ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ (ԱՌԱՋԻՆ ԵՎ ԵՐԿՐՈՐԴ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐ)
Գորիսի պետական համալսարանը ս.թ. սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 31-ը իրականացնում է ուսուցիչների պարտադիր վերապատրաստումներ երկու մակարդակով (1-ին և 2-րդ): Վերապատրաստումներն իրականացվելու են հեռավար ձևաչափով:
Պարտադիր վերապատրաստմանը մասնակցելու համար դպրոցի տնօրենը էլեկտրոնային եղանակով ներկայացնում է վերապատրաստման ենթակա ուսուցիչների տվյալները:
Վերապատրաստման առաջին մակարդակի դասընթացներին կարող են մասնակցել հետևյալ առարկաների գծով՝ հայոց լեզու, հայոց պատմություն, համաշխարհային պատմություն, մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, տարրական դասարաններ:
Վերապատրաստման երկրորդ մակարդակի դասընթացներին կարող են ներկայացվել բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչները:
Ուսուցիչների ցանկությամբ դասընթացների կազմակերպման ժամանակացույցը կարող է համաձայնեցվել: Դասընթացների մեկնարկի և ժամանակացույցի մասին կհայտարարվի դպրոցների հայտագրումներից հետո: Դասընթացների կազմակերպման ավարտ է համարվում ս.թ. հոկտեմբերի 31-ը: Դասընթացները վարելու են Գորիսի պետական համալսարանի փորձառու աշխատակիցներ, հրավիրված փորձագետներ:
Գորիսի պետական համալսարանը վերապատրաստվողների գիտելիքների գնահատում չի կարող իրականացնել: Գնահատումն իրականացվելու է այդ նպատակով նախարարության կողմից ընտրված կազմակերպության կողմից՝ թեստի միջոցով:
Դիմումներն ընդունվելու են սեպտեմբերի 18-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ.
Բջջ.՝ 098-19-67-14 (Շարունակական կրթության և կարիերայի զարգացման
բաժնի վարիչի պ/կ Ա. Սահակյան)
E-mail` Gorsu.sharunakakankrtutyun@gmail.com
Հասցե՝ ՀՀ, ք. Գորիս, Ավանգարդ 2 (Գորիսի պետական համալսարան, 3-րդ մասնաշենք, 3-րդ հարկ, Շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժին):
