ԷՐԱԶՄՈՒՍ + SAH ԾՐԱԳՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՄԲՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ ուսանողներ,

Գորիսի պետական համալսարանում իրականացվող Էրազմուս+  SAH (Կարողությունների զարգացում՝ ճարտարապետական ժառանգության կայունության համար)  ծրագրի շրջանակում ԳՊՀ-ից 2 ուսանողի  հնարավորություն կտրվի ընդգրկվելու ծրագրի շրջանակում ստեղծվելիք միջազգային ուսանողական խմբերում և աշխատելու  ոլորտին առնչվող դեպքերի ուսումնասիրությունների (Case Studies) շուրջ։ Մրցույթը հաղթահարած ուսանողները 2023 թ․ հուլիսին կմասնակցեն ծրագրի համակարգող Իտալիայի Լ’Աքվիլայի համալսարանում կազմակերպվելիք ամառային դպրոցին  և վերապատրաստման երկշաբաթյա դասընթացին։

Հետաքրքրված ուսանողները պետք է մինչև ս.թ. փետրվարի 24-ը ներառյալ international.office@gorsu.am հասցեին ուղարկեն նամակ` հայտնելով միջազգային  ուսանողական խմբում ընդգրկվելու համար կազմակերպվող մրցույթին մասնակցելու ցանկության մասին։

Անգլերեն լեզվի B1 մակարդակի իմացությունը պարտադիր է:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ԳՊՀ արտաքին կապերի, համագործակցության և լրատվության բաժին (հեռ․՝ +374 77986500, էլ․ հասցե՝ international.office@gorsu.am)։

 

 

Facebook Comments