Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԳՊՀ ՀԵՌԱԿԱ ԿՐԹԱՁԵՎԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԿՈՒՐՍԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ

ԳՊՀ-ի բակալավրի կրթական ծրագրով հեռակա կրթաձևի՝ ավարտական կուրսերի 2023-2024 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսումնական պարապմունքները կմեկնարկեն ապրիլի 1-ից:

Ոչ քննական առարկաների սահմանային ատեստավորումները կիրականացվեն ս.թ. ապրիլի 22-ից մինչև 26-ը:

Քննաշրջանը կկազմակերպվի ս.թ. ապրիլի 29-ից մինչև մայիսի 3-ը:

Քննաշրջանի ակադեմիական պարտքերի մարման ժամկետը կսահմանվի ս.թ. մայիսի 6-ից մինչև 10-ը:

Facebook Comments