Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԳՊՀ ՀԵՌԱԿԱ ԿՐԹԱՁԵՎԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ

Սիրելի՛ ուսանողներ,

Տեղեկացնում ենք, որ ԳՊՀ-ի ուսումնական ժամանակացույցով սահմանված բակալավրի ու մագիստրոսի կրթական ծրագրերով հեռակա կրթաձևի 2022-2023 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսումնական պարապմունքները կմեկնարկեն ս.թ. մայիսի 22-ից:

Ոչ քննական առարկաների սահմանային ատեստավորումները կիրականացվեն ս.թ. հունիսի 12-ից մինչև 16-ն ընկած ժամանակահատվածում՝ անհրաժեշտության դեպքում համատեղելով ուսումնական պարապմունքների հետ:

Քննաշրջանը կկազմակերպվի ս.թ. հունիսի 19-ից մինչև հունիսի 23-ը:

2022-2023 ուստարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանի ակադեմիական պարտքերի մարման ժամկետը կսահմանվի ս.թ. հունիսի 26-ից մինչև 30-ը և հաջորդ կիսամյակի ուսումնական պարապմունքներին զուգահեռ առաջին երկու շաբաթների ընթացքում՝ ուսումնական պարապմունքներից դուրս:

Facebook Comments