ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԱՅՑԵՐԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐ

ԳՊՀ շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժնի ներկայացուցիչներն այսօր այցելել են Ակների և Վերիշենի միջնակարգ դպրոցներ: Այցի նպատակն էր ավարտական դասարաններում սովորող աշակերտների շրջանում ներկայացնել բուհում գործող և աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող մասնագիտությունները, դրանց վարձավճարները, համալսարանի կողմից ուսանողներին ընձեռած հնարավորությունները (կրթաթոշակներ, տրամադրվող զեղչեր, համալսարանում գործող շարժունության ծրագրեր (Erasmus+), պրակտիկայի գործընկերներ):

Նման այցերը շատ կարևոր են, քանի որ հանդիպումներից հետո մասնագիտական կողմնորոշման հարցերը դառնում են ավելի դյուրին, ընդունելության քննություններին նախապատրաստվող դպրոցականների համար հարցեր չեն մնում, օգնում են նրանց  կողմնորոշվելու մասնագիտությունների և համապատասխան հաստատությունների ընտրության հարցում, ինչպես նաև նպաստում են բուհ-դպրոց կապի ամրապնդմանը:

Գորիսի պետական համալսարանը 2024-2025 ուստարվա բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման ընդունելություն է իրականացնում հետևյալ մասնագիտությունների գծով՝

  1. Կենսաբանություն (առնվազն 70 հազար պետական կրթաթոշակ)

Ընդունելության քննությունները՝ Կ (գ), Ք (գ) կամ Ֆ (գ)

Վարձը՝ 310 հազար ՀՀ դրամ

Անվճար՝ 2, վճարովի՝ 12

  1. Պատմություն

Ընդունելության քննությունները՝ Հպ(գ), ՀլԳ(գ)

Վարձը՝ 350 հազար ՀՀ դրամ

Անվճար՝ 2, վճարովի՝ 12

  1. Հայոց լեզու և գրականություն

Ընդունելության քննությունները՝ ՀլԳ(գ), Օտլ(գ)

Վարձը՝ 350 հազար ՀՀ դրամ

Անվճար՝ 2, վճարովի՝ 15

  1. Անգլերեն լեզու և գրականություն

Ընդունելության քննությունները՝ Անգլ(գ), ՀլԳ(գ)

Վարձը՝ 400 հազար ՀՀ դրամ

Անվճար՝ 2, վճարովի՝ 18

  1. Կերպարվեստ

Ընդունելության քննությունները՝ Գծն, Գն

Վարձը՝ 350 հազար ՀՀ դրամ

Անվճար՝ 3, վճարովի՝ 15

  1. Տնտեսագիտություն

Ընդունելության քննությունները՝ Մ(գ), ՀլԳ(գ) կամ Օտլ(գ)

Վարձը՝ 420 հազար ՀՀ դրամ

Անվճար՝ 2, վճարովի՝ 19

  1. Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա

Ընդունելության քննությունները՝ Մ(գ), Ֆ(գ) կամ Անգլ(գ)

Վարձը՝ 390 հազար ՀՀ դրամ

Անվճար՝ 5, վճարովի՝ 15

  1. Էլեկտրաէներգետիկա

Ընդունելության քննությունները՝ Մ(գ), Ֆ(գ)

Վարձը՝ 310 հազար ՀՀ դրամ

Անվճար՝ 2, վճարովի՝ 15

  1. Նախադպրոցական մանկավարժություն և մեթոդիկա

Ընդունելության քննությունները՝ ՀլԳ(գ), Մ(գ) կամ Օտլ(գ)

Վարձը՝ 350 հազար ՀՀ դրամ

Անվճար՝ 2, վճարովի՝ 12

Facebook Comments