Մեկնարկեց Էրազմուս+ SMARTI ծրագիրը

Ս.թ. մարտի 31-ից ապրիլի 1-ը  տեղի ունեցավ Էրազմուս+ «Աջակցություն անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքակազմի կիրառմանը՝  կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով)» (SMARTI) կարողությունների զարգացման  ծրագրի մեկնարկային առցանց հանդիպումը։
Միջոցառմանը մասնակցեցին եվրոպական ծրագրային գործընկեր համալսարանների ներկայացուցիչներ Դրեզդենի տեխնիկական համալսարանից (համակարգող, Գերմանիա), Լիվերպուլի Ջոն Մուրսի անվան համալսարանից (Միացյալ Թագավորություն),  Պորտուգալիայի կաթոլիկ համալսարանից (Պորտուգալիա) և Ռիգայի տեխնիկական համալսարանից (Լատվիա), հայաստանյան գործընկեր հաստատություններից` Հայաստանի Հանրապետության պետական ​​կառավարման ակադեմիայից, Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական ​​համալսարանից, Հայաստանի ազգային ագրարային համալսարանից, «Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամից, Գորիսի պետական ​​համալսարանից, «Մասնագիտական ​​կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամից, և ռուսական գործընկեր հաստատություններից` Մորդովիայի Ն. Պ. Օգարևի անվան պետական համալսարանից, Իրկուտսկի ազգային գիտատեխնիկական համալսարանից, Կազանի դաշնային համալսարանից, Պետրոզավոդսկի պետական ​​համալսարանից, «Ռուսական ռեգիստր» սերտիֆիկացման ասոցիացիայից:
Դրեզդենի տեխնիկական համալսարանից Գերհարդ Քալենի համակարգմամբ ծրագրի անդամ 15 կազմակերպությունների ներկայացուցիչները համախմբվեցին՝ ծանոթանալու կոնսորցիումի բոլոր անդամներին, քննարկելու ծրագրի ընձեռած հնարավորությունները և մասնակից բուհերի ակնկալիքները:
Հանդիպման բացեցին և  ներկաներին ողջունեցին  Կրթության, տեսալսողական տեխնոլոգիաների և մշակութի գործադիր գործակալությունից (EACEA) ծրագրի ղեկավար Կարլո Իմարիսիոն, Հայաստանում ու Ռուսաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակների համակարգողներ Լանա Կառլովան և Օլգա Օլեյնիկովան: Լանա Կառլովան իր խոսքում ընդգծեց ուշադիր, կարգապահ, նպատակաուղղված աշխատանքի կարևորությունը՝ հավելելով, որ բոլոր առաջադրանքներին հետևելու պարագայում հեշտ կլինի ծագած խնդիրները լուծել և ունենալ հաջողված ծրագիր:
Եռօրյա հանդիպման ընթացքում սահմանվեցին ծրագրի նպատակը, խնդիրները, սպասվելիք արդյունքները, ներկայացվեցին  աշխատանքային հինգ փաթեթների համար պատասխանատու թիմերը, քննարկվեցին ծրագրի շրջանակներում կատարվելիք աշխատանքները, ճշգրտվեցին ժամկետները, հստակեցվեցին ֆինանսական և տեխնիկական հաշվետվությունների ներկայացման պահանջները:
Մեկնարկային հանդիպման օրակարգին կարող եք ծանոթանալ կից փաստաթղթում:

ԳՊՀ ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԻ ԵՎ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ











Facebook Comments