ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ ՇԻՐԱԿԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՑ

Սիրելի՛ ուսանողներ,

«Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը 2024թ. հունիսի 28-ին կազմակերպում է հանրապետական ուսանողական գիտաժողով՝ նվիրված համալսարանի հիմնադրման 90-ամյակին:

Գիտաժողովի հիմնական ուղղություններն են՝

  • Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ
  • Կենսաբանական գիտություններ (գյուղատնտեսություն)
  • Գիտություններ Երկրի մասին
  • Տնտեսագիտություն
  • Իրավաբանական գիտություններ
  • Պատմական գիտություններ
  • Բանասիրական գիտություններ
  • Մանկավարժական գիտություններ (այդ թվում՝ դասավանդման մեթոդիկաներ)
  • Հոգեբանական գիտություններ
  • Արվեստագիտություն

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը և ռուսերենը:

Գիտաժողովի մասնակցության ձևաչափ՝ առկա:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչեւ 2024թ. հունիսի 10-ը առցանց համակարգով լրացնել մասնակցության հայտը (https://shsu.am/41214-2/)՝ պարտադիր կցելով զեկուցմանը համապատասխան հոդվածը՝ ըստ ներկայացվող չափորոշիչների (https://shsu.am/criteria/):

Ներկայացված հոդվածներից տեխնիկական ստուգման փուլն անցածները կընդգրկվեն գիտաժողովի ծրագրում, ինչի մասին հեղինակները կիրազեկվեն հոդվածները ներկայացնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում: Գրախոսման արդյունքում դրական կարծիքի արժանացած հոդվածները հրատարակվելու են գիտաժողովի նյութերի ժողովածուում՝ նվիրված համալսարանի հիմնադրման 90-ամյակին:

 

Facebook Comments