ԳՈՒՄԱՐՎԵՑ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

Հոկտեմբերի 16-ին Գորիսի պետական համալսարանում պրոռեկտոր Զարեհ Գրիգորյանի նախագահությամբ գումարվեց գիտական խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվեցին ԳՊՀ-ի 2025-2029 թթ. զարգացման ռազմավարական ծրագրի 2025 թվականի կատարողականի մշտադիտարկման հաշվետվությանը, բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով առկա ուսուցման 2025-2026 ուստարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանի արդյունքներին, ԳՊՀ շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժնի 2025-2026 ուստարվա գործունեության հաշվետվությանը վերաբերող և ընթացիկ այլ հարցեր:

Օրակարգի առաջին հարցի շրջանակում Որակի գնահատման և ապահովման բաժնի վարիչ Սոնա Ալավերդյանը ներկայացրեց ԳՊՀ-ի 2025-2029 թթ. զարգացման ռազմավարական ծրագրի՝ 2025 թվականի կատարողականի մշտադիտարկման արդյունքները: Ըստ ռազմավարական չորս նպատակների՝ նա ներկայացրեց իրականացված գործողությունները, արձանագրված խնդիրներն ու բարելավման ենթակա ուղղությունները։ Զեկուցումից հետո գիտխորհրդի անդամները ի գիտություն ընդունեցին հաշվետվությունը:

Օրակարգի երկրորդ հարցի շրջանակում ֆակուլտետների դեկաններ Ս. Հայրապետյանն ու Լ. Աթաբեկյանը ներկայացրին ԳՊՀ-ի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով առկա ուսուցման 2025-2026 ուստարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանի արդյունքների մասին տեղեկություններ:

Օրակարգի երրորդ հարցի շրջանակում ԳՊՀ շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժնի վարիչի պ/կ Անուշիկ Սահակյանը ներկայացրեց բաժնի՝ 2025-2026 ուստարվա ընթացքում կատարված աշխատանքները՝ ըստ հիմնական ուղղությունների: Քննարկման արդյունքում ի գիտություն ընդունվեց բաժնի՝ 2025-2026 ուստարվա գործունեության մասին հաշվետվությունը:

Facebook Comments