ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔԻՑ

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ օրերս լույս են տեսել Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի միջազգային տարեկան ուսանողական գիտաժողովի, ինչպես նաև 19-րդ միջազգային տարեկան գիտաժողովի զեկուցումների նյութերի ժողովածուները:

Միջազգային տարեկան ուսանողական գիտաժողովի ժողովածուում  տպագրվել են «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտական կրթական ծրագրի չորրորդ  կուրսի ուսանողուհի Անի Ղազարյանի (հոդվածի թեման՝ «Կնոջ հոգեկերտվածքային առանձնահատկությունները Նար-Դոսի «Մեր թաղը» նովելաշարում», գիտական ղեկավար՝ բ.գ.թ., դոցենտ Թամարա Անդրեասյան), «Կենսաբանություն» մասնագիտական կրթական ծրագրի չորրորդ կուրսի ուսանողուհի Ռուզաննա Նավասարդյանի (հոդվածի թեման՝ «Մակլուրայի (Maclura Pomiferia) թարմ և չորացված պտուղների էթիլացետատային էքստրակտների հակաօքսիդիչ հատկությունների համեմատական հետազոտություն», գիտական ղեկավար՝ ք. գ. դ., դոցենտ Լուիզա Վարդանյան), «Տնտեսագիտություն» մասնագիտական կրթական ծրագրի չորրորդ կուրսի ուսանող Անդրե Դավթյանի (հոդվածի թեման՝  «Աղքատությունը ՀՀ-ում և դրա հաղթահարման ուղիները», գիտական ղեկավար՝  տ․գ․թ․, դոցենտ Մարգարիտ Առուստամյան), նույն մասնագիտական կրթական ծրագրի չորրորդ կուրսի ուսանողուհի Նազելի Ալեքսանյանի (հոդվածի թեման՝ «ՀՀ աշխատանքի շուկայի հոսքերի ազդեցությունը զբաղվածության և գործազրկության վրա», գիտական ղեկավար՝ տ․գ․թ․, դոցենտ Մարգարիտ Առուստամյան) գիտական հոդվածները:

Տասնիններորդ միջազգային տարեկան գիտաժողովի զեկուցումների նյութերի ժողովածուում տպագրվել են «Կենսաբանություն» մասնագիտական կրթական ծրագրի չորրորդ կուրսի ուսանողուհի Ռուզաննա Նավասարդյանի (հոդվածի թեման՝ «Քիմիական տարրերի կուտակման տեսակատիպային առանձնահատկությունները իդենտիկ հողային պայմաններում», գիտական ղեկավարներ՝ ք. գ. դ., դոցենտ Լուիզա Վարդանյան, ք.գ.թ., դոցենտ Սյուզաննա Հայրապետյան), «Տնտեսագիտություն» մասնագիտական կրթական ծրագրի չորրորդ կուրսի ուսանող Անդրե Դավթյանի (հոդվածի թեման՝  «Արտաքին առևտրի հիմնախնդիրները ՀՀ-ում», գիտական ղեկավար՝  տ․գ․թ․, դոցենտ Սյուզաննա Պետրոսյան) գիտական հոդվածները:

Շնորհավորում ենք մեր ուսանողներին և նրանց գիտական ղեկավարներին, մաղթում գիտակրթական նորանոր հաջողություններ, նշանակալի ձեռքբերումներ:

 

Facebook Comments