ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐ ԱՐՏՈՒՇ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Սիրելի ուսանողներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ ուսանողների միջազգային օրվա առթիվ:
Ուսանողների միջագային օրը` նոյեմբերի 17-ը, համայն մարդկությունն առանձնակի ոգևորությամբ ու ջերմությամբ է տոնում:
Ուսանողությունը` առհասարակ երիտասարդությունը, յուրաքանչյուր պետության առաջընթացի ու զարգացման հենասյունն է, լուսավոր ապագայի ու բարեկեցության ռահվիրան:
Սիրելի՛ ուսանողներ, դուք ձեր արդյունավետ կրթությամբ և խոհեմ հաստատակամությամբ քայլում եք հայ հասարակական, մշակութային և իհարկե կրթական ու գիտական զարգացումներին զուգընթաց` հանդես բերելով նոր ու ժամանակի համար առաջնակարգ նշանակություն ունեցող գաղափարներ և մտահաղացումներ: Դուք, հայապահպանության և սերնդեսերունդ փոխանցվող ազգային արժեքների արժանահավատ կրողը լինելով, ստանձնել եք հայրենիքի շենացման ու կայուն զարգացման օրախնդիր գործը:
Այսօր հայաստանյան յուրաքանչյուր բուհում ուսանողական կառույցները հանդես են գալիս որպես ինքնուրույն կառույցներ` իրենց մասնակցությունը բերելով բուհերի ինքնակառավարման, կազմակերպչական և գիտակրթական գործընթացներին:
Իմ սիրելի՛ համալսարանականներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ` մաղթելով  քաջ առողջություն, տևական  հավատ և հույս, համարձակ ու կառուցողական նախաձեռնություններ` ի բարօրություն մեր հայրենիքի ու ժողովրդի:

Facebook Comments