ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՊԵԿ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ

Այսօր Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցավ տեղեկատվական և խորհրդատվական հանդիպում՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների մասնակցությամբ։ Խորհրդատվությունը վարեցին ՀՀ ՊԵԿ ՀՎՍՎ սպասարկման թիվ 18 բաժնի պետ Արմինե Միրզոյանն ու ավագ հարկային տեսուչ Սյուզաննա Դալլաքյանը։ Մասնագետները ներկայացրին ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման[…]

ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ

Ապրիլի 25-ին Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցավ գիտաժողով՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին: Բացման խոսքով հանդես եկավ ԳՊՀ բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Լուսինե Ներսիսյանը։ Գիտական զեկուցումներով հանդես եկան. ԳՊՀ բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի դասախոս Ժիրայր Միրումյանը՝  «Արևմտահայության[…]

«ԴՊՐՈՑԱԿԱՆ ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԽԱՉՄԵՐՈՒԿ» ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԳՊՀ-ՈՒՄ

Այսօր  Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցավ «Դպրոցական ինտելեկտուալ խաչմերուկ 2025» միջոցառումը, որի շրջանակում կազմակերպվել էր ինտելեկտուալ խաղ-մրցույթ՝ Գորիս քաղաքի 2 ավագ և Գորիսի տարածաշրջանի գյուղական բնակավայրերի 12 միջնակարգ դպրոցների աշակերտական թիմերի մասնակցությամբ: Արդեն գեղեցիկ ավանդույթ դարձած միջոցառումը, որի նպատակն է[…]

ԴԱՍԸՆԹԱՑԻ ՀՐԱՎԵՐ՝ DeSIRe ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

Պրոֆեսորադասախոսական և վարչական աշխատակազմի հարգելի՛ ներկայացուցիչներ, ուսանողներ, Սիրով հրավիրում ենք Ձեզ՝ մասնակցելու Էրազմուս+ ՀԳ2 ԿԶԲԿ «Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ փափուկ հմտությունների զարգացում» (DeSIRe)  ծրագրի շրջանակներում ս.թ մարտի 24-ից 28-ը Դրեզդենի տեխնիկական համալսարանում (Գերմանիա) իրականացված վերապատրաստումից[…]

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

Սիրելի՛ համալսարանականներ, Գորիսի պետական համալսարանի բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի նախաձեռնությամբ ապրիլի 25-ին՝ ժամը 10:30-ին, տեղի կունենա գիտաժողով՝ նվիրված Հայոց մեծ եղեռնի 110-րդ տարելիցին:

ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ՝ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԲՈՒՀԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ռումինիայի ներդրումների և արտաքին առևտրի գործակալությունը (ARICE) հայտարարել է երկրի բարձրագույն ուսումնական հաստատություններում 2025-2026թթ. ուսումնական տարվա համար օտարերկրյա քաղաքացիներին 40 կրթաթոշակի տրամադրման մասին: Պահանջվող փաստաթղթերի (ռումինական կողմի ներկայացված պահանջներին համապատասխան) ընդունման վերջնաժամկետը մայիսի 15-ն է: Փաստաթղթերն անհրաժեշտ է սկանավորված ձևով[…]

ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ՈՒ ԴԱՍԱԽՈՍԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ «ԴԱՏԱԽԱՂԵՐԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ ՈՒ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԻՆ

Հայաստանի միջազգային իրավունքի միությունը (ՀՄԻՄ) և Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտը (RWI Armenia) «Միջազգային իրավական կրթության զարգացումը դատախաղ-մրցույթների միջոցով» ծրագրի շրջանակում մարտի 28-30-ը Ծաղկաձորում իրականացրել են «Դատախաղերի հմտություններ» թեմայով դասընթաց ու աշխատաժողով։ Ծրագրի նպատակն է Հայաստանում[…]

ԳՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Այսօր Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցավ հանդիպում՝ մասնագիտական կրթական ծրագրերի ներքին աուդիտի փորձագիտական խմբերի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում ԳՊՀ որակի գնահատման և ապահովման բաժնի վարիչ Սոնա Ալավերդյանը ներկայացրեց ԳՊՀ-ում մեկնարկած ներքին աուդիտի գործընթացի նշանակությունը, նպատակները, մեթոդաբանությունը, փուլերը, ակնկալվող արդյունքները: Խոսելով[…]

ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ

Ապրիլի 5-ին Գավառի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ տեղի է ունեցել ուսանողական միջազգային առցանց գիտաժողով։ ԳՊՀ-ից գիտաժողովին զեկուցումներով հանդես են եկել «Պատմություն» մասնագիտական կրթական ծրագրի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողուհի Անուշ Սահակյանը՝ ««Վանի թագավորության հիմնադրումն ու ամրապնդումը» թեմայի ուսուցումը միջին[…]

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է 2025-2026 ՈՒՍՏԱՐՎԱ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Սիրելի՛ դիմորդ, Ապրիլի 15-ից մեկնարկել է 2025-2026 ուստարվա բուհերի ընդունելության հայտագրումը: Շրջանավարտը (դիմորդը) պետք է ունենա ԳԹԿ անձնական համար և ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի dimord.am կայքէջում լրացնի ընդունելության դիմում-հայտ: ԳԹԿ անձնական համար ստանալու համար շրջանավարտը (դիմորդը)[…]