ԳՊՀ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՀԵՌԱՎԱՐ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՊԼՈՎԴԻՎ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ

Մարտի 29-ին Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում կազմակերպվել էր  »ОПАКОВКИ– ТЕНДЕНЦИИ В РАЗВИТИЕТО И ПРИЛОЖЕНИЕТО» 12-րդ  գիտատեխնիկական գիտաժողովը, որին  իրենց հեռավար մասնակցությունն են ունեցել ԳՊՀ կենսաբանության, քիմիայի և ճարտարագիտության ամբիոնի աշխատակիցները:

Գիտաժողովին ԳՊՀ աշխատակիցների կողմից ներկայացվել է »REPRESENTATIVE FROM THE AMAZING WORLD LICHENS AS ADDITIONAL ANTIOXIDANTS IN PACKAGES» աշխատանքը, որտեղ անդրադարձ է կատարվել սննդի փաթեթավորման համար նախատեսվող տարրաների արտադրության գործընթացում Գորիսի տարածաշրջանում աճող »Evernia prunastri L.» քարաքոսի կիրառության նպատակահարմարությանը:

Զեկույցից հետո ելույթ է ունեցել հոդվածի համահեղինակ, ՀԱՊՀ ք.գ.դ., պրոֆեսոր Գ. Թորոսյանը, ով առաջարկել է համագործակցություն Պլովդիվի Սննդային տեխնոլոգիաների համալսարանի հետ՝ աշխատանքները ընդլայնելու նպատակով:

Facebook Comments