ԳՊՀ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑ ԱՐՄԻՆԵ ՋԱՆՈՒՆՑԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԳՐԱՆԱԴԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ

«Էրազմուս+» ծրագրի «Հիմնական գործողություն 2»-ի շրջանակում 2026 թվականի ապրիլի 20-24-ը ԳՊՀ-ի որակի գնահատման և ապահովման բաժնի մասնագետ Արմինե Ջանունցը Գրանադայի համալսարանում մասնակցել է աշխատակիցների շարժունության շաբաթվա (Staff Mobility Week) շրջանակում կազմակերպված մեկշաբաթյա վերապատրաստման դասընթացին։ Վերապատրաստման ընթացքում մասնակիցները ծանոթացել են «Էրազմուս+»[…]

ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔԻՑ

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ օրերս լույս է տեսել Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի միջազգային տարեկան ուսանողական գիտաժողովի նյութերի ժողովածուն, որում տպագրվել են «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտական կրթական ծրագրի երրորդ կուրսի ուսանողուհի Անի Ղազարյանի (հոդվածի թեման՝ «Ազգային ավանդույթների ու եկեղեցական տոների նկարագրությունը[…]

ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԳՊՀ ԴԱՍԱԽՈՍ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԴՈՑԵՆՏԻ ԳԻՏԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի՝ 2026 թ. ապրիլի  17-ի թիվ 61-Ա/1 հրամանով հաստատվել է Գորիսի պետական համալսարանի գիտական խորհրդի՝ 16.03.2026թ. հ. 8 որոշումը՝ Սյուզաննա Արմենի Պետրոսյանին «Տնտեսագիտություն»  մասնագիտությամբ դոցենտի գիտական կոչում շնորհելու մասին: Շնորհավորում ենք մեր գործընկերոջը, մաղթում մասնագիտական[…]

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՕՐ՝ DeSIRe ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

Ս. թ. ապրիլի 20-ին Գորիսի պետական համալսարանում մեկնարկեց Էրազմուս+ «Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ ճկուն հմտությունների զարգացում» (DeSIRe) ծրագրի  տարածաշրջանային իրազեկման միջոցառումը, որը համախմբեց ծրագրի հայկական, վրացական և եվրոպական գործընկեր բուհերի, կազմակերպությունների, գործատու հաստատությունների, համայնքապետարանի, կրթական հաստատությունների, ՀԿ-ների և գործատու[…]

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

Սիրելի՛ համալսարանականներ Գորիսի պետական համալսարանի բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի նախաձեռնությամբ ապրիլի 23-ին՝ ժամը 11:30-ին տեղի կունենա գիտաժողով՝ նվիրված Մեծ Եղեռնի 111-րդ տարելիցին:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ԲՈՒՀԻ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

ԳՊՀ-ն ստացել է ինստիտուցիոնալ հավատարմագրման փորձագիտական զեկույցի նախնական տարբերակը: Այսօր ռեկտորի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որի ընթացքում չափանիշների պատասխանատուները մանրամասն քննարկել են փորձագիտական գնահատման արդյունքները, հաստատության ուժեղ և թույլ կողմերը, փորձագետների խորհրդատվությունները։ Փորձագիտական խորհրդատվության հիման վրա բուհը առաջիկայում[…]

ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ օրերս լույս է տեսել Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանի ուսանողական գիտաժողովի նյութերի ժողովածուն, որում տպագրվել են «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտական կրթական ծրագրի երրորդ կուրսի ուսանողուհի Լիզա Առաքելյանի (հոդվածի թեման՝ «Գորիսի և Արցախի բարբառների դարձվածքների[…]

ՀՐԴԵՀԱՇԻՋՈՒՄ, ՏՈՒԺԱԾՆԵՐԻ ՏԵՂԱՀԱՆՈՒՄ. ԳՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ՏԱԿՏԻԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

Այսօր ՀՀ ՆԳՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատը Գորիսի պետական համալսարանում անցկացրել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Երկրաշարժի հետևանքով Գորիսի պետական համալսարանի փլուզված շինության  ներսում փրկարարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով: Ուսումնավարժությունը ղեկավարում էր ՀՀ ՆԳՆ ՓԾ[…]

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է 2026-2027 ՈՒՍՏԱՐՎԱ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Սիրելի՛ դիմորդ Ապրիլի 15-ից մեկնարկել է 2026-2027 ուստարվա բուհերի ընդունելության հայտագրումը: Գորիսի պետական համալսարանը 2026-2027 ուստարվա բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցմամբ ընդունելություն է իրականացնում հետևյալ մասնագիտական կրթական ծրագրերով՝ Կենսաբանություն Պատմություն Հայոց լեզու և գրականություն Անգլերեն և գրականություն Կերպարվեստ Տարրական մանկավարժություն[…]

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՊՀ-ՈՒՄ

Այսօր Գորիսի պետական համալսարանում «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» (Young European Ambassadors – YEAs) նախաձեռնության շրջանակում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում՝ նվիրված ԵՄ ֆինանսավորմամբ կրթական հնարավորություններին և ԵՄ–Հայաստան համագործակցությանը։ Հյուրերին ողջունեց ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը՝ ընդգծելով, որ Գորիսի պետական համալսարանը մեծապես կարևորում է[…]