News

ԳՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱՆԳԼԵՐԵՆԻ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈԻՂՂՎԱԾ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԴԱՍԸՆԹԱՑ

Այսօր ԳՊՀ-ում մեկնարկեց անգլերեն լեզվի իմացության զարգացմանն ուղղված երկարաժամկետ դասընթաց՝ կազմակերպված ԳՊՀ արտաքին կապերի, համագործակցության և լրատվության բաժնի կողմից: Դասընթացը նախատեսված է ԳՊՀ-ի այն աշխատակիցների և ուսանողների համար, որոնք ընդգրկված են բուհի միջազգային դրամաշնորհային ընթացիկ ծրագրերի (կարողությունների զարգացում, շարժունության և[…]

«ՈՒՍԱՆՈՂԻ ԳԻՏԱԿԱՆ ՄՏՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ՄԵԾԱՊԵՍ ՆՊԱՍՏԵԼ Է ԳՊՀ-Ն». ՄԵԼԱՆՅԱ ԹԵՎՈՍՅԱՆ

ԳՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի ուսանողուհի Մելանյա Թևոսյանը բակալավրի կրթական ծրագրով «Լավագույն ուսանող-2022» հանրապետական մրցույթի հայագիտության ոլորտի մրցանակակիր է: Մելանյան պատմել է մասնագիտական ձեռքբերումների մասին և կիսվել իր հաջողության բանաձևով: Ժամանակն իր շավղից դուրս է սայթաքել, դժվար է աներեր մնալ որևէ[…]

ԷՐԱԶՄՈՒՍ + SAH ԾՐԱԳՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՄԲՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ ուսանողներ, Գորիսի պետական համալսարանում իրականացվող Էրազմուս+  SAH (Կարողությունների զարգացում՝ ճարտարապետական ժառանգության կայունության համար)  ծրագրի շրջանակում ԳՊՀ-ից 2 ուսանողի  հնարավորություն կտրվի ընդգրկվելու ծրագրի շրջանակում ստեղծվելիք միջազգային ուսանողական խմբերում և աշխատելու  ոլորտին առնչվող դեպքերի ուսումնասիրությունների (Case Studies) շուրջ։ Մրցույթը հաղթահարած ուսանողները[…]

ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հարգելի՛ համալսարանականներ, Գորիսի պետական համալսարանի գործընկեր Իսպանիայի Գրանադայի համալսարանը տեղեկացնում է, որ մեկնարկել է COIMBRA խմբի կրթաթոշակային ծրագրի առաջարկների ընդունման մրցույթը։ COIMBRA խմբի համալսարանները երիտասարդ հետազոտողներին առաջարկում են կարճաժամկետ այցեր Եվրոպական հարևանության բուհեր: Կրթաթոշակային ծրագրի հիմնական նպատակն է հնարավորություն ընձեռնել գիտնականներին իրականացնելու հետազոտություններ այն թեմաներով,[…]

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ-2023» ԱՄԵՆԱՄՅԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

«ԱՐՓԱ ՀԻՄՆԱՐԿ» հասարակական կազմակերպությունը հայտարարում է «Նորարարության մրցույթ-2023» ամենամյա միջոցառումը մինչև 35 տարեկան ՀՀ գիտնականների և ասպիրանտների համար: Հաղթողները կարժանանան Ատրին Ղարախանի մրցանակին՝ Առաջին մրցանակ՝ $5000, Երկրորդ մրցանակ՝ $1000 Մրցույթը կանցկացվի երկու փուլով: Առաջին փուլի համար մինչև ս/թ. մայիսի 30-ը[…]

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԱԽԵՆԻ ՌԵՅՆԻՇ-ՎԵՍՏՖԵԼԻՇԵԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

2023 թ․ հունվարի 30-ից փետրվարի 3-ը Էրազմուս+ «Կարողությունների զարգացում՝ ճարտարապետական ժառանգության կայունության համար» (SAH) ծրագրի շրջանակներում ԳՊՀ ԱԿՀԼ բաժնի ղեկավար, ծրագրի համակարգող Նաիրա Սաֆարյանը և ԳՊՀ տնտեսագիտության և կառավարման ամբիոնի դասախոս, ծրագրի աշխատակից Սիրանուշ Պողոսյանը մասնակցել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության[…]

«ՍՈՑԻԱԼ-ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԵՋ». ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ 2-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎ

2023թ. ապրիլի 15-16-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը կազմակերպում է «Սոցիալ-մանկավարժական նորարարությունները կրթության մեջ» երիտասարդ գիտնականների միջազգային գիտագործնական 2-րդ համաժողովը, որին կարող են մասնակցել բակալավրիատի և մագիստրատուրայի տարբեր մասնագիտությունների ուսանողներ, երիտասարդ դասախոսներ և գիտնականներ: Համաժողովի նպատակն է՝ ուսանողական հետազոտությունների խթանումը, ուսանողների՝ մագիստրոսների,[…]

ՖՐԱՆՍԻԱՑԻ ՀՅՈՒՐԵՐԻ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑԸ ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Այսօր Գորիսի պետական համալսարանը հյուրընկալեց Ռոնի մասնագիտական կրթության (Ֆրանսիա) նախագահ, Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ Քրիստիան Դրոզին, Լիոնի «SEPR» ուսումնական հաստատության գլխավոր տնօրեն Վերոնիկա Ֆյուրլանին, հայաստանյան ծրագրերի հանձնակատար Թաման Անդիկյանին և Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի տնօրեն Գոհար Գրիգորյանին։[…]

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ

Հունվարի 17-ին Գորիսի պետական համալսարանը հյուրընկալեց ՌԴ Հարավային դաշնային համալսարանի սոցիոլոգիայի և տարածաշրջանագիտության ինստիտուտի տնօրեն, ս.գ.թ. Անդրեյ Վլադիմիրի Բեդրիկին, հայագիտական կենտրոնի ղեկավար, Դոնի Ռոստովի հայկական համայնքի գործադիր տնօրեն, պ.գ.թ. Սերգեյ Սայադովին և «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի տնօրեն Մհեր Հովհաննիսյանին: ԳՊՀ[…]