Օտար լեզուների ամբիոն

Օտար լեզուների ամբիոնը (նախկինում Ռուսաց և օտար լեզուների սեկտոր) կազմավորվել է 1967 թ.` բուհի հիմնադրման օրվանից: Տարբեր ժամանակահատվածներում ամբիոնում աշխատել են վաստակաշատ գիտնականներ և պատկառելի մանկավարժներ, որոնք մեծ ներդրում են ունեցել ամբիոնի կայացման և զարգացման գործում` ամբիոնում ձևավորելով լավագույն ավանդույթներ:

1984-2016 թթ. оտար լեզուների ամբիոնը ղեկավարել է դոցենտ Հասմիկ Եղիշեի Թունյանը, որը մեծ ավանդ է ներդրել սովորողների կրթության ու դաստիարակության հանրանվեր աշխատանքում:

2016 թ. հոկտեմբեր ամսից առ այսօր օտար լեզուների ամբիոնի վարիչի պարտականությունները ստանձնել է մ.գ.թ., դոցենտ Լիանա Սաշիկի Օհանյանը:

Օտար լեզուների ամբիոնն իրականացնում է անգլերենի, ֆրանսերենի, ռուսերենի և գերմաներենի ուսուցում` սպասարկելով համալսարանի 2 ֆակուլտետների (հումանիտար մասնագիտություններ, բնագիտական և ինժեներատնտեսագիտական մասնագիտություններ)՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով առկա և հեռակա կրթաձևի տարբեր մասնագիտություններին` ծառայեցնելով լեզվի ուսուցումը մասնագիտական նպատակներին:

2017-2018 ուստարում օտար լեզուների ամբիոնում ներդրվել է «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտությունը: Այս փաստը ամբիոնի տարեգրության մեջ նշանավորվել է այն առումով, որ բացի համահամալսարանական ամբիոն լինելուց, այն դարձել է նաև մասնագիտական ամբիոն` պատրաստելով մանկավարժության բակալավրի մասնագետներ:

Ամբիոնում աշխատում են հմուտ, բանիմաց և արհեստավարժ դասախոսներ, որոնք պարբերաբար մասնակցում են վերապատրաստման դասընթացների, բարձրագույն կրթության բնագավառում իրականացվող միջազգային մի շարք ծրագրերի: Ամբիոնն առաջնահերթ կերպով զբաղվում է բուհում օտար լեզուների դասավանդման մեթոդական և կազմակերպական խնդիրներով (առարկայական նկարագրերի վերանայում և վերախմբագրում, դասախոսների մասնագիտական որակի բարձրացում):

Ամբիոնի առաքելությունը բխում է համալսարանի ռազմավարությունից, այն է` կազմակերպել օտար լեզվի ուսուցումը` նպատակ ունենալով խորացնելու ուսանողների լեզվական գիտելիքները, զարգացնելու հաղորդակցական և հանրամշակութային կարողությունները, ընդլայնելու աշխարհայացքը ի նպաստ միջմշակութային փոխըմբռնման և մասնագիտական հետագա գործունեության արդյունավետ իրականացման:

Ամբիոնը մեծ հեռանկարներ և լուրջ խնդիրներ ունի նոր մասնագիտությունների ներդրման առումով, որն էլ ավելի կընդլայնի ամբիոնի գործունեության շրջանակները նոր մասնագետների համալրմամբ: