Новости

ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ «ԷՐԱԶՄՈՒՍՅԱՆ ՕՐԵՐ-2026» ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

2026 թվականին «Էրազմուսյան օրեր» նախաձեռնությունն անցկացվում է արդեն 10-րդ անգամ՝ համախմբելով աշխարհի տարբեր երկրների կրթական հաստատություններին, կազմակերպություններին և «Էրազմուս+» ծրագրի մասնակիցներին՝ նշանավորելու միջազգային համագործակցությունը, կրթական հնարավորությունները և հմտությունների զարգացումը։ Հոբելյանական միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13:00-ին, Գորիսի պետական համալսարանի փափուկ[…]

ՀԱՅՏՆԻ ԵՆ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՔՈԼԵՋՆԵՐԻ) ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Հայտնի են քոլեջների այն շրջանավարտների անունները, որոնք հաղթահարել են մրցույթը և ստացել ԳՊՀ-ում ուսումը շարունակելու իրավունք։ Շնորհավորում ենք Գորիսի պետական համալսարան ընդունված դիմորդներին և մաղթում արդյունավետ ուսումնառություն: Ընդունելության մրցույթի արդյունքներին կարող եք ծանոթանալ ստորև. Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտների ընդունելության[…]

ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔԻՑ

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ օրերս լույս են տեսել Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի միջազգային տարեկան ուսանողական գիտաժողովի, ինչպես նաև 19-րդ միջազգային տարեկան գիտաժողովի զեկուցումների նյութերի ժողովածուները: Միջազգային տարեկան ուսանողական գիտաժողովի ժողովածուում  տպագրվել են «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտական կրթական ծրագրի չորրորդ  կուրսի[…]

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿՈՂՄԵՐԻ 17-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

Գորիսի պետական համալսարանում կայացել է «Սյունիքի կենսաբազմազանությունը կլիմայի փոփոխության պայմաններում» խորագրով միջոցառում՝ նվիրված Երևանում անցկացվող ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17)։ Միջոցառումը նախաձեռնել և կազմակերպել էին «Կենսաբազմազանության դեսպաններ» ծրագրի մասնակիցները՝ «Կենսաբանություն» մասնագիտական կրթական ծրագրի 1-ին կուրսի ուսանողուհիներ Ռուզան[…]

ԴԱՍԸՆԹԱՑ ԳՊՀ-ՈՒՄ

Սեպտեմբերի 30-ին Գորիսի պետական համալսարանում ՀՀ ՆԳՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի «Գորիս» տարածքային կենտրոնի առաջին կարգի մասնագետ Ա. Արշակյանն իրականացրեց «Սեյսմապաշտպանության վարքականոնների ուսուցում» թեմայով  դասընթաց՝ Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագրի շրջանակում: Դասընթացի ընթացքում ներկայացվեցին երկրաշարժերի դեպքում[…]

ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ ՝ ԼԻԼԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Գորիսի պետական համալսարանի և Լիլի համալսարանի (Ֆրանսիա) միջև Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում կնքված միջբուհական համաձայնագրի համաձայն՝ ԳՊՀ-ի ուսանողներին հնարավորություն է ընձեռվում մեկ կիսամյակ ուսանելու Լիլի համալսարանում։ Կրթաթոշակային մրցույթին կարող են մասնակցել ԳՊՀ-ի՝ • «Անգլերեն և գրականություն» • «Տնտեսագիտություն»[…]

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ (ԱՌԱՋԻՆ ԵՎ ԵՐԿՐՈՐԴ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐ)

Գորիսի պետական համալսարանը ս.թ. սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 31-ը իրականացնում է ուսուցիչների պարտադիր վերապատրաստումներ երկու մակարդակով (1-ին և 2-րդ): Վերապատրաստումներն իրականացվելու են հեռավար ձևաչափով: Պարտադիր վերապատրաստմանը մասնակցելու համար դպրոցի տնօրենը էլեկտրոնային եղանակով ներկայացնում է վերապատրաստման ենթակա ուսուցիչների տվյալները: Վերապատրաստման առաջին մակարդակի[…]

ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ՝ ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԻ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԱՆԴԱՄ

«Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP-17) ընդառաջ՝ սեպտեմբերի 12-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացավ  Կենսաբազմազանության հարցերով հայկական բուհերի կոալիցիայի (ԿՀԲԿ) ձևավորման պաշտոնական արարողությունը։ Բուհերի ղեկավարները ստորագրեցին ԿՀԲԿ-ի ստեղծումը պաշտոնապես ամրագրող փոխըմբռնման հուշագիրը։ Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Տիգրան Վանդունցի ստորագրությամբ ԳՊՀ-ն[…]

ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԳՊՀ-ՈՒՄ

Փրկարարի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում այսօր Գորիսի պետական համալսարանում ՀՀ ՆԳՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատի ներկայացուցիչները հանդես եկան դասախոսությամբ՝ «Արտակարգ իրավիճակների հիմնահարցեր» թեմայով: Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվեց փրկարար ծառայության գործունեության հիմնական առաքելությունը, աշխատանքի սկզբունքները, ինչպես նաև[…]

ՄԱՏԵՆԱԳԻՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ

Գորիսի պետական համալսարանի գրադարանը համալրվել է  Գագիկ Հայրումյանի «Հին Գորիս կամ Ձագեձորից մինչև Վերիշեն» երկհատոր աշխատությամբ: Գագիկ Հայրումյանի  «Հին Գորիս կամ Ձագեձորից մինչև Վերիշեն» աշխատությունը նվիրված է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Վերիշեն (Հին Գորիս) գյուղի պատմությանը: Գիրք առաջինը ներկայացնում է[…]