ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅԱՄԲ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ

Սիրելի՛ ուսանողներ,

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի N 1005-Ն որոշմամբ հաստատված ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման կարգի 7-րդ կետը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ:

Մրցույթը նախատեսված է բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով սովորող ուսանողների համար ըստ հետևյալ ոլորտների՝

1) բնագիտական (այդ թվում` մաթեմատիկական-տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաներ (ՏՀՏ).

2) բժշկություն.

3) հումանիտար գիտություններ.

4) հասարակագիտություն.

5) ճարտարագիտություն (այդ թվում` ճարտարապետական/գյուղատնտեսական).

6) մշակույթ-սպորտ.

7) հայագիտություն:

Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև հոկտեմբերի 20-ը ԳՊՀ ուսումնական մաս կամ ֆակուլտետի դեկանատ:

Սահմանված ժամկետից հետո ներկայացված փաստաթղթերը չեն դիտարկվի և մեկից ավել հաղթողի թեկնածու ներկայացնելու կամ ուսանողին իր ուսումնառած մասնագիտության համապատասխան ոլորտում չներառելու դեպքում տվյալ ուսումնական հաստատության կողմից ներկայացված հավակնորդները մրցույթի երկրորդ փուլին չեն մասնակցի:

«ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման» կարգի հետ կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

 

Facebook Comments