ԳՊՀ-Ի ԵՎ «ԼԵԶՈՒՆԵՐԻ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ GO ԿԵՆՏՐՈՆԻ»...

Այսօր Գորիսի պետական համալսարանի և «Լեզուների և հմտությունների ուսուցման  GO կենտրոնի» միջև կնքվեց համագործակցության հուշագիր: ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցի և «Լեզուների և հմտությունների ուսուցման  GO կենտրոնի» տնօրեն Գայանե Օհանյանի կողմից ստորագրված հուշագրի հիմքում բուհ-գործատու կապի ամրապնդումն ու առաջավոր փորձի փոխանակումն[…]

 

ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՊՀ-ՈՒՄ

Այսօր ԳՊՀ-ում տեղի ունեցավ ՆԳ նախարարության կողմից ոստիկանության համակարգում կանանց ներգրավվածության բարձրացման նպատակով իրականացվող տեղեկատվական հանդիպումը: Հանդիպմանը ներկա էին ԳՊՀ ուսումնական և ընդհանուր աշխատանքների գծով պրոռեկտոր Զ. Գրիգորյանը և մի խումբ ուսանողներ: Պարեկային ծառայության աշխատակիցներն ուսանողներին ներկայացրեցին պարեկային ծառայություն ընդունելության[…]

 

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԳՊՀ ՀԵՌԱԿԱ ԿՐԹԱՁԵՎԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ

Սիրելի՛ ուսանողներ, Տեղեկացնում ենք, որ ԳՊՀ-ի ուսումնական ժամանակացույցով սահմանված բակալավրի ու մագիստրոսի կրթական ծրագրերով հեռակա կրթաձևի 2022-2023 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսումնական պարապմունքները կմեկնարկեն ս.թ. մայիսի 22-ից: Ոչ քննական առարկաների սահմանային ատեստավորումները կիրականացվեն ս.թ. հունիսի 12-ից մինչև 16-ն ընկած ժամանակահատվածում՝ անհրաժեշտության դեպքում համատեղելով ուսումնական[…]

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ ներքոնշյալ թափուր պաշտոնների տեղակալման համար. Բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի վարիչ, Օտար լեզուների ամբիոնի վարիչ, Ընդհանուր մանկավարժության և հատուկ կրթության ամբիոնի վարիչ: Ամբիոնի վարիչի թափուր պաշտոնի տեղակալման մրցույթին, որպես կանոն, կարող են մասնակցել գիտությունների[…]

 

ԳՈՒՄԱՐՎԵՑ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

Մայիսի 8-ին Գորիսի պետական համալսարանում ռեկտոր Տիգրան Վանդունցի նախագահությամբ գումարվեց գիտական խորհրդի նիստ: Օրակարգային առաջին հարցի շրջանակում գիտական խորհուրդը սահմանեց բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով որոշ մասնագիտությունների ուսման վճարաչափերը: Ուսումնական մասի վարիչ Վ. Դանիելյանը ամփոփ ներկայացրեց ուսումնական պլաններում փոփոխություններ կատարելու[…]

 

ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ «ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԱՐՈՒՆ» ՓԱՌԱՏՈՆԻՆ

Ս/թ. մայիսի 6-ին Վանաձորի պետական համալսարանում անցկացվեց «Ուսանողական գարուն» ամենամյա փառատոնը, որին մասնակցեցին Վանաձորի, Գորիսի, Գավառի, Դիլիջանի և Ստեփանավանի միջին և բարձրագույն կրթական հաստատությունների երիտասարդներ: Փառատոնի նպատակն էր գրական-մշակութային կյանքի ակտիվացումը, ուսանողների գեղարվեստական դաստիարակության և  գեղագիտական ճաշակի խթանումը: ԳՊՀ ռեկտոր[…]

 

ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՅԻ ԲՈՒՀԵՐՈՒՄ

Սիրով տեղեկացնում ենք, որ 2023-2024 թթ. ուսումնական տարում Սաուդյան Արաբիայի Թագավորությունը Հայաստանի Հանրապետությանն է տրամադրում բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով ուսանելու համար ամբողջական կամ մասնակի փոխհատուցմամբ կրթաթոշակային տեղեր, ինչպես նաև՝ արաբերենի դասընթացի ծրագրերով ուսանելու համար: Ընդունելությունը կատարվելու է մրցութային կարգով՝[…]

 

«ԿՐԹՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՇԽԱՏԱՆՔ՝ ՄԵԿ ՔԱՅԼ» ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ...

«ԱՊԱԳԱ» բարեգործական հիմնադրամը սկսում է նոր ուսումնական ծրագիր`«Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ», որը նպատակ ունի աջակցել ուսանողներին՝ ունենալ մասնագիտական զբաղվածություն: Ծրագրի շրջանակներում ուսանողները հնարավորություն կունենան. տարբեր կազմակերպությունների անմիջապես թոփ մենեջերների կողմից ստանալ յուրաքանչյուր ամիս 24 ժամյա կուրսեր՝ կրթական ժամանակակից պահանջներին և[…]

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Մայիսի 3-ին Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Տիգրան Վանդունցը հյուրընկալեց Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Տեր-Կյուրեղյանի ղեկավարած պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված էին շարունակական կրթության բաժնի տնօրեն Անուշ Եդիգարյանը, գրադարանի տնօրեն Սաթենիկ Ավագյանը, ակադեմիական աջակցության հարցերով պատասխանատու գրադարանավար Արազ Մարգոսյանը,[…]

 

«ՏԱՐՎԱ ՈՒՍԱՆՈՂ 2023». ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ...

Ռուսաստանի Դաշնության «New science» գիտական համագործակցության միջազգային կենտրոնը հրավիրում է կրթական համակարգի բարձրագույն և միջին մասնագիտական ​​մակարդակների ուսանողներին մասնակցելու «Տարվա ուսանող 2023» միջազգային կրթական և հետազոտական ​​ ամենամյա մրցույթի առաջին փուլին: Մրցույթի նպատակն է երիտասարդներին ներգրավել նորարարական գործունեության և գիտատեխնիկական[…]