Հերմինե Սերյոժայի Ալավերդյան

Դասախոս | Ընդհանուր մանկավարժության և հատուկ կրթության ամբիոն

Կրթություն

  • 1981 թ. — 1991 թ. Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 միջնակարգ դպրոց
  • 1991թ. – 1996 թ. ԵՊՀ, Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ, աշխարհագետի, աշխարհագրության ուսուցչի որակավորում, դիպլոմավորված մասնագետ

Աշխատանքային գործունեություն

  • 1996 թ. – 1999 թ. Գորիսի «Տաթև» համալսարան, մանկավարժության դասախոս
  • 1999 թ. — 2000 թ. ՀՊՃՀ Գորիսի մասնաճյուղ, մանկավարժության և հոգեբանության ամբիոնի լաբորանտ
  • 2000 թ. — 2006 թ. ՀՊՃՀ Գորիսի մասնաճյուղ, մանկավարժության և հոգեբանության ամբիոն, դասախոս
  • 2006 թ.-ից մինչ այժմ ԳՊՀ ընդհանուր մանկավարժության և հատուկ կրթության ամբիոնի դասախոս
  • 2019 թ. — 2021 թ. ԳՊՀ, «Կիրառական մանկավարժություն և հոգեբանություն» մոդուլի դասընթացավար
  • 20.10.2021 — 03.11.2021 թթ., 30.09.2022 թ. -31.10.2022 թ., 07.10.2023թ.-30.10.2023 թ.,-  ԳՊՀ, ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթաց, «Արժեքների և արժեհամակարգի ձևավորումը առարկայական դասաժամերին» մոդուլի դասընթացավար
  • 2021 թ.-ից մինչ այժմ- Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց, աշխարհագրության ուսուցչուհի
  • 10.10.2022 թ.-15.02.2023 թ.- ԳՊՀ, Ներգրավված քաղաքացի համալսարանական դասընթացի դասընթացավար
  • 27.05.2019-15.06.2019 թթ., 16.11.2020-04.12.2020 թթ., 25.06.2021-14.07.2021 թթ., 3.06.2022-04.07.2022 թթ., 3.08.2023-30.08.2023թթ., 24.07.2023-31.08.2023թթ., 16.07.2024-28.07.2024 թթ., 14.07.2025-06.08.2025 թթ.- ԳՊՀ, ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննություններին նախապատրաստելու նպատակով իրականացրած վերապատրաստման «Կիրառական մանկավարժություն և հոգեբանություն», «Դասավանդման և ուսումնառության գործընթացների կառավարում», «Կրթության բնագավառի օրենսդրություն», Մանկավարժական, հոգեբանական, ուսումնամեթոդական գիտելիքներ մոդուլների դասընթացավար
  • 20.10.2021-30.11.2021 թթ., 22.07.2022-13.08.2022 թթ., 3.08.2023-30.08.2023 թթ., 24.07.2023-31.08.2023 թթ.- ԳՊՀ, ՀՀ նախադպրոցական ն ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննություններին նախապատրաստելու նպատակով իրականացրած վերապատրաստման «Կիրառական մանկավարժություն և հոգեբանություն», «Դասավանդման և ուսումնառության գործընթացների կառավարում», «Կրթության բնագավառի օրենսդրություն», Մանկավարժական, հոգեբանական, ուսումնամեթոդական գիտելիքներ մոդուլների դասընթացավար
  • 01. 2024 — 15. 05.2024 թթ., 03.2025-12.06.2025 թթ.- ԳՊՀ,  30 կրեդիտի միջոցով մանկավարժի հավաստագրման կրթական ծրագրի «Ընդհանուր մանկավարժական գիտելիքներ», «Սովորողակենտրոն մեթոդանություն», «Ուսումնառության գնահատում», «Պլանավորում» մոդուլների դասընթացավար

Կարդացվող դասընթացներ

Բակալավրի կրթական ծրագիր՝ տեսական մանկավարժություն, «Ես և շրջակա աշխարհը» ինտեգրված դասընթացի դասավանդման մեթոդիկա, տարրական կրթության մանկավարժություն, ներառական կրթություն, սոցիալական մանկավարժություն, մանկավարժության պատմություն

Մագիստրոսի կրթական ծրագիր՝ մանկավարժական դիագնոստիկա, մանկավարժական հետազոտությունների մեթոդաբանություն, միջառարկայական կապերը բուհական և դպրոցական դասընթացներում, սոցիալ-մանկավարժական գործունեության համակարգումը կրթության ոլորտում, փախստական երեխաների հիմնախնդիրը սոցիալական մանկավարժության մեջ, ժամանակակից հատուկ և ներառական կրթությունը Հայաստանում և արտերկրում, քաղաքացիական կրթություն

Գիտական հետաքրքրությունների շրջանակը

Ներառական կրթություն, սոցիալական մանկավարժություն, մանկավարժական դիագնոստիկա, անդրագոգիկա, պենիտենցիար մանկավարժություն, քաղաքացիական կրթություն

Գիտական և մեթոդական հրատարակություններ

17 գիտական հոդված, 1 մեթոդական ուղեցույց

Լեզուների իմացություն

Հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն