ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԳՊՀ-ՈՒՄ

Նախօրեին կայացած հուշ-ցերեկույթը՝ նվիրված Ալ. Մարգարյանի ծննդյան 100-ամյակին, ամբողջացրեց ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտաշխատող, բ․գ․թ․, դոցենտ, ԳՊՀ դասախոս Մհեր Քումունցը՝ ուսանողների համար բանախոսելով «Ալեքսանդր Մարգարյանը համեմատաբան» թեմայով:

Բանախոսը նախքան բուն նյութին անցնելը անդրադարձ կատարեց, թե ինչ է իրենից ներկայացնում պատմահամեմատական լեզվաբանությունը, ինչ է պահանջում ստուգաբանողից ստուգաբանությունը:

Անդրադարձ եղավ «աշան», «զատ», «զուտ», «ձվածեղ», «հորովել» հասկացությունների, «Ֆրիկ» անձնանվան, «Քարահունջ», «Գորիս», «Մշնահանդ», «Ջալահիր», «Ուրղունի» (Արեգունի) տեղանունների ստուգաբանություններին:

Բանախոսությանը ներկա էին «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության առկա ուսուցման առաջին, երրորդ և հեռակա ուսուցման հինգերորդ կուրսի ուսանողները, «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողները:

Եղավ ակտիվ հարց ու պատասխան, որի ընթացքում ուսանողները իրենց հուզող հարցերը ուղղեցին բանախոսին:

Facebook Comments