- Գրադարանից օգտվելու իրավունք ունեն համալսարանականները, ինչպես նաև քաղաքացիներ, ովքեր ունեն գրադարանի վարիչի հատուկ թույլտվությունը:
- Գրադարանի բաժանորդ կամ ընթերցող դառնալու համար պետք է ունենալ ընթերցողական քարտ:
- Յուրաքանչյուր ուսումնական տարի ընթերցողը պարտավոր է աբոնենտի բաժնում վերագրանցվել, ուսումնական տարվա վերջում ընթերցողը պարտավոր է վերադարձնել ողջ գրականությունը:
- Եթե ընթերցողը դադարում է գրադարանից օգտվել, պարտավոր է վերադարձնել գրադարանից վերցրած ողջ գրականությունը, և կնքվում է շրջիկ թերթիկը:
- Գրադարանից դուրս հանվող գրականության տացքը (գրքի միջին շրջանառությունը) իրականացվում է աբոնենտի բաժնում:
- Գրադարանի ֆոնդերում բացակայող նյութը ընթերցողը կարող է ձեռք բերել միջգրադարանային աբոնեմենտի միջոցով:
- Գրադարանից դուրս հանվող գրականությունը, կախված գրականության տեսակից, ունի քանակական և ժամկետային սահմանափակում.
ա) դասագրքեր՝ մինչև 15 գիրք, մեկ կիսամյակից 1ուս. տարի ժամկետով
բ) գիտական գրականություն՝ մինչև 10 գիրք, 1ամիս ժամկետով
գ) գեղարվեստական գրականություն մինչև 2 գիրք, 30 օր ժամկետով (ժամկետը հնարավոր է երկարաձգել)
Նշված ժամկետների խախտման դեպքում ընթերցողը զրկվում է գրադարանից օգտվելու իրավունքից՝ 1-3 ամիս ժամկետով:
Գրադարանից դուրս չեն հանվում մեկ օրինակ հրատարակությունները, տեղեկատուները, հանրագիտարանները, բառարանները, ընթերցողը կարող է օգտվել միայն ընթերցասրահում:
Սպասարկված գրքի համար ընթերցողը կրում է պատասխանատվություն. նա պարտավոր է հետևել գրքի պահպանմանն ու խնամքի հետևյալ կանոններին.
- Արգելվում է գրքից էջ պոկել, նշումներ կատարել,
- Գրքի կորստի դեպքում պարտավոր է փոխարինել նույն գրքի մեկ այլ օրինկով կամ համարժեք մասնագիտական գրականությամբ
- Վնասված գրքի դիմաց ընթերցողը պարտավոր է փոխհատուցել նույն հրատարակությամբ:
- Փոխհատոցվող գրականության տեսակն ու քանակը որոշում է գրադարանը:
Ուսանողների և աշխատողների գրանցումը գրադարանում կատարվում է ընդունելության հիման վրա: Գրադարանում գրանցվելու համար անհրաժեշտ է ներկայացնել 1 լուսանկար (3X4) չափի և անձնագրի պատճեն:
Աշխատանքային ժամեր
Գրադարան 900-1630 երկուշաբթի- ուրբաթ
Ընթերցասրահ 900-1700 երկուշաբթի- ուրբաթ