ԱՎԱՐՏԱԿԱՆ ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ ԳՊՀ-ՈՒՄ

Հունիսի 6-ին Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցավ 2022-2023 ուստարվա մագիստրոսի կրթական ծրագրով հեռակա կրթաձևի «Իրավագիտություն», «Սոցիալական մանկավարժություն», «Կառավարում», «Քիմիա», «Ձեռնարկությունների տնտեսագիտություն», «Հատուկ մանկավարժություն» մասնագիտությունների շրջանավարտների ավարտական դիպլոմների հանձնման արարողությունը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ԳՊՀ ռեկտոր Տ. Վանդունցը: Նա շնորհավորեց շրջանավարտներին բուհն ավարտելու կապակցությամբ և մաղթեց մասնագիտական բազում ձեռքբերումներ, անսպառ եռանդ և նպատակասլացություն՝ ապագայի կերտման համար:

Ուսանողների կողմից երախտագիտության ու շնորհավորանքի խոսք հղեց ԳՊՀ շրջանավարտ Ռ. Մանվելյանը՝ կարևորելով հարազատ կրթօջախի տված գիտելիքների համար, որոնք կնպաստեն մասնագիտական ոլորտի զարգացմանը:

Նշենք, որ հեռակա կրթաձևով մագիստրոսի կրթական աստիճան է ստացել 30 շրջանավարտ:
Facebook Comments