2023-2024 ՈՒՍՏԱՐՎԱ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Սիրելի՛ դիմորդ,

 Ապրիլի 15-ից մեկնարկել է 2023-2024 ուստարվա բուհերի ընդունելության հայտագրումը:

Շրջանավարտը (դիմորդը) պետք է ունենա ԳԹԿ անձնական համար և ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի dimord.am կայքէջում լրացնի ընդունելության դիմում-հայտ:

ԳԹԿ անձնական համար ստանալու համար շրջանավարտը (դիմորդը) դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին, իսկ նախորդ տարիների և 2022-2023 ուստարվա նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները դիմում են իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատության տնօրենին:

Ընդունելության դիմում-հայտը լրացնելու համար անհրաժեշտ է նաև՝

  • գործող էլեկտրոնային հասցե (հիշել մուտքանուն/գաղտնաբառը),
  • 3×4 լուսանկարի էլեկտրոնային տարբերկը,
  • անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը,
  • ԳԹԿ 900018003401 հաշվեհամարին յուրաքանչյուր քննության համար փոխանցված 1500 դրամի անդորրագիր:

Ուշադրություն. ԳՊՀ «Կերպարվեստ» մասնագիտության դիմորդները յուրաքանչյուր ներբուհական քննության համար (Գծն և Գն) 1500 դրամ վճարում են ԳՊՀ 900288000012 հաշվեհամարին:

 

Միասնական քննությունների վճարից ազատվում են՝

  • պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք,
  • 1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները,
  • ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները,
  • Առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք:

Վերոգրյալ խմբին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ ՊՆ, ՀՀ ՆԳ և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության կողմից տրված տեղեկանքների պատչենները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները:

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ 2023-2024 ՈՒՍՏԱՐԻ

Ընդունելությանը վերաբերող ցանկացած հարցով խորհրդատվություն ստանալու համար կարող եք առցանց դիմել ԳՊՀ էլեկտրոնային փոստի հասցեին՝ gorsu1967@gmail.com, այցելել ԳՊՀ պաշտոնական կայք-էջ՝ https://gorsu.am/ կամ ֆբ էջ՝ https://www.facebook.com/GorisSU, ԳՊՀ «Շարունակական կրթության և կարիերայի զարգացման» բաժնի ֆբ էջ՝ https://www.facebook.com/ExtensionCareerGSU/about/?ref=page_internal կամ այցելել ՀՀ, Սյունիքի մարզ, ք․ Գորիս, Ավանգարդ 2 հասցեով ։

ԳՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար` Ա. Գալստյան

Հեռ.՝  098-19-67-14, 077-22-57-27

Էլ. հասցե՝  g.anigalstyan@gmail.com

 

Facebook Comments