ՀԱՅՏՆԻ ԵՆ ԳՊՀ 2025-2026 ՈՒՍՏԱՐՎԱ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ  ԱՌԿԱ...

Հայտնի են ԳՊՀ 2025-2026 ուստարվա բակալավրի կրթական ծրագրով  առկա ուսուցմամբ ընդունելության  արդյունքները: Բարի գալուստ Գորիսի պետական համալսարան: Սիրելի՛ առաջին կուրսեցիներ, շնորհավորում ենք, մաղթում արդյունավետ ուսուցում, գիտելիքները յուրացնելու պատրաստակամություն: ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ՎՃԱՐՈՎԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

 

ՄՐՑՈՒՅԹ՝ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՆ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ԳՊՀ հարգելի՛ ուսանողներ Գորիսի պետական համալսարանի և Օվերն-Ռոն-Ալպ–Սյունիք մարզերի քույր քաղաքների ցանցի միջև համագործակցության շրջանակում ԳՊՀ-ից երկու ուսանողի (2026 թվականին) հնարավորություն կտրվի մասնագիտական պրակտիկան անցկացնելու Ֆրանսիայի տարբեր կազմակերպություններում: Ծրագիրը ուսանողներին տրամադրում է. ֆրանսիական կազմակերպություններում կամ պետական կառույցներում պրակտիկայի վայրերի հստակեցում,[…]

 

ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԳՊՀ-ՈՒՄ

Այսօր Գորիսի պետական համալսարանը հյուրընկալեց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանին: Նա հանդես եկավ կարևոր և արդիական բանախոսությամբ՝ «Հայաստանի Հանրապետության անվտանգային համակարգի ներկա վիճակն և մարտահրավերները» թեմայով: Ա.  Խաչատրյանը մանրամասն ներկայացրեց 44-օրյա պատերազմից հետո  ՀՀ[…]

 

ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ

Ս. թ. հունիսի 23-ից 25-ը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) համագործակցակցության շրջանակներում անցկացվել է ամառային դպրոց՝ «Տվյալների պաշտպանության արդի հիմնախնդիրները» խորագրով: Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի վարիչ,[…]

 

ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ՈՒ ԴԱՍԱԽՈՍԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻՆ

Հուլիսի 7-ից 9-ը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի նախաձեռնությամբ Ծաղկաձորում տեղի է ունեցել եռօրյա ամառային դպրոց՝ «Միջազգային իրավունքի արդի հիմնախնդիրները» խորագրով: ԳՊՀ-ից ամառային դպրոցին մասնակցել են մագիստրոսի կրթական ծրագրով «Իրավագիտություն» մասնագիտական կրթական ծրագրի 1-ին կուրսի ուսանողներ  Արմինե[…]

 

ԳՊՀ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է...

Գորիսի պետական համալսարանի դասախոսների հեղինակած նորարարական գիտական ծրագիրը ճանաչվել է հաղթող ծրագիր՝  Իսպանիայի Մադրիդ քաղաքում անցկացված  Համահայկական  բժշկական 14-րդ կոնգրեսում (AMWC), որը տեղի է ունեցել ս.թ. հուլիսի 3-5-ը: «Բերանի խոռոչի հիվանդությունների կանխարգելման նորարարական էկոլոգիական արտադրանք» («The Novel Ecological Product for[…]

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը հրավիրում է մասնակցելու «Սկզբնական կրթության արդի մարտահրավերները և հեռանկարները» խորագրով միջազգային գիտաժողովին, որը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 7-ին: Գիտաժողովի նպատակն է քննարկել սկզբնական կրթության արդի մարտահրավերները, առաջադրել նորարարական լուծումներ՝ նպաստելով նախադպրոցական և տարրական[…]

 

ԳՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ԳՈՒՆԱՆԿԱՐ» ԱՌԱՐԿԱՅԻ ՆԵՐԲՈՒՀԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

Հուլիսի 3-ին և 4-ին ԳՊՀ-ում անցկացվեց բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման «Կերպարվեստ» մասնագիտական կրթական ծրագրի ընդունելության ներբուհական քննությունը «Գունանկար» առարկայից՝ «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի)» կարգի համաձայն:[…]

 

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ 30 ԿՐԵԴԻՏԻ ՇՆՈՐՀՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ...

Հուլիսի 2-ին ԳՊՀ-ում տեղի ունեցավ 30 կրեդիտի շնորհման միջոցով մանկավարժի հավաստագրման կրթական ծրագրի ավարտական հետազոտական աշխատանքների հրապարակային պաշտպանությունը: «Ավարտական հետազոտական աշխատանք» բաղադրիչի ներառումը նպատակ ուներ զարգացնելու ունկնդրի ակադեմիական և մանկավարժական կարողունակությունները և ուղղված էր ուսուցչի աշխատանքում հանդիպող կոնկրետ ուսումնական, մանկավարժական[…]

 

ԳՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԴԱՍԸՆԹԱՑ՝ «ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ...

Այսօր Գորիսի պետական համալսարանում Էրազմուս+ «Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ փափուկ հմտությունների զարգացում» (DeSIRe) ծրագրի շրջանակում պրոֆեսորադասախոսական և վարչական աշխատակազմի համար անցկացվեց դասընթաց՝ «Առաջնահերթություններ սահմանելու և որոշումներ կայացնելու հմտություններ» թեմայով։ Դասընթացը վարեց ԳՊՀ տնտեսագիտության և կառավարման[…]