«ՍՈՑԻԱԼ-ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԵՋ». ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ 2-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎ

2023թ. ապրիլի 15-16-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը կազմակերպում է «Սոցիալ-մանկավարժական նորարարությունները կրթության մեջ» երիտասարդ գիտնականների միջազգային գիտագործնական 2-րդ համաժողովը, որին կարող են մասնակցել բակալավրիատի և մագիստրատուրայի տարբեր մասնագիտությունների ուսանողներ, երիտասարդ դասախոսներ և գիտնականներ:

Համաժողովի նպատակն է՝ ուսանողական հետազոտությունների խթանումը, ուսանողների՝ մագիստրոսների, ասպիրանտների ստեղծագործական ներուժի բացահայտումը, ուսանողների և դասախոսների ներբուհական և միջբուհական համագործակցության զարգացումը, երիտասարդության ուշադրության կենտրոնացումը ժամանակակից մանկավարժական հետազոտությունների կարևորության վրա:

Համաժողովի խնդիրներն են՝ քննարկել մանկավարժության արդի հիմնախնդիրները, լուսաբանել սոցիալական մանկավարժության, դասավանդման մեթոդիկայի, մանկավարժական հոգեբանության ասպարեզում գիտական հետազոտությունները, վերլուծել մանկավարժության զարգացման հիմնական միտումները, արժեքներն ու հեռանկարները:

Համաժողովի ուղղություններն են՝

  1. Մասնագիտական-մանկավարժական կրթության զարգացման միտումներն այսօր և վաղը:
  2. Ռուսերենը որպես օտար լեզու` միջմշակութային կրթության հիմք:
  3. Նորարարական սկզբունքները, մոտեցումները և տեխնոլոգիաները:
  4. Տեղեկատվական տեխնոլոգիաները կրթության մեջ:
  5. Ռուսերենի՝ որպես օտար լեզվի կրթական ծրագրերի նախագծումը:
  6. Լեզվի, գրականության և մշակույթի դերը:
  7. Լեզուների և մշակույթների դասավանդման մեթոդիկա:
  8. Ռուսերենը և այլ օտար լեզուներ. միջմշակութային հաղորդակցություն և նրանց դասավանդման մեթոդիկան:
  9. Միջմշակութային հաղորդակցություն և թարգմանություն:

Համաժողովի լեզուներն են՝ հայերենը, ռուսերենը, անգլերենը:

Համաժողովն իրականացվելու է առկա և առցանց ձևաչափով:

Մասնակցել ցանկացողներն իրենց հայտերը և հոդվածները (գիտական աշխատանքի էլեկտրոնային տարբերակով) պետք է ներկայացնեն էլեկտրոնային փոստով (stud.conference2023@gmail.comմինչև 2023թ մարտի 10-ը (ներառյալ):

Հոդվածները կարող են ներկայացվել թե՛ որպես անհատական աշխատանք և թե՛ որպես ղեկավարի հետ համատեղ աշխատանք:

Հոդվածներին վերագրվող պահանջները.

  • Հոդվածի ծավալը՝ 4-5 էջ, թղթի ֆորմատը՝ A4, տառատեսակը՝ Time New Roman, տառաչափը՝ 12, միջտողային հեռավորությունը՝ 1,5, հեռավորությունը ձախից՝ 3 սմ, աջից՝ 1,5 սմ, վերևից՝ 2 սմ, ներքևից՝ 2սմ:
  • Աղբյուրներին հղումները ուղղանկյուն փակագծերում՝ [12, էջ 2], տառաչափը՝ 12:

Նշված պայմանները չբավարարելու դեպքում համաժողովի կազմակերպիչները

հոդվածը չեն կարող ընդգրկել հրապարակվող ժողովածուում:

Հոդվածի ձևավորման օրինակ.

Հոդվածի անվանումը (14 տառաչափ)

Հեղինակի ԱԱՀ (12 տառաչափ)

(եթե կա ղեկավար, ղեկավարի ԱԱՀ, գիտ. աստիճան, կոչում, ամբիոն, համալսարան) (12 տառաչափ)

Կուրս, ֆակուլտետ (12 տառաչափ)

Համալսարան (12 տառաչափ)

Քաղաք, երկիր (12 տառաչափ)

Ծանոթագրություն (անոտացիա, ռուսերեն)՝ 200 բառից ոչ ավել (12 տառաչափ)

Բանալի-բառեր՝ 5-10 (12 տառաչափ)

Տեքստ (12 տառաչափ)

Գրականության ցանկը ձևավորվում է այբբենական կարգով (12 տառաչափ):

Աղբյուրի ձևավորման օրինակ.

Գրականության ցանկը ձևավորվում է այբբենական կարգով.

Գիրք.

  1. Капица С. П. Парадоксы роста: Законы глобального развития человечества. – М.:

Альпина нон-фикшн, 2013. – 204 с.

Հոդված.

  1. Некипелов А. Д. Экономика и культурные ценности // Диалог культур и партнерство цивилизаций: IX Международные Лихачевские научные чтения (14-15 мая 2009 г.). – СПб.: СПбГУП, 2009. – 881 c. – С. 476-478.
  2. Кадочников Д. В. Теоретико-экономический взгляд на языковую политику // Вопросы экономики. – 2016. – No2. – С. 128-140.

Էլեկտրոնային աղբյուրներ.

  1. Кокшаров А. С. Влияние культуры на экономическое развитие // Гуманитарные научные исследования. 2013. No 11 URL: http://human.snauka.ru/2013/11/4609 (дата обращения: 17.05.2020).

Լրացուցիչ ինֆորմացիայի համար կարող եք դիմել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ՝ համաժողովի կազմակերպիչներին (մ.գ.թ.,դոցենտ Մինասյան Սվետլանա Միխայելի (Whatsapp: Viber: + 374 91477050, էլ. հասցե` stud.conference2023@gmail.com), ֆ.մ.գ.թ., դոցենտ Աթոյան Մհեր Սերգեյի (Whatsapp: Viber: հեռ.՝ 093 317 847, էլ. հասցե՝ matoyan@ysu.am):

Մասնակցության հայտ

Facebook Comments