ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հարգելի՛ համալսարանականներ, Գորիսի պետական համալսարանի գործընկեր Իսպանիայի Գրանադայի համալսարանը տեղեկացնում է, որ մեկնարկել է COIMBRA խմբի կրթաթոշակային ծրագրի առաջարկների ընդունման մրցույթը։ COIMBRA խմբի համալսարանները երիտասարդ հետազոտողներին առաջարկում են կարճաժամկետ այցեր Եվրոպական հարևանության բուհեր: Կրթաթոշակային ծրագրի հիմնական նպատակն է հնարավորություն ընձեռնել գիտնականներին իրականացնելու հետազոտություններ այն թեմաներով,[…]

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ-2023» ԱՄԵՆԱՄՅԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

«ԱՐՓԱ ՀԻՄՆԱՐԿ» հասարակական կազմակերպությունը հայտարարում է «Նորարարության մրցույթ-2023» ամենամյա միջոցառումը մինչև 35 տարեկան ՀՀ գիտնականների և ասպիրանտների համար: Հաղթողները կարժանանան Ատրին Ղարախանի մրցանակին՝ Առաջին մրցանակ՝ $5000, Երկրորդ մրցանակ՝ $1000 Մրցույթը կանցկացվի երկու փուլով: Առաջին փուլի համար մինչև ս/թ. մայիսի 30-ը[…]

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԱԽԵՆԻ ՌԵՅՆԻՇ-ՎԵՍՏՖԵԼԻՇԵԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

2023 թ․ հունվարի 30-ից փետրվարի 3-ը Էրազմուս+ «Կարողությունների զարգացում՝ ճարտարապետական ժառանգության կայունության համար» (SAH) ծրագրի շրջանակներում ԳՊՀ ԱԿՀԼ բաժնի ղեկավար, ծրագրի համակարգող Նաիրա Սաֆարյանը և ԳՊՀ տնտեսագիտության և կառավարման ամբիոնի դասախոս, ծրագրի աշխատակից Սիրանուշ Պողոսյանը մասնակցել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության[…]

«ՍՈՑԻԱԼ-ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԵՋ». ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ 2-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎ

2023թ. ապրիլի 15-16-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը կազմակերպում է «Սոցիալ-մանկավարժական նորարարությունները կրթության մեջ» երիտասարդ գիտնականների միջազգային գիտագործնական 2-րդ համաժողովը, որին կարող են մասնակցել բակալավրիատի և մագիստրատուրայի տարբեր մասնագիտությունների ուսանողներ, երիտասարդ դասախոսներ և գիտնականներ: Համաժողովի նպատակն է՝ ուսանողական հետազոտությունների խթանումը, ուսանողների՝ մագիստրոսների,[…]

ՖՐԱՆՍԻԱՑԻ ՀՅՈՒՐԵՐԻ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑԸ ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Այսօր Գորիսի պետական համալսարանը հյուրընկալեց Ռոնի մասնագիտական կրթության (Ֆրանսիա) նախագահ, Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ Քրիստիան Դրոզին, Լիոնի «SEPR» ուսումնական հաստատության գլխավոր տնօրեն Վերոնիկա Ֆյուրլանին, հայաստանյան ծրագրերի հանձնակատար Թաման Անդիկյանին և Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի տնօրեն Գոհար Գրիգորյանին։[…]

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ

Հունվարի 17-ին Գորիսի պետական համալսարանը հյուրընկալեց ՌԴ Հարավային դաշնային համալսարանի սոցիոլոգիայի և տարածաշրջանագիտության ինստիտուտի տնօրեն, ս.գ.թ. Անդրեյ Վլադիմիրի Բեդրիկին, հայագիտական կենտրոնի ղեկավար, Դոնի Ռոստովի հայկական համայնքի գործադիր տնօրեն, պ.գ.թ. Սերգեյ Սայադովին և «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի տնօրեն Մհեր Հովհաննիսյանին: ԳՊՀ[…]

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամը աջակցում է հայագիտական կարևորագույն ծրագրերի իրականացմանը, հայագիտական գիտաժողովների և ամառային դպրոցների կազմակերպմանը, հայագիտական հիմնարար և արդիական հետազոտությունների հրատարակությանը, թարգմանություններին և հանրահռչակմանը։ 2023 թ․ Հիմնադրամը նախատեսում է հայագիտական հիմնարար և արդիական աշխատությունների հրատարակությունների և թարգմանությունների ֆինանսավորում[…]

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ

Երևանի «Գլաձոր» համալսարանի Հակոբ Հակոբյանի անվան միջազգային հարաբերությունների ամբիոնը 2023 թ. մայիսի 30-ին կազմակերպում է «Հայաստանը աշխարհաքաղաքական արդի զարգացումների համատեքստում» խորագրով հանրապետական գիտաժողով՝ նվիրված Հայաստանի Հանրապետության հիմնադրման 105-րդ ամյակին: Գիտաժողովին կարող են մասնակցել ինչպես ՀՀ բուհերի ուսանողները, ասպիրանտները, այնպես էլ[…]

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԳՊՀ ՀԵՌԱԿԱ ԿՐԹԱՁԵՎԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ

ԳՊՀ-ում հունվարի 3-ից մեկնարկել են հեռակա կրթաձևի 2022-2023 ուստարվա առաջին կիսամյակի ուսումնական պարպմունքները, որոնք կտևեն մինչև հունվարի 27-ը: Ոչ քննական առարկաների սահմանային ատեստավորումները կանցկացվեն հունվարի 23-ից մինչև 27-ն ընկած ժամկետում՝ ըստ անհրաժեշտության համատեղելով ուսումնական պարապմունքների հետ: Քննաշրջանը կկազմակերպվի հունվարի 30-ից[…]