
Դոցենտ | Ընդհանուր մանկավարժության և հատուկ կրթության ամբիոն
Կրթություն
- 1990 թ. — 1995 թ. ՀՊՃՀ, Գորիսի մասնաճյուղ, «Արդյունաբերական էլեկտրոնիկա» մասնագիտությամբ` էլեկտրոնային տեխնիկայի ինժեների որակավորում
- 2009 թ. – 2014 թ. Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ, հայցորդ՝ «Հոգեբանության տեսություն և պատմություն» մասնագիտությամբ
- Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «ՈՒՐԱՐՏՈւ» համալսարան, հոգեբանության մագիստրոս՝ «Մանկավարժական հոգեբանություն» մասնագիտությամբ (Դիպլոմ AM N 105815)
Գիտական աստիճան
- 2014 թ. ապրիլ — թեկնածուական ատենախոսություն՝ «Մտածողության ոճերի դրսևորման առանձնահատկությունները իմացական խնդիրների բազմատարբերակային լուծման գործընթացում», Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի 064 մասնագիտական խորհուրդ «Ընդհանուր հոգեբանություն, հոգեբանության տեսություն և պատմություն, անձի հոգեբանություն» մասնագիտությամբ
- 2014 թ. հունիս — շնորհվել է հոգեբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ԺԹ.00.01 մասնագիտությամբ (Վկայագիր Ա N 07230)
- 2015 թ. ապրիլ — շնորհվել դոցենտի գիտական կոչում «Հոգեբանություն» մասնագիտությամբ (Դիպլոմ Դ N 03060)
Աշխատանքային գործունեություն
- 2000 թ. – 2005 թ. ՀՊՃՀ Գորիսի մասնաճյուղ, հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետ, գործավար
- 2005 թ. – 2015 թ. Գորիսի պետական համալսարան, հատուկ բաժնի վարիչ, մանկավարժության և հոգեբանության ամբիոնի ասիստենտ (համատեղությամբ)
- 2015 թ.-ից մինչ այժմ, ԳՊՀ, մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ
- 2020 թ. սեպտեմբեր – 2020 թ. դեկտեմբեր, ընդհանուր մանկավարժության և հատուկ կրթության ամբիոնի վարիչի ժ/պ
- 2020 թ. – 2021 թ., Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղ, «Հաղորդակցման հմտություններ» առարկայական մոդուլի դասախոս
- 2021 թ. – 2022 թ. ԳՊՀ, կրթության որակի ապահովման և ուսանողների կարիերայի աջակցման բաժնի ղեկավարի ժ/պ
- 2022-2024 թթ.- ՀՀ ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության համատեքստում ԳՊՀ-ում իրականացված «Հաղորդակցման հմտություններ եվ հոգեբանական տեխնիկաներ» և «Սթրեսակայունությունը տարբեր տարիքային և աշխատանքային տարբեր տարիների փորձ ունեցող անձանց մոտ»մոդուլների դասընթացավար
- 2024-2025 թթ.- «Հայաստանի և Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համապատասխան փափուկ հմտությունների զարգացում» DeSIRE ծրագրի շրջանակներում «Հավասարություն, ներառականություն, բազմազանություն», «Հուզական և սոցիալական ինտելեկտ» թեմաներով դասընթացների դասընթացավար
- 2026 թ.-ից- Գորիսի պետական համալսարան, գիտական քարտուղար
Կարդացվող դասընթացներ
Բակալավրի կրթական ծրագիր՝ ընդհանուր հոգեբանություն, ընտանեկան կյանքի և սոցիալական հոգեբանություն, մանկան պրակտիկ հոգեբանություն, անձի հոգեբանություն
Մագիստրոսի կրթական ծրագիր՝ հոգեբանական հետազոտությունների մեթոդաբանություն, մասնագիտական գործունեության հոգեբանություն, կառավարման հոգեբանություն, կառավարման հմտությունների զարգացումը բարձրագույն կրթության մեջ, արտթերապիան հատուկ կրթության համակարգում, խաղային թերապիան կրթության (մագիստրոսի կրթական ծրագիր)
Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Ընդհանուր հոգեբանություն, ընտանեկան կյանքի հոգեբանություն, սոցիալական հոգեբանություն, կառավարման հոգեբանություն, արտթերապիա
Գիտական և մեթոդական հրատարակություններ
37 գիտական աշխատանք, 2 ուսումնամեթոդական ձեռնարկ և 1 դասախոսությունների ժողովածու
Շնորհակալագրեր
2021թ. 21 հուլիս- ԿԳՄՍ նախարարի կողմից «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի» մշակման, աշխատանքային խմբում գործուն ներդրում ունենալու համար:
2024 թ.-ի դեկտեմբեր- Ղազախստանի Աստանա քաղաքում գիտական և մանկավարժական հաստատությունների միջև կայացած միջազգային գիտահետազոտական «Լավագույն գիտական աշխատանք» մրցույթում (թեմա՝ »ИЗУЧЕНИЕ УРОВНЯ СТРЕССОУСТОЙЧИВОСТИ РОДИТЕЛЕЙ ДЕТЕЙ С ОСОБЫМИ ОБРАЗОВАТЕЛЬНЫМИ УСЛОВИЯМИ») արժանացրել է I կարգի դիպլոմի, պարգևատրվել նաև կրծքանշանով:
Լեզուների իմացություն
Հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն
