ԳՊՀ-ՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ 30 ԿՐԵԴԻՏԻ ՄԻՋՈՑՈՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

Տեղեկացնում ենք, որ Գորիսի պետական համալսարանը «Մանկավարժահոգեբանական ու ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով իրականացվող 30 կրեդիտի միջոցով մանկավարժի հավաստագրման» վճարովի հիմունքներով կրթական ծրագրի շրջանակներում կազմակերպում է դասընթացների ընդունելություն:

Դասընթացները  նախատեսված են ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված/ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի (ոչ մանկավարժի) որակավորում ունեցող շրջանավարտների համար:

Դասընթացները կազմակերպվում են հեռավար և հիբրիդային ձևաչափերով՝ 4 ամիս տևողությամբ:

Դասընթացի արժեքն է 180.000 ՀՀ դրամ:

Գրանցման հղումը՝ https://forms.gle/6GeBM8uzQJcGTxyQ7

Facebook Comments