Նորություններ

ԻՐԱԶԵԿՄԱՆ ՕՐ «ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր, ՀԱՅԱՍՏԱՆ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

Գորիսի պետական համալսարանի սիրելի’ ուսանող,  «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի մասին իմանալու  #ՔոՀերթնԷ  Մենք գալիս ենք  բացահայտելու  Գորիսի պետական համալսարանի տաղանդավոր ուսանողներին, ովքեր ցանկություն ունեն և պատրաստ են իրենց ներդրումն ունենալու մեր երկիրն ավելի լավը դարձնելու գործում։  Օրակարգում՝  Ֆակուլտետային հանդիպումներ Վրանային միջոցառում «Լսարանից աշխատաշուկա»[…]

ԳՊՀ-ԻՆ ՇՆՈՐՀՎԵՑ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ 4 ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ

Դեկտեմբերի 6-ին գումարված ռեկտորատի ընդլայնված նիստում ռեկտոր Արտուշ Ղուկասյանը աշխատակազմին պաշտոնապես ներկայացրեց Գորիսի պետական համալսարանի ինստիտուցիանալ հավատարմագրման փաստը հավաստող ՎԿԱՅԱԿԱՆԸ՝ հաստատված ԿԳՄՍ նախարարի կողմից: Հավատարմագրման հանձնաժողովի 2021թ.-ի հոկտեմբերի 22֊ի թիվ 59 որոշմամբ ԳՊՀ–ին շնորհվել է հավատարմագրում 4 տարի ժամկետով: Հավատարմագրման[…]

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԿԻԵՎՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀՈՂԵՐՈՒՄ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԿԱՆՈՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ 30-ԱՄՅԱԿԻՆ

Հոկտեմբերի 28-ին ՀԱԵ Ուկրաինայի Թեմի նախաձեռնությամբ Կիևի «Սոֆիա Կիևսկայա» Ազգային Արգելոցում տեղի է ունեցել միջազգային գիտաժողով՝ նվիրված Ուկրաինայի հողերում Հայ Առաքելական Եկեղեցու կանոնական գործունեության  վերականգնման 30-ամյակին: Համակազմակերպիչներն էին Լվովի Ազգային Արվեստի Ակադեմիան, Ուկրաինայի հայերի միությունը, «Սոֆիա Կիևսկայա» Ազգային Արգելոցը և[…]

«ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԻՐԱՎԱԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ ԱՌՑԱՆՑ ԴԱՍԸՆԹԱՑ ԳՊՀ-Ի ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հոկտեմբերի 5-ին Գորիսի պետական համալսարանի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար անցկացվեց «Երիտասարդների իրավագիտակցության մակարդակի բարձրացման ուղիները» թեմայով առցանց դասընթաց, որը վարեց ԳՊՀ֊ի պատմաիրավագիտության ամբիոնի հրավիրված դասախոս, «Արցախ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, իրավագիտության թեկնածու, դոցենտ Ավետիք Հարությունյանը։ Ողջունելով մասնակիցներին՝ նա նշեց, որ[…]

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ

Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամը հրավիրում է Ձեզ ներկա գտնվելու «Modern problems of genetics, radiobiology, radioecology and evolution: GRRE2021» խորագրով միջազգային գիտաժողովի բացման արարողությանը, որը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին՝ ժամը 9:00-ին (Նոր Ամբերդ գիտկայան): Գիտաժողովի[…]

ԳՊՀ֊Ի ԳԻՏԱԿԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ

Հայաստանի Հանրապետության Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի՝  25.09.2021թ. թիվ 21 Ա-վ1 հրամանով  հաստատվել և վկայագրով ամրագրվել է Երևանի պետական համալսարանում  գործող ԲՈԿ-ի  012 Գրականագիտության մասնագիտական խորհրդի որոշումը բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի ասիստենտ Թամարա Բորիկի Անդրեասյանին բանասիրական գիտությունների թեկնածուի (Ժ.01.01 թվանիշով) գիտական աստիճան շնորհելու մասին:[…]

ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ ՀԱՅԿՈՒՇ ԱՐԶԱՆՅԱՆԻՆ ՇՆՈՐՀՎԵՑ «ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԴՊՐՈՑ»-Ի «ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ»

2021թ. սեպտեմբերի 13-19-ը Երևանում տեղի ունեցավ Նոր Նախիջևան կրթական հիմնադրամի «Երիտասարդ առաջնորդների դպրոց»-ի կրթագործնական դասընթացը, որին մասնակցեցին Երևանի պետական, Հայաստանի ազգային ագրարային, Գորիսի պետական համալսարանների ուսանողները: Գորիսի պետական համալսարանից դասընթացին մասնակցեց ԳՊՀ «Պատմություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի, ուսանողական գիտական ընկերության[…]

«Չիվնինգ» կրթաթոշակային ծրագրի տեղեկատվական հանդիպումը ԳՊՀ-ում

Oրերս Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցավ «Չիվնինգ» կրթաթոշակային ծրագրի տեղեկատվական հանդիպումը, որին մասնակցեցին ԳՊՀ ուսանողները, աշխատակիցները: Հանդիպմանն առցանց ձևաչափով ողջույնի խոսք ասաց Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը: Նա, խոսելով առաջնորդների որակական հատկանիշների[…]

ԱԵԳՄՄ-Ն ԱՐՑԱԽՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՑ «ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՑՅԱԼԸ, ՆԵՐԿԱՆ ՈՒ ԱՊԱԳԱՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 5-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

2021թ. սեպտեմբերի 10-12-ը Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման ու «Արցախ» գիտահետազոտական ինստիտուտի նախաձեռնությամբ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում կազմակերպվեց «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» խորագրով միջազգային 5-րդ հոբելյանական գիտաժողովը՝ նվիրված Արցախի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակին: Գիտաժողովն անցկացվեց առկա[…]

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ՀԱՔԱԹՈՆԻ

Հարգելի՛ համալսարանականներ Տեղեկացնում ենք ձեզ, որ Հայաստանի ամերիկյան համալսարանի, «Ջի-Այ-Զեթ» (GIZ)-ի և ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ ս.թ. հոկտեմբերի 14-15-ը Սևծովյան համալսարանական ցանցի (BSUN) 14-րդ համագումարի շրջանակներում կկազմակերպվի հաքաթոն: Հաքաթոնը Սևծովյան տարածաշրջանի ուսանողներին և երիտասարդ մասնագետներին ներգրավելու է տարբեր մասնագիտական կրթություն ունեցող[…]