Կենսաբանության, քիմիայի և ճարտարագիտության ամբիոն

ԳՊՀ կենսաբանության, քիմիայի և ճարտարագիտության ամբիոնը, կենսաբանության և քիմիայի ամբիոնի, տեխնիկական գիտությունների հատվածի հիման վրա ԳՊՀ գիտական խորհրդի որոշմամբ ստեղծվել է 2023 թ.: Ամբիոնն ի սկզբանե անվանվել է կենսաբանության և քիմիայի՝ հիմնադրված 1997 թ.: Ամբիոնի առաջին վարիչն է եղել պրոֆեսոր Ռ. Լ. Վարդանյանը` ղեկավարելով ամբիոնը 1997 – 2002 թթ.:

2002 – 2008 թթ. ամբիոնը ղեկավարել է պրոֆեսոր Ե. Գ. Բաղդասարյանը:

2008թ. ամբիոնը բաժանվել է կենսաբանության և քիմիայի ամբիոնների: Կենսաբանության ամբիոնը ղեկավարել է դոցենտ Հ. Ս. Սաֆարյանը, իսկ քիմիայի ամբիոնը՝ դոցենտ Լ. Ռ. Վարդանյանը: 2012 թ. ամբիոնները կրկին միավորվել են, որը ղեկավարել է կ. գ. թ., դոցենտ Հ. Ս. Սաֆարյանը, իսկ 2018 թ.- ից՝ ք. գ. դ., դոցենտ Լ. Ռ. Վարդանյանը:

Ամբիոնն ունի բարձր որակներով և պրակտիկ հմտություններով օժտված պրոֆեսորադասախոսական անձնակազմ: Ամբիոնի հիմնական ՊԴ կազմից (9 հոգի) մեկը դոկտոր, դոցենտ է, հինգը՝ թեկնածու և դոցենտ, մեկը՝ ասիստենտ, երկուսը՝ դասախոս: Ուսումնաօժանդակ կազմը ներկայացվում է երկու հաստիքով: Ամբիոնը մասնակցում է նաև համալսարանում իրականացվող մյուս կրթական ծրագրերի իրականացմանը՝ «Առաջին բուժօգնություն և երեխայի առողջության հիմունքներ» և «Արտակարգ իրավիճակներ և քաղաքացիական պաշտպանություն հիմունքներ» դասընթացների գծով: Կենսաբանության և քիմիայի ամբիոնն ունի երկու ուսումնական և մեկ գիտահետազոտական լաբորատորիաներ, որտեղ իրականացվում են ինչպես լաբորատոր և գործնական, այնպես էլ՝ գիտահետազոտական բնույթի աշխատանքներ, որոնք հիմնականում ուղված են դեղաբույսերից ստացված թուրմերի հակաօքսիդիչ – հակառադիկալային հատկությունների ուսումնասիրություններին:

Կենսաբանության և քիմիայի ամբիոնը իրականացնում է գործունեություն «Կենսաբանություն», «Դեղագործական քիմիա» և «Քիմիա» մասնագիտությունների բակալավրի, «Կենսաբանություն» և «Քիմիա» մասնագիտությունների մագիստրոսի կրթական ծրագրերով:

ԳՊՀ — ի կենսաբանության և քիմիայի ամբիոնը համագործակցում է Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի, Երևանի պետական համալսարանի ու տարածաշրջանի դպրոցների հետ: