ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ERASMUS+ SAH ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

2022թ-ի հոկտեմբերի 3-8-ը Erasmus+SAH (Կարողությունների զարգացում Ճարտարապետական ժառանգության կայունության համար) ծրագրի շրջանակներում Հունաստանի Աթենք քաղաքում տեղի է ունեցել «Դասավանդումը և հետազոտությունը ճարտարապետական ժառանգության վերականգնման և շարունակական կառավարման ոլորտում» վերապատրաստման դասընթացը: Այն կազմակերպվել և իրականացվել է Աթենքի ազգային տեխնիկական համալսարանի ճարտարապետության դպրոցի քաղաքային և տարածաշրջանային պլանավորման ֆակուլտետի կողմից:

Դասընթացին մասնակցում էին ծրագրի գործընկեր համալսարանների ներկայացուցիչներ Իրանի Իսլամական Հանրապետությունից և Հայաստանի Հանրապետությունից: ԳՊՀ-ից դասընթացին մասնակցում էին ԱԿՀ բաժնի ղեկավար/ծրագրի համակարգող Նաիրա Սաֆարյանը և ԳՊՀ տնտեսագիտության և կառավարման ամբիոնի դասախոսներ/ծրագրի աշխատակիցներ/ Սիրանուշ Պողոսյանն ու Գուրգեն Մինասյանը: Հնգօրյա դասընթացը բավականին բովանդակալից և արդյունավետ էր:Ոլորտի արհեստավարժ մասնագետներն ու համալսարանի դասախոսները դասընթացի մասնակիցներին ներկայացրեցին ճարտարապետական ժառանգության ուսումնասիրությանը, վերականգնմանը ու պահպանությանն առնչվող բազմաթիվ թեմաներ և դասախոսություններ.

• ՅՈՒՆԵՍԿՕ-Համաշխարհային մշակութային ժառանգության հուշարձաններ, դրանց պահպանության, կառավարման և զարգացման հիմնախնդիրները.
• Պատմական շինությունների կառուցվածքը, նյութերը և պաթոլոգիան
• 1999 թվականի սեպտեմբերի 7-ի Աթենքի երկրաշարժի ժամանակ լրջորեն վնասված համաշխարհային ժառանգության հուշարձանի` Դաֆնի վանքի կառուցվածքային վերականգնում
• Պատմական շենքերի և հուշարձանների հետազոտության սկզբունքներ և գործիքակազմ
• Ժամանակակից թվային տեխնոլոլոգիաների միջոցով մշակութային ժառանգության երկրաչափական փաստաթղթավորում
• Որակական քարտեզագրում
• Պատմական ժառանգության պահպանության, խրախուսման և կառավարման հիմնախնդիրների ուսումնասիրությունը Աթենքի ազգային տեխնիկական համալսարանի ճարտարապետության դպրոցում
• Ակրոպոլիսի հուշարձանների պահպանության նախագիծ
• Ակրոպոլիսի հուշարձանների բազմաքրոմի ուսումնասիրություն
• Հասկանալով մշակութային լանդշաֆտը: Բնական լանդշաֆտը որպես մշակութային ժառանգություն: ճարտարապետական ժառանգությունը որպես քաղաքային լանդշաֆտի բաղադրիչ
• Լանդշաֆտային ճարտարապետությունը քաղաքային միջավայրում: Բաց հանրային տարածքի ձևավորման ուսուցում
• Լանդշաֆտի պլանավորում կլիմայական փոփոխությունների հարմարվողականության և մեղմացման նպատակով
• Անտեսված ճարտարապետական ժառանգություն: Փախստականների բնակավայրեր Աթենքում
• Արդյունաբերական ժառանգության պաշտպանություն և կառավարում Հունաստանում և Եվրոպայում. տեսություն, պրակտիկա, հետազոտություն և կրթություն
• Ճարտարապետական ժառանգության պաշտպանության և կառավարման քաղաքականություն

Դասընթացների իրականացմանը զուգահեռ նաև իրականացվեցին այցելություններ դեպի Դաֆնիի վանք և Ակրոպոլիս պատմամշակութային հուշարձաններ:
Դասընթացի նյութերը կտրամադրվեն ծրագրի գործընկեր համալսարաններին հետագայում ուսումնական մոդուլների և դասընթացների մշակման համար:

Facebook Comments