«ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր, ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի ԿՐԹԱԹՈՇԱԿ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԿՈՒՐՍԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Սիրելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք ձեզ, որ ԳՊՀ-ի գործընկեր կազմակերպությունը՝ «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամը, կարևորելով կրթության հասանելիությունը, ինչպես դպրոցական, այնպես էլ բուհական մակարդակում, հայտարարում է ուսման վարձավճարն ամբողջապես փոխհատուցող կրթաթոշակ` բակալավրիատում և մագիստրատուրայում սովորող ավարտական կուրսի այն ուսանողների համար, որոնք՝

  • Սովորում են բնագիտական, մաթեմատիկական կամ ՏՏ ուղղվածություն ունեցող ֆակուլտետներում (STEM)
  • Ունեն բարձր առաջադիմություն` ՄՕԳ-ը բարձր է 15-ից (20 բալանոց համակարգով)
  • Պատրաստակամ են տվյալ կրթական աստիճանը ստանալուց անմիջապես հետո միանալ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Առաջնորդության զարգացման երկամյա ծրագրին:

Կրթաթոշակին դիմելու համար մինչեւ հոկտեմբերի 20-ը անհրաժեշտ է լրացնել հետեւյալ հայտադիմումը՝
https://www.tfaforms.com/4848376:
Ընտրության գործընթացը.
• Հայտադիմում՝ https://www.tfaforms.com/4848376,
• Անհատական հարցազրույց
• Պայմանագրի ստորագրում:
Այնուհետ ընտրված մասնակիցները, ըստ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ժամանակացույցի, կմիանան առցանց նախապատրաստական ծրագրին, իսկ 2021 թվականի հուլիսին՝ ուսուցիչ-առաջնորդների ակադեմիային, որից հետո կմեկնարկի ծրագրին մասնակցությունը։
«Դասավանդի՛ր, Հայաստան» Առաջնորդության զարգացման ծրագրի և տրամադրվող կրթաթոշակի մասին ավելին կարող եք իմանալ կից փաստաթղթերում:«Դասավանդի՛ր, Հայաստան» Ծրագրի նկարագիրկրթաթոշակ

Facebook Comments