ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ` COP 17-Ի ԿԱՆԱՉ ԳՈՏՈՒՄ

Հոկտեմբերի 22-ին COP17-ի Կանաչ գոտում՝ Հայաստանի բուհերի կենսաբազմազանության կոալիցիայի տաղավարում, Գորիսի պետական համալսարանի  կենսաբանության, քիմիայի և ճարտարագիտության ամբիոնի դասախոս, կ.գ.թ., դոցենտ Շուշանիկ Շալունցը հանդես կգա «Սյունիքի մարզի կենսաբազմազանության պահպանությունը՝ թափոնների ինտեգրված կառավարման և էկոլոգիական կրթության միջոցով» թեմայով զեկուցմամբ։

Զեկույցում կներկայացվեն Սյունիքի կենսաբազմազանության պահպանության հիմնախնդիրները և դրանց լուծման գործում թափոնների ինտեգրված կառավարմանն ուղղված էկոլոգիական կրթության դերը։ Կներկայացվեն միջառարկայական ուսուցման կիրառման և ուսանողների մասնակցությամբ դպրոցներում իրականացված կրթական աշխատանքների օրինակներ։ Կքննարկվեն  համալսարան–դպրոց–համայնք համագործակցության ընդլայնման և գործնական հետազոտական նախաձեռնությունների զարգացման հնարավորությունները։

Նշենք, որ Գորիսի պետական համալսարանը Կենսաբազմազանության հարցերով հայկական բուհերի կոալիցիայի անդամ է։

Facebook Comments