ԷՐԱԶՄՈՒՍ+ T-GREEN ՆԱԽԱԳԾԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՊՀ-ՈՒՄ

Ս.թ. հունիսի 21-ին Գորիսի պետական համալսարանում Էրազմուս+ «Փոխակերպելով ավարտական կրթությունը հանուն կանաչ և կայուն ապագայի» (T-GREEN) նախագծի շրջանակներում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում, որի ընթացքում քննարկվեցին ընթացիկ աշխատանքները՝ նոր ներդրվող «Կայուն զարգացման տնտեսագիտություն և կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի իրականացման, առկա կրթաձևով իրականացվող «Քիմիա» մագիստրոսական կրթական ծրագրի վերապրոֆիլավորման և այլ ընթացիկ հարցեր:

Ընդգծվեց կրթական ծրագրերի արդիականացման կարևորությունը՝ ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին համապատասխանեցնելու համատեքստում։

Facebook Comments