Отдел внешних связей и сотрудничества

tempus

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԵՄՊՈՒՍԻ ՄԱՀԱԹՄԱ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

ՄԱՀԱԹՄԱ (Բարձրագույն կրթության կառավարման մագիստրոսական ծրագիր. Կրթական բարեփոխումներ իրականացնելու նպատակով կառավարման մասնագետների պատրաստում)

Տեմպուսի ՄԱՀԱԹՄԱ ծրագիրը եռամյա դրամաշնորհային ծրագիր է,որը ներկայացվել է Տեմպուս IV-ի առաջարկների  5-րդ մրցույթում: Այն մեկնարկել է  2012 թվականի հոկտեմբերի 15-ին և ավարտվել 2015 թվականի հոկտեմբերի 14-ին: Դրամաշնորհային ծրագիրը շահած Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը համակարգել է աշխատանքների ողջ ընթացքը, ինչն աննախադեպ է հայաստանյան բուհերի պատմության մեջ:

Ծրագրի նպատակն էր խթանել Հայաստանում և Վրաստանում բարձրագույն կրթության բարեփոխումները, մշակել կրթության կառավարման ժամանակակից մասնագիտական կրթական ծրագիր` « Բարձրագույն կրթության կառավարման մագիստրոսական ծրագիր. Բարեփոխումներ իրականացնելու նպատակով կառավարման մասնագետների պատրաստում»՝ հիմնված Եվրոպական չափանիշների ևս կզբունքների վրա: Ծրագրի իրականացման ընթացքում մշակվել են նաև կրթության առաջնորդների վերապատրաստման մոդուլներ, իրականացվել են ճանաչողական այցեր եվրոպական համալսարաններ:Եվրոպական Միության համալսարաններում և միջազգային կազմակերպություններում վերապատրաստում են անցել ծրագրի գործընկեր համալսարանների դասախոսներ և վարչական աշխատողներ:

Նոր մագիստրոսական ծրագրի ներդրման նպատակով մշակվել են որակավորումներին համապատասխան կրթական պահանջներ և վերջնարդյունքներ, դրանցով պայմանավորված գնահատման համակարգ, դասավանդման և ուսումնառության մեթոդաբանություն, բարելավվել են ծրագրի գործընկեր համալսարանների պրոֆեսորադասախոսական և վարչական աշխատակազմերի կարողություններն ու հմտությունները: Ծրագիրը նաև ենթադրում էր գործընկեր համալսարաններում ներդնել և իրականացնել է նոր մագիստրոսական ծրագիր` «Կրթության կառավարում», այդ ծրագրում ուսանողների մասնագիտական կողմնորոշում ու ներգրավում, ներածական խորհրդատվություն, ինչպես նաև՝ուսանողների փոխանակում ու նրանց աշխատանքային հնարավորությունների ընդլայնում և այլն:

Ծրագրի շրջանակներում եվրոպական 6 գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ մշակվել և ներդրվել են մագիստրոսական կրթական 8 ծրագրեր Հայաստանի ևՎրաստանի գործընկեր կրթական հաստատություններում:

Ծրագրի գործընկեր հաստատություններն ու կազմակերպությունները

Կոբլենցի Լանդաուի անվան համալսարան, Գերմանիա,

Մազարիկ համալսարան, Չեխիա

Մանկավարժական դասընթացների միջազգային կենտրոն, Ֆրանսիա

Բաթ Սպայի ևՄիդլսեքսի համալսարաններ, Մեծ Բրիտանիա

Եվրոպական նախաձեռնությունների ուսումնական կենտրոն, Իտալիա

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, Հայաստան

Երևանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստան

Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան, Հայաստան

Գորիսի պետական համալսարան, Հայաստան

Մասնագիտական կրթության որակի ապահովման կենտրոն (ՈԱԿ), Հայաստան

Կրթության և գիտության նախարարություն, Հայաստան

Իլիայի պետական համալսարան, Վրաստան

Սև ծովյան միջազգային համալսարան, Վրաստան

Շոթա Ռուստավելու անվան պետական համալսարան, Վրաստան

Ակակի Ծերեթելու պետական համալսարան, Վրաստան

Կրթության որակի բարելավման ազգային կենտրոն, Վրաստան

Վրաստանի կրթության և գիտության նախարարություն

 

 

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ»` ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Ծրագիրը միտված է անդրադառնալու հայասատանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման բարելավմանը՝ապահովելով ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպում, առաջադրելով խնդիրներ արդի կրթական և աշխատաշուկայի որակական և մասնագիտական կարիքներին ու պահանջներին համապատասխանելու նպատակով: Ծրագիրը մասնագիտական ուղերձ էր ուսումնակա նհաստատությունների կառավարման մարմինների և կրթության ոլորտում ղեկավար պաշտոն զբաղեցնող այլ անձանց համար:

ՄԿԾ-ի նպատակն է.

  • տալ հիմնարար մասնագիտական գիտելիքներ, կարողություններ և հմտություններ կրթության կառավարման ոլորտում
  • իրականացնել գիտահետազոտական, փորձարարական աշխատանքներ
  • ցուցաբերել ստեղծագործական մոտեցում
  • ժամանակին և արագ կողմնորոշվել և արձագանքել կրթության արդիական պահանջներին ու որոշումների կայացմանը:

ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

  • Բակալավրի աստիճան կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում
  • Կրթական հաստատության կողմից պահանջվող ՄՈԳ-ի ապահովում
  • Անգլերեն լեզվի իմացություն (ցանկալի է)
  • Ինքնակենսագրություն
  • Մոտիվացիոն նամակ, որը կներկայացնի հայտատուի նպատակներն ու հետաքրքրությունները:

ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Որակավորումը՝ Կրթության կառավարման մագիստրոս

Դասընթացի լեզուն՝ Հայերեն և անգլերեն

Կրթության ձևը՝ առկա

Լիցենզիա՝  տրված ՀՀ Կրթության և գիտութան նախարարության կողմից

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ

Կրթական ծրագրի շրջանավարտները ձեռք են բերում կառավարման, ղեկավարման և մանկավարժության ոլորտի գիտելիքներ և հմտություններ, որոնք հնարավորություն են տալիս զբաղեցնելու ղեկավար պաշտոններ բարձրագույն, միջին մասնագիտական և հանրակրթական ուսումնական հաստատությունների տարբեր օղակներում ու մասնագիտական գործունեության այլ ոլորտներում, այդ թվում՝

  • Հանրային և մասնավոր կրթական հաստատություններ
  • Կրթական ծառայություններ մատուցող ընկերություններ
  • Կրթական միավորումներ /կոնսորցիում/
  • Կրթությանն առնչվող պետական, տեղական ինքնակառավարման և համայնքային մարմիններ

Կրթական ծրագրի շրջանավարտները կարող են աշխատել որպես՝

  • Կրթության ոլորտի ղեկավարներ կամ կազմակերպիչներ
  • կրթության քաղաքականություն մշակող և կազմակերպող ոլորտի կառավարիչներ/ կազմակերպիչներ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում
  • կրթական հաստատությունների մարդկային ռեսուրսների կառավարիչ
  • կրթության որակի ապահովման համակարգի մասնագետներ:

«Կրթության կառավարում»  մասնագիտական կրթական մագիստրոսական ծրագիրը շրջանավարտներին իրավունք է տալիս շարունակել ուսումը հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերում:

ՏԵՄՊՈՒՍԻ ՄԱՀԱԹՄԱ ԵՎ ԱՐԱՐԱՏ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԳՊՀ-ՈՒՄ

Հունիսի 7-ից 8-ը Գորիսի պետական համալսարանում էին Էրազմուս+ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լ. Կառլովան և գրասենյակի աշխատակիցներ է. Սողոմոնյանն ու Ա. Թորոսյանը,ԿԳՆ զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետի տեղակալ Ա.Պապոյանը և կրթության փորձագետ Ս.Կարաբեկյանը: Հունիսի 7-ին տեղի ունեցավ Տեմպուսի Մահաթմա և Արարատ ծրագրերի հերթական մշադիտարկման հանդիպումը, որն իրականցնում էին Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լ.Կառլովան և գրասենյակի աշխատակիցներ է.Սողոմոնյանն ու Ա. Թորոսյանը: Հանդիպմանը ներկա էին ԳՊՀ ռեկտոր Ա.Ղուկասյանը, ԳՊՀ միջազգային համագործակցության և ծրագրերի կենտրոնի աշխատակիցները, Մահաթմա և Արարատ ծրագրերի աշխատանքային խմբերի անդամները, ինչպես նաև ԳՊՀ-ի պրոֆեսորադասախոսական և վարչական աշխատակազմի ներկայացուցիչները: ԳՊՀ ռեկտորը ողջունեց հանդիպման մասնակիցներին և ներկայացրեց Տեմպուսի շրջանակներում 2012թ.-ից բուհում իրականացված երկու միջազգային ծրագրերի` Մահաթմայի և Արարատի շոշափելի արդյունքները, կայուն շարունակականության և հետագա համագործակցության հնարավորությունները: Նա մասնավորապես նշեց, որ Մահաթմա ծրագրի հիմնական արդյունքը «Կրթության կառավարում» մագիստրոսական ուսումնական ծրագրի ներդրումն է և շարունակական իրականացումը ԳՊՀ-ում: Այդ կրթական ծրագրի շրջանավարտների մեծ մասն աշխատում է մասնագիտական ոլորտում: Ծրագրի իրականացման ընթացքում ուսումնական պլանը և առարկայական ծրագրերը պարբերաբար վերանայվել ու թարմացվել են: Ռեկտորը նաև ընդգծեց, որ ծրագրի շարունակականությունն ապահովելու գրավականը կոնսորցիումի գործընկեր բուհերի միջև համագործակցությունն է, և Կրթության միջազգային ասոցիացիան մեծապես կնպաստի դրան: Անդրադառնալով Արարատ ծրագրի իրականացման գործընթացներին` Ա.Ղուկասյանը ծրագրի շոշափելի արդյունքը համարեց բուհի պրոֆեսորադասախոսական ու վարչական աշխատակազմի ներկայացուցիչների՝վերապատրաստումների արդյունքում ձեռքբերած գիտելիքներն և հմտությունները՝ համալսարան-գործատու համագործակցության, շրջանավարտների տվյալների բազայի հավաքագրման և ստեղծման շրջանակներում: Ծրագրի ավարտից հետո տվյալների բազան անընդհատ թարմացվում է, և ընդլայնվում են համագործակցության շրջանակները: Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լարա Կառլովան ողջունեց ներկաներին և խոսեց Տեմպուսի Մահաթմա և Արարատ ծրագրերի շրջանակներում ստեղծված համագործակցության մասին՝ կարևորելով նմանատիպ ծրագրերի իրականացման արդյունքում ուսումնական հաստատությունների ու համակարգերի զարգացման ու բարեփոխման, ուսումնական ծրագրերի մշակման, բարձրագույն կրթության կառավարման համակարգի բարելավման և բարձրագույն կրթության ու հասարակության միջև կապերի ամրապնդման նպատակով իրականացված աշխատանքների արդյունավետությունը: Նա նաև անդրադարձավ ԳՊՀ-ի մասնակցությանը ուսանողների շարժունության ծրագրերին, հանդիպեց շարժունության ծրագրերին մասնակցած ուսանողների և «Կրթության կառավարում» մասնագիտությամբ շրջանավարտների հետ: Մշտադիտարկման ընթացքում քննարկումներ եղան ԳՊՀ-ում Մահաթմա և Արարատ ծրագրերի աշխատանքային խմբերի անդամների հետ ծրագրերի շրջանակներում համագործակից բուհերի փոխադարձ այցելությունների, վերապատրաստումների, փորձի փոխանակման նպատակով կատարված աշխատանքների և գրանցված արդյունքների վերաբերյալ: Աշխատանքային առաջին օրվա ավարտին հյուրերը եղան երկու ծրագրերի արդյունքում ձեռքբերված, տեղեկատվական անհրաժեշտ տեխնոլոգիաներով կահավորված լսարաններում` հավաստիանալու, թե տրամադրված սարքավորումները որքանով են նպաստում կրթական գործընթացն առավել արդյունավետ իրականացնելուն և ծրագրերի շարունակական զարգացմանը: Հունիսի 8-ին Հայաստանում բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների խումբն իրականացրեց սեմինար հանդիպում` նվիրված ՀՀ մարզերի պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռազմավարական ծրագրերի պլանավորման և կառավարման հիմնախնդիրների քննարկմանը: Սեմինարը վարեցին ԿԳՆ զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետի տեղակալ Ա.Պապոյանն ու կրթության փորձագետ Ս.Կարաբեկյանը՝ անդրադառնալով բուհերի առջև ծառացած մարտահրավերներին, ռազմավարական համահունչ քայլերի, ինքնավերլուծությունների նպատակայնության, ԳՊՀ-ի ռազմավարական ծրագրի ճիշտ պլանավորման ու մշակման հարցերին: Քննարկումների արդյունքում վերհանվեցին ԳՊՀ-ի գործունեության ուժեղ և թույլ կողմերը, առաջնային խնդիրները, առանձնացվեցին այն կարևոր ռազմավարական քայլերը, որոնք պետք է ձեռնարկել` ուսանողների շարժունության բարձրացման, դասախոսների մասնագիտական վերապատրաստումների, այլ բուհերի հետ համագործակցության ակտիվացման, ռեսուրսների նպատակային կիրառման, աշխատաշուկայի պահանջարկին համապատասխան մասնագիտություններ ներդնելու, դիմորդների հոսքի ապահովման, համալսարանի առաջանցիկ զարգացման համար: Հանդիպման ավարտին փորձագետները շնորհակալություն հայտնեցին համագործակցության համար` պատրաստակամ հերթական հանդիպման ընթացքում քննարկելու ԳՊՀ-ի զարգացման նոր հայեցակարգը, որն ուղղված բուհի տեսլականի կյանքի կոչմանը:

mahatma-monitoring-1-small
mahatma-monitoring-2-small
mahatma-monitoring-3-small
mahatma-monitoring-5-small
mahatma-monitoring-7-small
mahatma-monitoring-8-small
mahatma-monitoring-9-small
mahatma-monitoring-10-small
mahatma-monitoring-11-small
mahatma-monitoring-12-small
mahatma-monitoring-13-small
mahatma-monitoring-14-small
mahatma-monitoring-15-small
mahatma-monitoring-16-small
mahatma-monitoring-17-small

ՏԵՄՊՈՒՍԻ ՄԱՀԱԹՄԱ ԾՐԱԳՐԻ ԱՄՓՈՓԻՉ ՀԱՄԱԺՈՂՈՎ

2016թ-ի սեպտեմբերի 30-ին ՀՊՄՀ-ում տեղի ունեցավ Տեմպուսի ՄԱՀԱԹՄԱ ծրագրի ամփոփիչ համաժողովը: Կոնսորցիումի գործընկերները Վրաստանից, ՄԹ-ից, Իտալիայիս, Ֆրանսիայից և Չեխիայի հանրապետությունից հավաքվել էին` ներկայացնելու ծրագրի գործունեության չորս տարիների ընթացքում իրականացված աշխատանքները, ձեռքբերումները, շոշափելի արդյունքները, լավագույն փորձի փոխանակումը և հետագա պլանները: ՄԱՀԱԹՄԱՆ միացյալ ծրագիր է, որը նպատակ ունի մտցնել բարեփոխումներ Հայաստանի և Վրաստանի բարձրագույն կրթության ոլորտում: Ծրագրի հայաստանյան և վրացական գործընկերները ութ ուսումնական մոդուլներ են ստեղծել վեց եվրոպական հաստատությունների աջակցությամբ: Այս մոդուլները ներմուծում են դասավանդման և ուսուցման նոր մեթոդներ, ինչպես նաև ուսանողների գնահատման նոր մոտեցումներ: Պրոֆեսորադասախոսական և վարչական աշխատակազմի համար կազմակերպվել են հմտությունների և կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացներ: Ծրագրի շրջանակներում իրականացվել է ոսանողների շարժունություն դեպի ԵՄ գործընկեր ԲՈՒՀ-եր: ԿՄԱ-ն, որը ստեղծվելէ խթանելու արդյունավետ համագործակցությունը շահառուների միջև, նույնպես ներկայացվեց համաժողովի ժամանակ: ԳՊՀ-ից համաժողովին մասնակցում էին պրոֆեսորադասախոսական և վարչական աշխատակազմի ներկայացուցիչներ Հ. Պետրասյանը /Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ /, Ն. Սաֆարյանը/ ծրագրի դասընթացավար/, Ս. Հայրապետյանը /ՄՀՈԱ բաժնի պատասխանատու/, Թ. Օհանյանը / ՄՀՈԱ բաժնի աշխատակից/ և մագիստրատուրայի ուսանողներ Ա. Մինասյանն ու Ա. Մկրտչյանը /Կրթության կառավարում/: Ստորև ներկայացնում ենք Մահաթմա ծրագրով ԳՊՀ-ում ներդրված <<Կրթության կառավարում>> մագիստրոսական ծրագրի ուսումնական պլանը։
pdf_Icon

ՀՊՀՄ-1
ՀՊՀՄ-2
ՀՊՀՄ-3

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԲԱԹ ՍՊԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ, ՄԹ

2016թ-ի հուլիսի 3-6-ը ՄԱՀԱԹՄԱ ծրագրի շրջանակներում Բաթ Սպայի համալսարանում, ՄԹ, տեղի ունեցավ ծրագրի կառավարման խորհրդի և Կրթության Միջազգային Ասոցիացիայի վերջին հանդիպումը, որին մասնակցում էին ծրագրի և կառավարման խորհրդի անդամները: ԳՊՀ-ից հանդիպմանը մասնակցում էին ռեկտոր Ա. Ղուկասյանը և ծրագրի դասընթացավար Ն. Սաֆարյանը: Հանդիպման նպատակն էր՝ -հանրագումարի բերել ՄԱՀԱԹՄԱ ծրագրի շրջանակներում իրականացված և կատարվելիք աշխատանքները նախքան ծրագրի վերջին համաժողովը, -քննարկել հոդվածների հրատարակման ներկայացման վերջնաժամկետները -քննարկել ծրագրի մի շարք տեխնիկական և ֆինանսական հարցեր -վերջնական պայմանավորվածության գալ համաժողովի կազմակերպման հետ կապված հարցերի շուրջ -քննարկել ԿՄԱ-ի հետագա անելիքները և միջազգային գիտական հանդեսի հետ կապված հարցեր: Ծրագրի գլխավոր գործընկերները ներկայացրեցին աշխատանքային փաթեթների առկա կարգավիճակը և և դրանք նախքան համաժողովը ավարտուն վիճակի հասցնելու նպատակով իրականացվող որոշ աշխատանքներ:

BATH-1
BATH-2
BATH-3
BATH-4

ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ ԵՒ ԷՐԱԶՄՈՒՍ+ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՊՀ-ՈՒՄ

Ս.թ․մայիսի 26-27-ին Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի աշխատակիցներ Լանա Կառլովան և Էդիթ Սողոմոնյանն այցելեցին Գորիսի պետական համալսարան` մշտադիտարկման և Էրազմուս+ ծրագրի շուրջ տեղեկատվական հանդիպում կազմակերպելու նպատակով: Հանդիպմանը մասնակցեցին Գորիսի պետական համալսարանի ռեկտորը, վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ինչպես նաևՍյունիքի մարզի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու գործատուներ:/p> Մշտադիտարկման նպատակն էր քննարկել Գորիսի պետական համալսարանում իրականացված Տեմպուս-ի երեք ավարտված ծրագրերը (ARARAT, Cap4Com և MAHATMA) և Էրազմուս+-ի երկու նոր (LNSS և HERITAG) ծրագրերի ընթացիկ կարգավիճակը, զարգացումն ու շարունակականությունը: Հանդիպումը պատասխանատուներին հնարավորություն ընձեռեց ներկայացնելու ծրագրերի շրջանակներում իրականացված համագործակցության արդյունքները: Մայիսի 27-ին տեղական շահառուները տեղեկացվեցին Էրազմուս+ ծրագրի և, մասնավորապես, Էրազմուս+-ի 2016թ.-ի առաջարկների ներկայացման մրցույթի մասին։ Տեղեկատվական հանդիպումն ուղղված էր ծրագրի միջազգային բարձրագույն կրթությանն առնչվող մի շարք գործողությունների ներկայացմանը, որոնք են` կարողությունների զարգացումը բարձրագույն կրթության ոլորտում, միջազգային կրեդիտային շարժունությունը և Ժան Մոնե գործողությունները։

Մահաթմա-1
մահաթմա-2
մահաթմա-3
մահաթմա-4
մահաթմա-5

ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԿՈՆՖԵՐԱՆՍ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԵՎ ԾՈՎՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ, ԹԲԻԼԻՍԻ

Կրթության Միջազգային Ասոցիացիայի առաջին հանդիպումը, որը տեղի ունեցավ Միջազգային սև ծովյան համալսարանում 2016թ-ի մայիսի 3-ին, նպատակ ուներ համախմբելու ասոցիացիայի կառավարման խորհրդի անդամներին՝ քննարկելու և համաձայնության գալու ասոցիացիայի հիմնական փաստաթղթերի վերաբերյալ, ինչպես նաև հանրագումարի բերելու միջազգային գիտական հանդեսի հրատարակման հետ կապված գործողությունները: Հաջորդ օրը, մայիսի 4-ին նույն համալսարանում տեղի ունեցավ կոնֆերանս, որի նպատակն էր ծրագրի գործընկերներին և շահառուներին ներկայացնել ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների և ձեռքբերումների մասին: ԳՊՀ-ից աշխատանքներին մասնակցում էին ԳՊՀ պրոռեկտոր Զ. Գրիգորյանը և ծրագրի դասընթացավար Ն. Սաֆարյանը:

BSU-1
BSU-2

ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՀՊՄՀ-ՈՒՄ

2016-ի մարտի 17-18-ը ՄԱՀԱԹՄԱ ծրագրի շրջանակներում Հայաստանում և Վրաստանում անցկացվեցին հմտությունների և կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստման դասընթացներ: Սա չորրորդ և վերջին դասընթացն էր ծրագրի շրջանակներում, որի նպատակն էր աջակցել պրոֆոսորադասախոսական կազմին վերանայելու ուսումնական ծրագրերը՝ հիմք ընդունելով ՈԱ գործակալությունների դիտողությունները և խորհուրդները` հաշվի առնելով ԵՄ գործընկերների առաջարկած թեմաները, որոնք հաստատվել էին կոնսորցիումի կողմից համակարգման վերջին հանդիպման ժամանակ: ԳՊՀ-ից դասընթացներին մասնակցում էին ինը ներկայացուցիչ պրոֆեսորադասախոսական և վարչական աշխատակազմից՝ Զ. Գրիգորյան /ԳՊՀ պրոռեկտոր/, Հ. Պետրասյան /Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ/, Ն. Սաֆարյան /ծրագրի դասընթացավար/, Ս. Հայրապետյան /ՄՀՈԱ բաժնի պատասխանատու/, Թ. Օհանյան / ՄՀՈԱ բաժնի աշխատակից/, Գ.Ստեփանյան /պատմության ամբիոնի դասախոս/, Գ.Մինասյան /Տնտեսագիտության ամբիոնի վարիչ/ և ուսանողներ` Հ.Բաբայան/Տնտեսագիտություն/, Ա. Նահապետյան /Կրթության կառավարում/: Դասընթացավարներն էին Պոլ Միլանը /Մազարիկի համալսարան/ և Ջորջ Դաֆուլասը/ Միդլսեքսի համալսարան/: Դասընթացներն ընդգրկում էին հետևյալ թեմաները. -ուսանողների մշտադիտարկումը և ներգրավվածությունը գիտահետազոտական աշխատանքում: -տեղեկատվական տեխնոլոգիաները կրթության կառավարման ոլորտում -ինչպես խթանել ուսումնական ծրագրի կայուն զարգացումը և ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի միջազգային շարժունություն ծրագրի ավարտից հետո -մասնագիտական էթիկա /ինչպիսի մոտեցումներ ունենալ ուսանողների նկատմամբ/ և այլն:

aspu

ararat-4
ararat-3
ararat-2
ararat_Page_1
ararat_Page_2

erasmus

ԳՊՀ-ն հանդիսանում է Էրազմուս+ ծրագրի շրջանակներում իրականացվող «Գրադարանային ցանցի աջակցության ծառայություններ. գրադարանների արդիականացում Հայաստանում, Մոլդովայում և Բելառուսում` գրադարանների անձնակազմի զարգացման և գրադարանային ծառայությունների բարեփոխումների միջոցով» (LNSS) ծրագրի գործընկեր համալսարան:

Ծրագրի գործընկերներն են`

  • ՀՀ պետական կառավարման ակադեմիան` Հայաստան
  • Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը՝ Հայաստան
  • Գորիսի պետական համալսարանը՝ Հայաստան
  • Լիմերիկի տեխնոլոգիական ինստիտուտը` Իռլանդիա
  • Կրետեի համալսարանը՝ Հունաստան
  • Պիրամիդ խումբը` Գերմանիա
  • Բրասովի Տրանսիլվանիա համալսարանը՝ Ռումինիա
  • Մոլդովայի պետական կառավարման ակադեմիան՝ Մոլդովա
  • Բելցիի Ալեկու Ռուսոյի անվան պետական համալսարանը՝ Մոլդովա
  • Բելառուսի Հանրապետության Նախագահին առընթեր պետական կառավարման ակադեմիան՝ Բելառուս
  • Բելառուսի պետական համալսարանը՝ Բելառուս
  • Բրեստի պետական տեխնիկական համալսարանը՝ Բելառուս
  • Գրոդնոյի Յանկա Կուպալայի անվան պետական համալսարանը՝ Բելառուս

Ասոցիացված գործընկերներն են`

  • Հայաստանի էլեկտրոնային գրադարանների կոնսորցիումը
  • Մոլդովայի գրադարանների կոնսորցիումը
  • Բելառուսի ազգային գրադարանը:

Դասընթաց 1

«Անգլերեն հատուկ նպատակներով» դասընթաց՝ LNSS ծրագրի շրջանակում

Էրազմուս+ ծրագրի շրջանակներում իրականացվող «Գրադարանային ցանցի աջակցության ծառայություններ. գրադարանների արդիականացում Հայաստանում, Մոլդովայում և Բելառուսում` գրադարանների անձնակազմի զարգացման և գրադարանային ծառայությունների բարեփոխումների միջոցով» (LNSS) ծրագրի շրջանակներում 2016թ-ի մայիսի 17-18-ը ԳՊՀ-ում անցկացվեց «Անգլերեն հատուկ նպատակներով» խորագրով դասընթացը, որին մասնակցեցին համալսարանի գրադարանների աշխատակիցները, դասախոսները և վարչական աշխատողները: Դասընթացը վարում էին Ծրագրի ներկայացուցիչներ, Եվրոմիության դասընթացավարներ` պրոֆեսոր Ջերարդ Քուլենը և Սաբրինա Հյութերը /Պիրամիդ խումբ/: Դասընթացն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով մասնակիցները, ըստ անգլերենի իրենց իմացության /սկսնակներ և միջին ու բարձր մակարդակի անգլերեն/, բաժանվեցին երկու խմբի: «Սկսնակների» խմբում դասընթացավարը/դասընթացավար` Սաբրինա Հյութերը/ թեստի միջոցով պարզեց, թե խմբի անդամներն ինչ մակարդակով են տիրապետում լեզվին, ապա մի շարք քերականական և բառապաշարային վարժությունների և առաջադրանքների միջոցով և արդյունավետ մեթոդներով ավելացրեց նրանց գիտելիքների պաշարը: Անգլերենին միջին և բարձր մակարդակով տիրապետողների խմբի դասընթացավար պրոֆեսոր Ջերարդ Քուլենը ներկայացրեց ցուցադրություններ միջազգային չափանիշներին համապատասխան ինքնակենսագրություն (CV) գրելու, տպավորիչ հրապարակային խոսք կառուցելու և ցուցադրություններ ստեղծելու վերաբերյալ, այնուհետև դասընթացի մասնակիցները ձեռք բերված գիտելիքները կիրառեցին գործնականում`կազմելով իրենց սեփական ինքնակենսագրությունը(CV) և ներկայացնելով ցուցադրություններ տարբեր թեմաներով: Երկօրյա դասընթացի մասնակիցները ստացան հավաստագրեր:

Training_1_7
Training_1_9
Training_1_8
Training_1_13
Training_1_14
Training_1_11
Training_1_12
Training_1_15

Դասընթաց 2

Էրազմուս+ “Գրադարանային ցանցի աջակցության ծառայություններ. գրադարանների արդիականացում Հայաստանում, Մոլդովայում և Բելառուսում` գրադարանների անձնակազմի զարգացման և գրադարանային ծառայությունների բարեփոխումների միջոցով”(LNSS) ծրագրի շրջանակներում հունիսի 21-22-ը Գորիսի պետական համալսարանում անցկացվեց “Անգլերեն հատուկ նպատակների համար” թեմայով երկօրյա դասընթաց` նախատեսված գրադարանի անձնակազմի, դասախոսական և վարչական աշխատակազմի համար: Սա ծրագրի շրջանակում անցկացվող “Անգլերեն հատուկ նպատակների համար” դասընթացի երկրորդ փուլն էր, որը վարում էին պրոֆեսոր Անջելա Ռեպանովիչին (Բրաշովի Տրանսիլվանիայի համալսարան, Ռումինիա) և Մանոլիս Կոուկոուրակիսը (Կրետեի համալսարան, Հունաստան): ԳՊՀ ռեկտոր Ա. Ղուկասյանը նշեց ծրագրի կարևորությունը կրթության արդյունավետ կազմակերպման և որակի ապահովման համար: Նա մասնավորապես նշեց, որ ժամանակակից համալսարանները անհնար է պատկերացնել առանց հարուստ գրադարանային ֆոնդի, հարմարավետ ընթերցասրահների, ուսումնամեթոդական էլեկտրոնային ռեսուրսների, միջգրադարանային տեղեկատվական համակարգի և սպասարկման անհրաժեշտ մակարդակի: Հաշվի առնելով դասընթացավարների բարձր մասնագիտական կարողությունները, ռեկտորը վստահություն հայտնեց, որ մասնակիցները կստանան հարուստ նյութ իրենց մասնագիտական գործունեությունը ճիշտ ուղորդելու համար: Համոզված ենք, որ ծրագրի անընդհատությունը և շարունակականությունը կտա ցանկալի արդյունք: Ընդհանուր դասընթացը կազմված է ութ մոդուլից, որից երկուսը ներկայացվել էին նախորդ դասընթացին: “Անգլերեն հատուկ նպատակների համար” դասընթացի այս փուլում նախատեսված վեց մոդուլներն ընդգրկում են հետևյալ թեմաները՝

  • գրադարանի և աշխատակազմի կառավարում
  • հաղորդակցման, ժամանակի կառավարման և ցուցադրությունների պատրաստման հմտություններ գրադարանավարների համար
  • տեղեկատվական գրագիտություն և հետազոտական հմտություններ
  • նորարարական առցանց գրադարանային ծառայություններ 21-րդ դարի գրադարանների համար
  • էլեկտրոնային գրադարան
  • հասանելիություն դեպի գրադարան և հասարակություն՝ հատուկ կարիքներ ունեցող սովորողների համար
  • գրադարանային ֆոնդի զարգացման քաղաքականություն
  • տեղեկատվական ռեսուրսների արդյունավետ օգտագործում
  • հեղինակային իրավունքների և գրագողության հետ կապված խնդիրներ
  • հետազոտությունների և մեջբերումների նպատակով օգտագործվող մատենագրական ծրագրեր
  • դասախոսական կազմի հետ համագործակցության հմտություններ

Դասընթացի ընթացքում կիրառվող ինտերակտիվ մեթոդները նպաստեցին, որ մասնակիցները ձեռք բերեն լայն տեղեկատվություն և գործնական հմտություններ և խորացնեն իրենց մասնագիտական գիտելիքները: Նրանք արտայհայտեցին իրենց երախտագիտությունը և պատրաստակամությունը հետագայում ևս մասնակցելու ծրագրի շրջանակներում կազմակերպվելիք դասընթացներին: Մասնակիցներին տրվեցին հավաստագրեր: Դասընթացն ամփոփվեց կլոր սեղան-քննարկմամբ, որին մասնակցում էր նաև համալսարանի ռեկտորը:

Training_2_1
Training_2_2
Training_2_3
Training_2_4
Training_2_5
Training_2_6

Լիմերիկ

2016 թ. օգոստոսի 22-ից սեպտեմբերի 2-ը Լիմերիկի տեխնոլոգիական ինստիտուտում (Իռլանդիա) անցկացվեցին LNSS ծրագրի շրջանակներում նախատեսված ուսումնական մոդուլների պատրաստման դասընթացներ: Գրադարանավարների վերապատրաստման համար նախատեսված ութ ուսումնական մոդուլների մշակման դասընթացներին մասնակցում էին LNSS ծրագրի կոնսորցիումի անդամ 9 ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ` գրադարանավարներ և դասախոսներ Հայաստանից, Բելառուսից և Մոլդովայից: ԳՊՀ-ից Լիմերիկի վերապատրասման դասընթացներին մասնակցում էին ծրագրի համակարգող Ն. Սաֆարյանը և համալսարանի գրադարանի աշխատակից Ա. Ղազարյանը: Աշխատանքներն իրականացվում էին ԵՄ դասընթացավարներ և գրադարանային գործի փորձագետներ Ջերալդ Քավանագի, Պադրիգ Քըրբիի (Լիմերիկի տեխնոլոգիական ինստիտուտ, Իռլանդիա), Ջերարդ Քուլլենի (Պիրամիդ խումբ,Գերմանիա), Անջելա Ռեպանովիչիի ( Տրանսիլվանիայի համալսարան,Ռումինիա), Մանոլիս Կուկուրակիսի (Կրետեի համալսարան.Հունաստան) ղեկավարությամբ և խորհրդատվությամբ: Կոնսորցիումի անդամ երեք երկրների բուհերի ներկայացուցիչները դասընթացները վարող եվրոպական գործընկերների աջակցությամբ մշակեցին և ներկայացրին բուհական գրադարանների ուժեղ և թույլ կողմերը երեք երկրներում, ինչպես նաև նախապատրաստեցին գրադարանավարների համար նախատեսված 8 ուսումնական մոդուլների նախնական տարբերակները: Մեկ այլ կարևոր աշխատանք էր կազմել և ներկայացնել Ազգային իրազեկվածության օրվա նախնական տարբերակները, որորք նախատեսվում է իրականացնել Հայաստանում, Մոլդովայում և Բելառուսում 2017թ-ին: Լիմերիկում դասընթացի մասնակիցները նաև այցելեցին Լիմերիկի հանրային, Լիմերիկի տեխնոլոգիայի ինստիտուտի և Լիմերիկի համալսարանի գրադարաններ:

Limerick_1
Limerick_2
Limerick_3
Limerick_4
Limerick_5
Limerick_6

Պիլոտային դասընթաց

Նոյեմբերի 28-ին Գորիսի պետական համալսարանում Erasmus+ «Գրադարանային ցանցի աջակցության ծառայություններ. Գրադարանների արդիականացում Հայաստանում, Մոլդովայում և Բելառուսում` գրադարանների անձնակազմի զարգացման և գրադարանային ծառայությունների բարեփոխումների միջոցով» (LNSS) ծրագրի շրջանակներում մեկնարկեց <<Անգլերեն հատուկ նպատակներով>> պիլոտային դասընթացը, որին մասնակցում էին ԳՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, գրադարանային բաժնի աշխատակիցներ, վարչական աշխատողներ, ինչպես նաև Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի գրադարանային բաժնի ներկայացուցիչներ: Ներկաներին ողջունեցին ծրագրի ներկայացուցիչներ Բրաշովի Տրանսիլվանիայի համալսարանի պրոֆեսոր Անջելա Ռեպանովիչը և Հունաստանի Կրետեի համալսարանի գրադարանի տնօրեն Մանոլիս Կոուկոուրակիսը: Ծրագրի ընթացքը դիտարկելու նպատակով երկրորդ անգամ գտնվելով Հայաստանում` նրանք խանդավառ էին տեսնելով ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների արդյունքները և բարձր գնահատելով դրանք: Բացման խոսքով հանդես եկավ ԳՊՀ ռեկտոր Ա.Ղուկասյանը, ով վերստին բարձր գնահատեց միջազգային համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրի արդեն տեսանելի արդյունքներն ու գրադարանների արդիականացմանն ուղղված աշխատանքները: Նա կարևորեց գրադարանների արդիականացման ծրագրին Գորիս համայնքի գրադարանների աշխատակիցներին ներգրավելու փորձը: Ողջույնի խոսք հղեց նաև ԳՊՀ դասախոս, ծրագրի համակարգող Նաիրա Սաֆարյանը, ով ներկայացրեց (LNSS) ծրագրի շրջանակներում ԳՊՀ-ում իրականացված աշխատանքների մասին հաշվետվություն և ծրագրով նախատեսված ութ ուսումնական մոդուլներից առաջին` Անգլերեն հատուկ նպատակներով (գրադարաններ, գրադարանային տերմինաբանություն և գրադարանների հասանելիություն) մոդուլի ընդհանուր նկարագրությունը և նպատակները: ԳՊՀ գրադարանային բաժնի, նոր ընթերցասրահի, ծրագրին գրադարանավարների մասնակցության մասին խոսեց ԳՊՀ գրադարանի վարիչի պաշտոնակատար Նուարդ Շալունցը: Ժամանակակից գրադարանների, էլեկտրոնային գրադարանների կարևորության մասին շնորհանդես և ուսուցողական <<Պատմություն>> մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Աստղիկ Իսախանյանը: Ծրագրի շրջանակներում իրականացվող դասընթացների հիմնական ութ մոդուլներից ԳՊՀ-ի կողմից նախընտրելի առաջին` Անգլերեն հատուկ նպատակներով (գրադարաններ, գրադարանային տերմինաբանություն և գրադարանների հասանելիություն) մոդուլի առաջին դասը վարեց ԳՊՀ աշխատակից Հասմիկ Միրզոյանը:

Training_4_1
Training_4_2
Training_4_3
Training_4_4
Training_4_5
Training_4_6
Training_4_9
Training_4_8
Training_4_7
Training_4_10

Erasmus+ LNSS ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԵՑ ԳՊՀ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀԸ

Դեկտեմբերի 23-ին Գորիսի պետական համալսարանում «Գրադարանային ցանցի աջակցության ծառայություններ. գրադարանների արդիականացում Հայաստանում, Մոլդովայում և Բելառուսում` գրադարանների անձնակազմի զարգացման և գրադարանային ծառայությունների բարեփոխումների միջոցով» (LNSS) ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ ԳՊՀ գրադարանի վերանորոգված ընթերցասրահի բացման արարողությունը, որին ներկա էին ԳՊՀ ռեկտոր Ա.Ղուկասյանը, ԳՊՀ գրադարանի վարիչի պաշտոնակատար Ն.Շալունցը, ծրագրի ԳՊՀ համակարգող Ն.Սաֆարյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, աշխատակիցներ: Ողջույնի խոսք ասաց ԳՊՀ ռեկտորը` ծրագրի հերթական փուլի բարեշահ իրականացման առթիվ: Նա հույս հայտնեց, որ ընթերցասրահը հարազատ հավաքատեղի կդառնա ուսանողների համար` համախմբելով ընթերցասերներին գրի ու գրականության շուրջ: Նորացված ընթերցասրահի բարեկարգ վիճակը, մասնագիտական անհրաժեշտ գրականությունը, էլեկտրոնային գրադարանից օգտվելուհնարավորությունը համապատասխանում են ժամանակակից գրադարանային ընթերցասրահների չափանիշներին: Ներկաները հույս հայտնեցին, որ համալսարանում գրադարանային գործի զարգացմանը միտված ծրագրերն անխախտ ու արդյունավետ ընթացք կունենան:

Erasmus+1
Erasmus+2
Erasmus+3
Erasmus+4
Erasmus+5
Erasmus+6

Ավարտվեց նոյեմբերի 28-ին Գորիսի պետական համալսարանում Erasmus+ «Գրադարանային ցանցի աջակցության ծառայություններ. Գրադարանների արդիականացում Հայաստանում, Մոլդովայում և Բելառուսում` գրադարանների անձնակազմի զարգացման և գրադարանային ծառայությունների բարեփոխումների միջոցով» (LNSS) ծրագրի շրջանակներում մեկնարկած <<Անգլերեն հատուկ նպատակներով>> (գրադարաններ, գրադարանային տերմինաբանություն և գրադարանների հասանելիություն) մոդուլի պիլոտային դասընթացը: Դասընթացներին մասնակցում էին ԳՊՀ գրադարանի աշխատակիցներ, պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի ներկայացուցիչներ: Մասնակիցների ձեռքբերած գիտելիքները ստւգելու նպատակով` դասընթացավարներ Ն. Սաֆարյանը և Հ. Միրզոյանը մասնակիցներին հանձնարարեցին ամփոփիչ ստուգողական առաջադրանքներ` գրավոր և բանավոր: Դասընթացի մասնակիցները նաև լրացրեցին գնահատման հարցաթերթիկներ և ստացան հավաստագրեր: Նրանք երախտագիտւթյան խոսք ասացին դասընթացավարներին՝ արդյունավետ դասընթաց իրականացնելու համար և հույս հայտնեցին, որ նմանօրինակ դասընթացները շարունակական բնույթ կունենան:

Letter_training_1
Letter_training_2
Letter_training_3
Letter_training_4
Letter_training_5
Letter_training_6
Letter_training_7
Letter_training_8
Letter_training_9
Letter_training_10
Letter_training_11
Letter_training_12
Letter_training_13
Letter_training_14
Letter_training_15
Letter_training_16
Letter_training_17
Letter_training_18
Letter_training_19
Letter_training_20
Letter_training_21
Letter_training_22

Հանդիպում-աշխատաժողով Դրեզդենում՝ (LNSS) ծրագրի շրջանակներում

2017թ. մարտի 1-3-ը Գերմանիայի Դրեզդեն քաղաքի տեխնոլոգիակա նհամալսարանում (Գերմանիայի առաջատար ուսումնական հաստատություներից մեկը և Սաքսոնիայի ամենախոշոր բուհը) տեղի ունեցավ (LNSS) ծրագրի կոնսորցիումի անդամ հաստատությունների ներկայացուցիչների հանդիպում-աշխատաժողովը` նվիրված ծրագրի իրականացման առաջին տարվա ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությանը: ԳՊՀ-ից հանդիպմանը մասնակցում էին ծրագրի համակարգող Նաիրա Սաֆարյանը և դասընթացավար Հասմիկ Միրզոյանը: Ծրագրի համակարգողը` Թ. Խեչոյանը, հանդես եկավ ծրագրի շրջանակում կոնսորցիումի կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ ընդհանուր հաշվետվությամբ: Կոսորցիումի անդամները` Արևելյան գործընկերության երեք երկրների` Հայաստանի, Մոլդովայի ևԲելառուսի ինը և Եվրոպական Միության երկրների (Իռլանդիա, Գերմանիա, Ռումինիա, Հունաստան) չորս բուհերի ներկայացուցիչները, հանդես եկան ծրագրի մեկնարկից ի վեր կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններով և ներկայացրին գրադարանների իրազեկման ազգային օրվա հետ կապված նախագծերը: Աշխատանքներին մասնակցում էին Արևմտյան Բալկաններում իրականացվող նմանատիպ ծրագրի կոնսորցիումի ներկայացուցիչները: Համատեղ աշխատանքները հնարավորություն տվեցին մասնակիցներին զուգահեռներ անցկացնելու երկու տարածաշրջանների LNSS ծրագրերի աշխատանքների միջև ևփոխանակել իրենց փորձն ու հմտությունները: Մասնակիցները այցելեցին Սաքսոնիային ահանգի և Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանի գրադարան (SLUB): 9 միլիոն միավոր գրքերի հավաքածու ունեցող գրադարանը ներառում է նաև ամենախոշոր արխիվային կենտրոնը Գերմանիայում և հնագույն ձեռագրերի թանգարանը:

dresden-1
dresden-2
presentation-1
dresden-3
dresden-4

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ

Ապրիլի 11-ին Գորիսի պետական համալսարանում կայացավ Erasmus+ LNSS («Գրադարանային ցանցի աջակցության ծառայություններ. գրադարանների արդիականացում Հայաստանում, Մոլդովայում և Բելառուսում` գրադարանների անձնակազմի զարգացման և գրադարանային ծառայությունների բարեփոխումների միջոցով») և Erasmus+ Heritag (Բարձրագույն կրթության միջառարկայական բարեփոխումներ զբոսաշրջության կառավարման և երկրատեղեկատվության ոլորտների ուսումնակրթական ծրագիր) միջազգային ծրագրերի շրջանակներում իրականացված աշխատանքների ներկայացում-քննարկումը, որին ներկա էին ԳՊՀ ռեկտոր Ա.Ղուկասյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, աշխատակիցներ, հյուրեր: Erasmus+ LNSS ծրագրի նպատակների, ծրագրի շրջանակներում ըստ աշխատանքային փաթեթների իրականացված գործունեության, դասընթացների անցկացման, SWOT վերլուծության, 1-ին մոդուլի (գրադարաններ, գրադարանային տերմինաբանություն և գրադարանների հասանելիություն) շրջանակում իրականացված Պիլոտային դասընթացների անցկացման և արդյունքների, որպես ծրագրի համաֆինանսավորում` ԳՊՀ վերանորոգված և արդիականացված ընթերցասրահի, Ազգային իրազեկության օրվա նախապատրաստական աշխատանքների և հետագա անելիքների մասին հաշվետվություն ներկայացրեց ԳՊՀ–ում Erasmus+ LNSS ծրագրի համակարգող Ն.Սաֆարյանը: ԳՊՀ–ում Erasmus+ Heritag ծրագրի համակարգող Հ.Բաբայանը ցուցադրեց և խոսեց Heritag ծրագրի շրջանակներում համագործակցող երկրների կողմից փոխադարձ այցելությունների և համագործակցության արդյունքների, ծրագրի մեկնարկին իրականացված հարցումների, շահառուների ներգրավվածության, ԳՊՀ կազմում ընդգրկված անդամների գործունեության վերաբերյալ: Erasmus+ Heritag ծրագրի ԳՊՀ ներկայացուցիչ, ԳՊՀ ՃՏՖ Տնտեսագիտության ամբիոնի վարիչ Գ.Մինասյանը, որպես աշխատանքների անմիջական մասնակից, անդրադարձավ Heritag ծրագրի նպատակներին, ծրագրի շրջանակներում ներդրվելիք «Զբոսաշրջության կառավարում» մասնագիտության ուսումնական պլանին, շուկայական պահանջներին ու առաջնահերթություններին համապատասխանեցված ակադեմիական առարկայացանկին, ԳՊՀ-ում GIS լաբորատորիայի առկայության պայմաններում նախատեսվող քայլերին ու աշխատանքներին: Հաղորդումներին հաջորդեց ակտիվ քննարկում, որի ընթացքում ներկաները տարաբնույթ հարցեր ուղղեցին ծրագրերի ԳՊՀ համակարգողներին ու ներկայացուցիչներին: Հարցերն առավելապես վերաբերում էին LNSS ծրագրային ԳՊՀ խմբի կողմից մշակվելիք ռազմավարական ծրագրի քայլերին, ծրագրի նպատակային դրույթների իրատեսական արդյունքներին, ԳՊՀ գրադարանի էլեկտրոնային ֆոնդի ստեղծմանն ու թվայնացմանն ուղղված հրատապ աշխատանքներին, SWOT վերլուծության արդյունքում առանձնացված սպառնալիքներին, Heritag ծրագրի շրջանակներում պատրաստվելիք մասնագետների շուկայական պահանջարկին (մասնավորապես` Սյունիքի տարածաշրջանում), ծրագրի մասին ուսանողների ու շահառուների իրազեկվածության խնդրին, խորհրդակցական մարմնի ստեղծմանն ու նոր անդամների ներգրավմանը:

heritag_lnss
heritag_lnss_1
heritag_lnss_2
heritag_lnss_3
heritag_lnss_4
heritag_lnss_5
heritag_lnss_6
heritag_lnss_7

ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔ ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Մայիսի 3-ին Գորիսի պետական համալսարանում Erasmus+ LNSS («Գրադարանային ցանցի աջակցության ծառայություններ. Գրադարանների արդիականացում Հայաստանում, Մոլդովայում և Բելառուսում` գրադարանների անձնակազմի զարգացման և գրադարանային ծառայությունների բարեփոխումների միջոցով») ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ Գրադարանային ազգային իրազեկման օրվան նվիրված <<Գիտելիքի դուռ>> կարգախոսով միջոցառումների համալիր շարք: Ներկաներին ողջունեց և բացման խոսքով հանդես եկավ ԳՊՀ ռեկտոր Ա.Ղուկասյանը` կարևորելով Գրադարանային ազգային իրազեկման օրվան նվիրված համալիր միջոցառումները, օրվա խորհուրդն ու իրազեկվածության դերը գրադարանային գործի ճիշտ կազմակերպման բնագավառում: Erasmus+ LNSS ծրագրի նպատակների, կատարված աշխատանքների, կատարման ժամանակացույցի, մասնագիտական դասընթացների ու վերապատրաստումների, տեսանելի արդյունքների, գրադարանային արդիականացմանն ուղղված ծրագրային քայլերի ու գրադարանային ազգային իրազեկման օրվան նվիրված ծրագրի մասին զեկուցեց ԳՊՀ–ում Erasmus+ LNSS ծրագրի համակարգող Ն.Սաֆարյանը: ԳՊՀ գրադարանի գործունեության, վերոնշյալ ծրագրին բաժնի մասնակցության, երկկողմանի հանդիպումների, քննարկումների, դասընթացների, ծրագրի շրջանակներում գրադարանի աշխատակիցների վերապատրաստման, գործընկեր համալսարանների գրադարանների աշխատանքներին ծանոթացման, փորձի փոխանակման, վերանորոգված ընթերցասրահի ու թվայնացման գործընթաց սկսելու նախապատրաստական աշխատանքների մասին ներկայացրեց ԳՊՀ գրադարանի վարիչի պաշտոնակատար Ն.Շալունցը: <<Աշխարհի ամենագեղեցիկ ու ամենաարտասովոր գրադարանները>>թեմայով գիտելիքաշատ, հետաքրքիր ու բազմաբովանդակ զեկույցով հանդես եկավ ԳՊՀ ուսանողական գիտական ընկերության նախագահ, ԳՊՀ ՀՀՄ ֆակուլտետի <<Հայոց լեզու և գրականություն>> մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Ս.Ալավերդյանը: Միջոցառումների առաջին փուլն ամփոփվեց ԳՊՀ ներկայացուցչական կազմի, Գորիսի համայնքապետարանի ներկայացուցիչների, գրադարանների աշխատակիցների ակտիվ քննարկումներով, կարծիքների փոխանակմամբ ու հետաքրքիր առաջարկներով: Այնուհետև մասնակիցներն այցելեցին ԳՊՀ գրադարան, ծանոթացան արդիականացված ընթերցասրահին, մասնակցեցին գրադարանային բաժնի կողմից կազմակերպված <<Հնագույն գրադարաններ և հայկական առաջին տպագիր գրքերը, ինչպես նաև Հ.Շիրազի կյանքն ու գործը>>թեմայով գրական-մշակութային ցերեկույթին: Գրադարանային ազգային իրազեկման օրվան նվիրված <<Գիտելիքի դուռ>>միջոցառումների շարքը եզրափակվեց համալսարանի գլխավոր մասնաշենքի բակում ԳՊՀ ուսանողական խորհրդի նախաձեռնած ֆլեշմոբով, որի նպատակն էր հանրությանը իրազեկել գրադարանային օրվա մասին:

events-devot
events-devot-1
events-devot-2
events-devot-3
events-devot-4
events-devot-5
events-devot-6
events-devot-7
events-devot-8
events-devot-9
events-devot-10
events-devot-11

ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԿՐԵՏԵԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ, ՌԵԹԻՄՆՈ

Էրազմուս+ «Գրադարանային ցանցի աջակցության ծառայություններ. Գրադարանների արդիականացում Հայաստանում, Մոլդովայում և Բելառուսում` գրադարանների անձնակազմի զարգացման և գրադարանային ծառայությունների բարեփոխումների միջոցով» (LNSS) ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 24 – 30-ը Կրետեի համալսարանում, Ռեթիմնո, տեղի ունեցան «Որակի ապահովում» թեմայով դասընթացներ: Դասընթացներին մասնակցեցին ԵՄ փորձագետները և ծրագրի գործընկեր հաստատությունների ներկայացուցիչները: Դասընթացներն ընթացան Կրետեի համալսարանի գրադարանի մասնաշենքում: Դասընթացների առաջին օրը ծրագրի համակարգող Թ. Խեչոյանը ողջունեց դասընթացի մասնակիցներին և ներկայացրեց ծրագրի ընթացքը, իրականացված աշխատանքները, ձեռքբերված հաջողությունները և շոշափելի արդյունքները` հատկապես ընդգծելով ութ ուսումնական մոդուլների ստեղծումը և դրանց պիլոտային իրականացումը գործընկեր հաստատություններում, գրադարանների ազգային իրազեկման օրվա կազմակերպումն ու հաջող իրականացումը, ինչպես նաև ծրագրի շրջանակներում կազմակերպված դասընթացները և դրանց մասնակիցների տպավորիչ քանակը: Դասընթացն ընդգրկում էր հետևյալ թեմաները՝ • Որակի կառավարում և որակի ապահովում • Որակի ապահովման եվրոպական չափորոշիչներ և որակը ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի համատեքստում • Որակի եվրոպական չափորոշիչները բարձրագույն կրթության ոլորտում • Որակի եվրոպական չափորոշիչները և որակի ապահովումը հանրային սեկտորում • Ռիսկերի վերահսկում • Անգլերենը որպես դասավանդման միջոց «Որակի եվրոպական չափորոշիչները բարձրագույն կրթության ոլորտում» դասընթացին Մանոլիս Կուկուրակիսը /Կրետեի համալսարան/ և Լիլիանա Ռոգոզևան /Տրանսիլվանիայի համալսարան/ ներկայացրին որակի ապահովման նպատակով իրականացված աշխատանքներն իրենց համալսարաններում: Մանոլիս Կուկուրակիսը /Կրետեի համալսարան/ և Անջելա Ռեպանովիչին /Տրանսիլվանիայի համալսարան/ ներկայացրին Հայաստանում, իսկ Ջերրի Կուլենը` Մոլդովայում իրականացված ազգային իրազեկման օրվա մշտադիտարկման և SWOT վերլուծությունները, ինչպես նաև իրենց նկատառումներն ու դիտողությունները: Դասընթացների ընթացքում ծրագրի գործընկեր հաստատությունների ներկայացուցիչները խոսեցին ազգային իրազեկման օրվա կազմակերպման ու իրականացման աշխատանքների նկարագրության և հետագա արդյունքների մասին: Դասընթացի մասնակիցները նաև քննարկեցին ծրագրի շրջանակներում ստեղծված ութ ուսումնական մոդւլների վերանայման և լրամշակման հարցերը: Նախատեսվում է պլանավորել և իրականացնել երկրորդ պիլոտային դասընթացը`ընտրելով մեկ այլ մոդուլ և ելնելով տվյալ հաստատության նախապատվություններից և կարիքներից. պիլոտային դասընթացը կսկսվի նոյեմբերին և կավարտվի դեկտեմբերի սկզբին: Ջերրի Կուլենը /Պիրամիդ խումբ/ առաջարկեց ներդնել մոդուլները համալսարանների ուսումնական ծրագրերում, ինչպես նաև գրադարանի և վարչական աշխատակազմի վերապատրաստման դասընթացներում: Նա նաև ներկայացրեց «Անգլերենը որպես դասավանդման միջոց» թեման: Քանի որ ավելի ու ավելի շատ համալսարաններ սկսել են օգտագործել անգլերենը որպես դասավանդման միջոց, ապակառուցվածքային փոփոխությունների, բազմազան մեթոդաբանություն օգտագործելու հարցը դառնում է արդիական: Նա խոսեց իրենց փորձի մասին Դրեզդենի տեխնիկական համալսարանում և ընդգծեց «Անգլերեն հատուկ նպատակներով» դասընթացի ներմուծման կարևորությունը ցանկացած կրթական հաստատության ծրագրերում և վերապատրաստման դասընթացներում՝ դիմակայելու համար բարձրագույն կրթության համաշխարհային մրցակցային շուկայում: Փորձի փոխանակման նպատակով դասընթացի մասնակիցները հրավիրվեցին այցելելու Կրետեի համալսարանի և Ռեթիմնոյի քաղաքային նորակառույց գրադարաններ, որտեղ ծանոթացան բաց և փակ հասանելիության, հանրագիտարանների, հին գրքերի վերականգնման և պահպանման, եվրոպական փաստաթղթերի պահպանման բաժիններին, արխիվներին և թանգարաններին: Առանձնահատուկ ուշադրության էին արժանի հունական պատմությունն ու քաղաքակրթությունը ներկայացնող հազվագյուտ գրքերը և պարբերականների հավաքածուները: Դասընթացի ավարտին մասնակիցները ստացան որակի ապահովման դասընթացի մասնակցության հավաստագրեր:

a
q
c
h
b
f
d
g

ԷՐԱԶՄՈՒՍ+ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՕՐԵՐ ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Հոկտեմբերի 26-27-ը տեղի ունեցան Էրազմուս+ Տեղեկատվական օրերը Գորիսի պետական համալսարանում երկօրյա դասընթացները, որին ներկա էին ԳՊՀ ռեկտոր Ա.Ղուկասյանը, Էրազմուս+ հայաստանյան գրասենյակի համակարգող ԼանաԿառլովան, Էրազմուս+ գրասենյակի Ծրագրերի պատասխանատու Էդիթ Սողոմոնյանը, Էրազմուս+ ազգային գրասենյակի Ծրագրերի պատասխանատու Անի Թորոսյանն ու Եվրոպական ուսումնասիրությունների և Էրազմուս+ բարձրագույն կրթության փորձագետ Քրիստինե Գևորգյանը: Տեղեկատվական օրերի առաջին հանդիպմանը Էրազմուս+ հայաստանյան գրասենյակի համակարգող Լանա Կառլովան ներկայացրեց, թե ինչպես պատրաստել Էրազմուս+ Կարողությունների զարգացման դրամաշնորհային նոր հայտեր՝ ելնելով 2018թ․ ազգային և տարածաշրջանային առաջնահերթություններից։ Այնուհետ ԳՊՀ աշխատակիցների հետ ծավալվեց քննարկում Էրազմուս+ LNSS («Գրադարանային ցանցի աջակցության ծառայություններ. գրադարանների արդիականացում Հայաստանում, Մոլդովայում և Բելառուսում` գրադարանների անձնակազմի զարգացման և գրադարանային ծառայությունների բարեփոխումների միջոցով») և HERITAG (Բարձրագույն կրթության միջառարկայական բարեփոխումներ զբոսաշրջության կառավարման և կիրառական երկրատեղեկատվության ոլորտների ուսումնական ծրագրերում) ծրագրերի առաջընթացի ու ԳՊՀ-ի գրադարանային ցանցի թվայնացման, ընդլայնման և գեոտեղեկատվական լաբարատորիայի հիմնադրման արդյունքների շուրջ։ Երկօրյա հանդիպումների հաջորդ օրը Էրազմուս+ բարձրագույն կրթության փորձագետ Քրիստինե Գևորգյանը խոսեց Ժան Մոնե գործողություններին դիմելու քայլերի մասին, իսկ որպես օրինակ բերեց Երևանի պետական համալսարանի հաջողված փորձը։ Էրազմուս+ ազգային գրասենյակի Ծրագրերի պատասխանատու Անի Թորոսյանը դասախոսներին և վարչական կազմին ներկայացրեց Կրեդիտային շարժունության միջոցով Եվրոպական (Ծրագրային) երկրների հետ երկկողմանի փոխանակումներ իրականացնելու հնարավորությունները, 2018թ-ի նորույթը՝ Էրազմուս+ պրակտիկան ուսանողների համար։ Հանդիպման ավարտին Էրազմուս+ գրասենյակի Ծրագրերի պատասխանատու Էդիթ Սողոմոնյանը ԳՊՀ ուսանողներին մանրամասն ներկայացրեց Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրերը, վերջիններիս դիմելու ընթացակարգն ու հայ դիմորդների մասին վիճակագրական տվյալները, ինչպես նաև կիսվեց Էրազմուս Մունդուս կրթաթոշակային մագիստրոսական ծրագրին դիմելու իր փորձով։

tex.orer-1
tex.orer-2
tex.orer-3
tex.orer-4
tex.orer-5
tex.orer-6
glx.tex.orer-7
tex.orer-8
tex.orer-9.1
tex.orer-10
tex.orer-11
tex.orer-13
tex.orer-14.1png
tex.orer-14
tex.orer-15

«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՊԻԼՈՏԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԵԿՆԱՐԿ

Սույն թվականի նոյեմբերի 27-ին Գորիսի պետական համալսարանում Erasmus+ «Գրադարանային ցանցի աջակցության ծառայություններ. Գրադարանների արդիականացում Հայաստանում, Մոլդովայում և Բելառուսում` գրադարանների անձնակազմի զարգացման և գրադարանային ծառայությունների բարեփոխումների միջոցով» (LNSS) ծրագրի շրջանակներում մեկնարկեց մոդուլ 4-ը՝ <<Տեղեկատվական գրագիտություն և հետազոտական հմտություններ>>պիլոտային դասընթացը: Մասնակցում էին ԳՊՀ-ի պրոֆեսորադասախոսական և վարչական աշխատակազմի ներկայացուցիչներ, գրադարանի աշխատակիցներ, ինչպես նաև Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի և Գորիսի մանկական գրադարանների ներկայացուցիչներ: Դասընթացին ներկա էին նաև ԵՄ փորձագետներ՝ Բրաշովի Տրանսիլվանիայի համալսարանի պրոֆեսոր Անջելա Ռեպանովիչը և Հունաստանի Կրետեի համալսարանի գրադարանի վարիչ ՄանոլիսԿոուկոուրակիսը: Ծրագրի ընթացքը դիտարկելու նպատակով ԵՄ փորձագետները երրորդ անգամ էին այցելում ԳՊՀ: Բացման խոսքով հանդես եկավ ԳՊՀ ռեկտոր Ա.Ղուկասյանը` կարևորելով միջազգային համագործակցության շրջանակներում իրականացվող այս ծրագրի հերթական միջոցառումներից մեկի մեկնարկը և դրա անհրաժեշտությունն ու ակնկալվող արդյունքները: Ողջույնի խոսք հղեց նաև ԳՊՀ դասախոս, ծրագրի համակարգող ՆաիրաՍաֆարյանը, ով համառոտ ներկայացրեց մոդուլի բովանդակությունը, ընդհանուր նկարագիրն ու իրականացման նպատակները: <<Տեղեկատվական գրագիտություն և հետազոտական հմտություններ>> դասընթացն ընդգրկում է հետևյալ թեմաները. •Ինչ է ՏՀՏ, •Համացանցի նշանակությունը և զարգացման ուղությունները, •Գրադարանների դերը ինֆորմացիայիորոնմանգործում, •Թվային գրագիտություն, •Գիտական տեղեկատվության որոնումը և ստացումը ժամանակակից աշխարհում, •Փնտրման համակարգեր: Scopus, Web of Science, Science Direct համակարգեր, •Տեղեկատվության պահպանման շտեմարաններ, մեթոդներ, •Գրադարանների զարգացման ռազմավարություն, •Գրադարանների ավտոմատ կառավարման համակարգեր (Koha): Դասընթացի առաջին մասի ավարտին Մանոլիս Կոուկոուրակիսը խոսք հղեց դասընթացի մասնակիցներին՝ արտահայտելով իր դրական կարծիքը դասընթացի բովանդակության, կազմակերպվածության, մասնակիցների ակտիվ մասնակցության, դասընթացավարների հմտության մասին մասնավորապես և ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների ակնհայտ արդյունքների մասին ընդհանրապես:

Tex.texnol.-1

Tex.texnol.-2

Tex.texnol.-3

Tex.texnol.-4

Tex.texnol.-5

«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ»ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ ԳՊՀ-ՈՒՄ

Ավարտին մոտեցավ Erasmus+ «Գրադարանային ցանցի աջակցության ծառայություններ. Գրադարանների արդիականացում Հայաստանում, Մոլդովայում և Բելառուսում` գրադարանների անձնակազմի զարգացման և գրադարանային ծառայությունների բարեփոխումների միջոցով» (LNSS) ծրագրի շրջանակներում իրականացվող «Տեղեկատվական գրագիտություն և հետազոտական հմտություններ» մոդուլի պիլոտային դասընթացը, որին մասնակցում էին ԳՊՀ գրադարանի աշխատակիցները, պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի ներկայացուցիչները, Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի գրադարանային բաժնի և այլհամայնքայինգրադարանավարները:
Դասընթացն անցկացվել է Գորիսի պետական համալսարանում նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 10-ը:

ՕՐ ԵՐԿՐՈՐԴ
Թեմա 5. Էլեկտրոնային նյութեր, ֆայլեր, դրանց տեսակները /դասընթացավար`Ա. Վարդազարյան/
Թեմա 6. Տեղեկատվության պահպանման շտեմարաններ, մեթոդներ /դասընթացավար` Ա.Վարդազարյան/
Թեմա 7. Չափանիշներ ԲՈՒՀ-երի գրադարանների համար /դասընթացավար` Ն. Սաֆարյան/
Թեմա 8.Գիտական որոնման էտապները /դասընթացավար` Ա. Օրդյան/
Գիտաչափական ցուցանիշներ. ամսագրերի գնահատման իմփակտ ֆակտոր, հեղինակի գնահատման Հ-ինդեքս, Տեղեկատվության կառավարման ծրագրային ապահովում

Tex.texnolog.-1-1

Tex.texnolog.-2

Tex.texnolog.-3

Tex.texnolog.-4

Tex.texnolog.-6

ՕՐ ԵՐՐՈՐԴ
Թեմա 9. Համացանցը որպես ուսուցման միջոց /դասընթացավար` Ա. Վարդազարյան/
Թեմա 10. Էլեկտրոնային գրքեր /դասընթացավար` Ա. Վարդազարյան/
Թեմա 11.Գրադարանների ավտոմատ կառավարման համակարգեր /դասընթացավար` Ա. Օրդյան/

Tex.texnolog.-5

Tex.texnolog.-5.1

ՕՐ ՉՈՐՐՈՐԴ
Թեմա 12. Օնլայն գրադարնների ներդրման և զարգացման ծրագրեր /դասընթացավար` Ա. Վարդազարյան/
Թեմա 13. Գրադարանների զարգացման ռազմավարություն /դասընթացավար`Ն. Սաֆարյան/
Թեմա 14. «Koha» գրադարանային ծրագրային համակարգ /դասընթացավար`Ա. Օրդյան/

Դասընթացն ընթանում էր համակարգիչներով հագեցված լսարաններում, որն էլ հնարավորություն էր տալիս մասնակիցներին գործնականում կիրառել ընդգրկված թեմաներից յուրացրած տեսական գիտելիքները:
Դասընթացավարներն էին ԳՊՀ-ի միջազգային համագործակցության և ծրագրերի բաժնի ղեկավար, ծրագրի համակարգող Ն.Սաֆարյանը, ՏՏ ոլորտի մասնագետ Ա.Վարդազարյանը և ԳՊՀ-ի մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի դասախոս, ծրագրի աշխատակից Ա.Օրդյանը:
Դասընթացի վերջին օրվա ամփոփմանը ներկա էր նաև ԳՊՀ ռեկտոր Ա.Ղուկասյանը: Նա իր խոսքում կրկին կարևորեց նման արդիական թեմաներով դասընթացների իրականացումը բուհում: Լսելով մասնակիցների ելույթները դասընթացի ընթացքում ձեռք բերված գիտելիքների, դրանց կիրառության կարևորության և թեմայի արդիականության մասին, ծանոթանալով գրադարանային համակարգի աշխատակիցների հնչեցրած կարծիքներին, ԳՊՀ-ի գրադարանային համակարգի գործունեության մեջ գրադարանների ավտոմատ կառավարման համակարգի (Koha)կիրառման փորձերին` ԳՊՀ ռեկտորը նշեց, որ ստացած գիտելիքներն այսուհետ պետք է կիրառել գրադարանների ավտոմատ կառավարման համակարգերի ամբողջական ներդրման, ԳՊՀ-ում էլեկտրոնային գրադարանների կիրառության գործընթացներում, ինչպես նաևԳՊՀ պաշտոնական կայքէջում գրադարանային բաժնում նախատեսվող կառուցվածքային փոփոխություններում:
«Տեղեկատվական գրագիտություն և հետազոտական հմտություններ» դասընթացի ավարտին մասնակիցները ստացան հավաստագրեր:

Tex.texnolog.-7

Tex.texnolog.-8

Tex.texnolog.-9

Tex.texnolog.-9

Tex.texnolog.-10

Tex.texnolog.-11

Tex.texnolog.-12

Tex.texnolog.-13

Tex.texnolog.-14

Tex.texnolog.-15

Tex.texnolog.-16

Tex.texnolog.-17

Tex.texnolog.-18

Tex.texnolog.-19

ԷՐԱԶՄՈՒՍ + LNSS ԾՐԱԳՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀՀՊԿԱ-ՈՒՄ

2018թ-ի ապրիլի 5-ին Էրազմուս+(LNSS) Գրադարանային ցանցի աջակցության ծառայություններ. Գրադարանների արդիականացում Հայաստանում, Մոլդովայում և Բելառուսում` գրադարանների անձնակազմի զարգացման և գրադարանային ծառայությունների բարեփոխումների միջոցով» ծրագրի շրջանակներում ՀՀ պետական կառավարման ակադեմիայում տեղի ունեցավ ծրագրի հերթական մշտադիտարկման հանդիպումը: ԳՊՀ-ից հանդիպմանը ներկա էին ծրագրի համակարգող Ն. Սաֆարյանը, աշխատանքային խմբի անդամներ Մաթեմատիկայի ամբիոնի դասախոս Ա. Օրդյանը, ԳՊՀ գրադարանի վարիչի ժ/պ Ն. Շալունցը և Մաթեմատիկայի ամբիոնի դոցենտ Ա. Դինունցը: ՀՀՊԿԱ-ից հանդիպմանը մասնակցում էին ՊԴ և վարչական աշխատակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ: Մշտադիտարկումն իրականացնում էին Էրազմուսի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ Լ. Կառլովան և Է. Սողոմոնյանը:
LNSS ծրագրի համակարգող Թ. Խեչոյանը ներկայացրեց ընդհանուր ամփոփ հաշվետվություն ծրագրի առաջին երկու տարիների ընթացքում իրականացված աշխատանքների մասին: ԳՊՀ-ում ծրագրի համակարգող Ն. Սաֆարյանը ներկայացրեց ծրագրի շրջանակներում ԳՊՀ-ում իրականացված աշխատանքների՝ մասնավորապես ԳՊՀ-ի կողմից մշակված երկու մոդուլների պիլոտային դասընթացների`ԱՆԳԼԵՐԵՆ` ՀԱՏՈՒԿ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ (ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐ, ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՏԵՐՄԻՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ և ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, Ազգային իրազեկման օր (3 մայիսի, 2017թ. և առաջիկա՝ հունիս 1, 2018թ.), ծրագրի որակական և քանակական շոշափելի վերջնարդյունքների ու ԳՊՀ գրադարանի վրա դրանց դրական ազդեցության, սարքավորումների ձեռքբերման և այլ հարցեր: Ա. Օրդյանը և Վ. Շալունցը ներկայացրեցին ԳՊՀ գրադարանի թվայնացման և KOHA կառավարման համակարգի ներդրման հետ կապված աշխատանքների իրականացման վերաբերյալ տեղեկություններ: Ա. Դինունցը հանգամանալից ներկայացրեց ԳՊՀ-ում LNSS ծրագրի դրական արդյունքների և ազդեցության մասին փաստեր:
Այնուհետև Լ. Կառլովան հարցեր ուղղեց՝ մասնակիցներին պարզելու նրանց կարծիքներն ու դիրքորոշումները ծրագրի վերաբերյալ:
Քննարկվեցին նաև Ազգային իրազեկման օր 2018-ի նախապատրաստման ու կազմակերպման, նոր սարքավորումներ ու գրականություն ձեռք բերելու հետ կապված հարցեր:
Մշտադիտարկման արդյունքները Էրազմուսի հայաստանյան գրասենյակի կողմից կներկայացվեն Եվրոպական հանձնաժողովի Կրթության, աուդիո վիզուալ և մշակութային գործադիր գործակալությանը, որն էլ իր հերթին կգնահատի կատարված աշխատանքներն ու ամփոփիչ հաշվետվություն կկազմի և կներկայացնի կոնսորցիումի անդամ հաստատություններին:
LNSS MONITORING

ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԳՊՀ-ՈՒՄ

Ս.թ. մայիսի 31-հունիսի 1-ը Գորիսի պետական համալսարանում Էրազմուս+ (LNSS) «Գրադարանային ցանցի աջակցության ծառայություններ. Գրադարանների արդիականացում Հայաստանում, Մոլդովայում և Բելառուսում` գրադարանների անձնակազմի զարգացման և գրադարանային ծառայությունների բարեփոխումների միջոցով» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ Գրադարանների ազգային իրազեկման օրվան նվիրված աշխատաժողով, որին մասնակցեցին Էրազմուս+ (LNSS) ծրագրի մասնակից հայաստանյան բուհերի ներկայացուցիչները, եվրոպական գործընկերները, ինչպես նաև Սյունիքի մարզային և քաղաքային գրադարանների աշխատակիցները:
Աշխատաժողովին նախորդող օրը՝ մայիսի 31-ին «Ինչպես դառնալ ավելի լավ դասախոս՝ օգտագործելով տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները» խորագրով վարպետության դաս ներկայացրին ԵՄ փորձագետներ Անջելա Ռեպանովիչին (Բրաշովի Տրանսիլվանիա համալսարան՝ Ռումինիա) և Մանոլիս Կուկուրակիսը (Կրետեի համալսարան՝ Հունաստան):
Գրադարանների ազգային իրազեկման օրվան նվիրվածաշխատաժողովին բացման խոսքով հանդես եկավ ԳՊՀ ռեկտոր Արտուշ Ղուկասյանը՝ նշելով, որ ողջունելի է Գրադարանների ազգային իրազեկմանը նվիրված միջոցառման իրականացումը հենց ԳՊՀ-ում։ Անդրադառնալով LNSS ծրագրին՝ ԳՊՀ ռեկտորն առանձնացրեց այն հիմնական դրույթները՝ գրադարանների թվայնացումն ու արդիականացումը, էլեկտրոնային հավաքածուների հարստացումը, գրադարանավարների մասնագիտական հմտությունների և կարողությունների զարգացումը, գրադարանի համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերումը և, ամենակարևորը, ազգային ու միջազգային գրադարանային ցանցին ինտեգրվելը, որոնք ծրագիրը դարձնում են հավակնոտ և միաժամանակ՝ արդարացված։
Այնուհետև ԳՊՀ ռեկտոր Արտուշ Ղուկասյանը և ծրագրի համակարգող Նաիրա Սաֆարյանը ներկայացրեցին ծրագրի շրջանակներում ԳՊՀ-ում իրականացված աշխատանքները, շոշափելի արդյունքները և հետագա անելիքները:
Ներկաներին ողջունեց և ջերմ ընդունելության համար շնորհակալություն հայտնեց Ծրագիրը համակարգող կրթական հաստատության՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը։ Նա բարձր գնահատեց ծրագրի շրջանակներում ձևավորված համագործակցային ջերմ փոխհարաբերություններն ու շնորհակալություն հայտնեց էրազմուս+ ծրագրի ղեկավարությանը, եվրոպացի գործընկերներին՝ ծրագրի իրականացման ողջ ընթացքում աջակցելու, անհրաժեշտ խորհրդատվություն մատուցելու համար: ՀՀ ՊԿԱ ռեկտորը անդրադարձավ LNSS ծրագրի նպատակին, որը միտված է գրադարանների զարգացմանը, գրադարանային ծառայությունների արդիականացմանն ու որակի բարձրացմանը, ինչը կնպաստի կրթական գործի զարգացմանը ևս։
Իր ելույթում ՀՀ պետական կառավարման ակադեմիայի պրոռեկտոր, LNSS Ծրագրի համակարգող Թերեզա Խեչոյանը շնորհակալություն հայտնեց հակապես LNSS ծրագրի միջազգային կրթական փորձագետներ և գրադարանային գործի փորձառու մասնագետներ Ջերարդ Քուլլենին, Անջելա Ռեպանովիչիին, Մանոլիս Կուկուրակիսին, Ջերալդ Քավանագին և Պադրիգ Քըրբիին՝ ծրագրի կայացմանը մեծապես օժանդակելու համար։
Տիկին Թ.Խեչոյանը ներկայացրեց շուրջ երեք տարի առաջ մեկնարկած ծրագրի ձեռքբերումները, ծրագրի շրջանակում գրադարանավարների, դասախոսների և ուսանողների համար կազմակերպված դասընթացները, գրադարանավարների վերապատրաստմաննպատակով ծրագրի գործընկերների կողմից ստեղծված ութ մոդուլները և պիլոտային երկու դասընթացները, որոնք կազմակերպվել Հայաստանի, Բելառուսի և Մոլդովայի՝ ծրագրի կոնսորցիումի անդամ գործընկեր համալսարաններում:
Աշխատաժողովն ընդգրկումէրհետևյալ թեմաները.
1.Հայաստանի թվային գրադարանները, միջազգային գիտական տվյալների բազաներին հասանելիությունը Հայաստանում, Աննա Չուլյան (Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի գրադարանի վարիչ)
2. Web 2.0 տեխնոլոգիաների և սոցիալական ցանցերի կիրառումը գրադարաններում, Արմինե Վարդանյան (Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի գրադարանի աշխատակից)
3. Գիտական աշխատանքի տեսանելիությունը և ազդեցությունը, Անջելա Ռեպանովիչի, (Բրաշովի Տրանսիլվանիա համալսարան,Ռումինիա) և Մանոլիս Կուկուրակիս (Կրետեի համալսարան,Հունաստան)
4. ASPIRE և LNSS ծրագրերի փոխկապվածությունը և փոխազդեցությունը, Ջերարդ Քուլլեն (Պիրամիդ խումբ, Գերմանիա)
5. Գրադարանային ծառայությունների բարելավում, Արթուր Վարդազարյանը («Նոր հորիզոն» ՀԿ):
Աշխատաժողովն ամփոփվեց Գորիսի պետական համալսարանի և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի միջև համագործակցության պայմանագրի կնքմամբ, որի նպատակն է կրթության և գիտության ոլորտում համատեղ փոխշահավետ ծրագրերի մշակումն ու իրականացումը:
Գրադ․իրազեկ․աշխատաժողով-1
Գրադ․իրազեկ․աշխատաժողով-3
Գրադ․իրազեկ․աշխատաժողով-2
Գրադ․իրազեկ․աշխատաժողով-4
Գրադ․իրազեկ․աշխատաժողով-5
Գրադ․իրազեկ․աշխատաժողով-6
Գրադ․իրազեկ․աշխատաժողով-7
Գրադ․իրազեկ․աշխատաժողով-8
Գրադ․իրազեկ․աշխատաժողով-9

«ԱՆԳԼԵՐԵՆ ՀԱՏՈՒԿ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ (ԱՆԳԼԵՐԵՆԸ ՈՐՊԵՍ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՄԻՋՈՑ)» ԴԱՍԸՆԹԱՑ ԳՊՀ-ՈՒՄ

Ս.թ. հունիսի 4-5-ը Էրազմուս+ (LNSS) «Գրադարանային ցանցի աջակցության ծառայություններ. Գրադարանների արդիականացում Հայաստանում, Մոլդովայում և Բելառուսում` գրադարանների անձնակազմի զարգացման և գրադարանային ծառայությունների բարեփոխումների միջոցով» ծրագրի շրջանակներում Գորիսի պետական համալսարանում անկացվեց «Անգլերենը որպես դասավանդման միջոց)» խորագրով երկօրյա վերապատրաստման դասընթաց երկու առանձին խմբերի՝ սկսնակների և միջին մակարդակի համար, որին մասնակցեցին համալսարանի պրոֆեսորադասախոսական և վարչական աշխատակազմի ներկայացուցիչներ ուգրադարանավարներ:
Նպատակը Ծրագրի մասնակիցների անգլերենի իմացության մակարդակը բարելավելն ու ամրապնդելն էր, հաղորդակցման հմտությունները և օտար լեզվով դասավանդելու կարողությունը զարգացնելը: Սեմինարը վարում էին LNSS ծրագրի ներկայացուցիչներ Ջերարդ Քուլլենը և Վալերիա Ռաչևան:
Դասընթացի առաջին օրը մասնակիցներին ողջույնի խոսք հղեց Ջերարդ Քուլենը, ով բարձր գնահատեց ԳՊՀ-ի դասախոսների և վարչական կազմի ներկայացուցիչների պատրաստակամությունը անգլերենի ուսուցման գործընթացում՝ նշելով, որ բուհի միջազգայնացման, ուսանողների և դասախոսների շարժունության բարձրացման գործընթացներում անգլերենի իմացությունը շատ կարևոր է։ Անդրադառնալով եվրոպական բուհերում (մասնավորապես՝ Գերմանիայում) կրթական գործընթացների կազմակերպմանը՝ նա նշեց, որ գրեթե բոլոր մասնագիտություններից դասախոսություններ ներկայացվում են անգլերեն լեզվով, քանի որ ուսումնառողների զգալի մասն արտերկրից են։
Դասընթացի երկրորդ օրը միջին մակարդակի խմբի մասնակիցներից Բնագիտական մասնագիտությունների ֆակուլտետի դեկան Լիլիթ Աթաբեկյանը, Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչի ժ/պ Գուրգեն Մինասյանն ու Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի դասախոս Արփինե Օրդյանը անգլերենով դասախոսություններ և ցուցադրություններ ներկայացրին իրենց մասնագիտական դասընթացներից, որից հետո մասնակից ուսանողների ու դասախոսների միջև ծավալվեց հետաքրքիր ու բովանդակալից քննարկում։
Շուրջ 40 մասնակից ստացան դասընթացի մասնակցության հավաստագրեր։
Անգլ․հատուկ նպատ․համար.png-1
Անգլ․հատուկ նպատ․համար.png-2,՞
Անգլ․հատուկ նպատ․համար.png-3
Անգլ․հատուկ նպատ․համար.png-4
Անգլ․հատուկ նպատ․համար.png-5
Անգլ․հատուկ նպատ․համար.png-6
Անգլ․հատուկ նպատ․համար.png-7
Անգլ․հատուկ նպատ․համար.png-8
Անգլ․հատուկ նպատ․համար.png-9

LNSS ԾՐԱԳՐԻ ԱՄՓՈՓԻՉ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

2018թ. հոկտեմբերի 2-5-ը Մոլդովայի Քիշինյով քաղաքի պետական կառավարման ակադեմիայում կայացել է «Էրազմուս+»-ի «Գրադարանային ցանցի աջակցության ծառայություններ.գրադարանների արդիականացում Հայաստանում, Մոլդովայում և Բելառուսում` գրադարանների անձնակազմի զարգացման և գրադարանային ծառայությունների բարեփոխումների միջոցով» (LNSS) ծրագրի գործունեության ամփոփիչ համաժողովը, որին մասնակցում էին ծրագրի կոնսորցիումի անդամ երկրների /Հայաստան, Մոլդովա, Բելառուս, Գեմանիա, Իռլանդիա, Հունաստան, Ռումինիա /կրթական և այլ գործընկեր հաստատությունների, Մոլդովայում Հայաստանի դեսպանատան ու Էրազմուս գրասենյակի ներկայացուցիչներ և այլ հյուրեր: Գորիսի պետական համալսարանը ներկայացնում էին ծրագրի համակարգող Ն. Սաֆարյանը, ԳՊՀ գրադարանի վարիչի պաշտոնակատար Ն. Շալունցը և գրադարանի աշխատակից Ա. Ղազարյանը:
Ողջույնի խոսքով հանդես եկան Մոլդովայի պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Օլեգ Բալանը, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը, Մոլդովայում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի ղեկավար Կլաուդիա Մելինտեն: ՀՀՊԿԱ պրոռեկտոր, LNSS ծրագրի համակարգող Թերեզա Խեչոյանը ներկայացրեց ծրագրի երեք տարվա ընթացքն ու ձեռքբերումները:
Ծրագրի գործընկեր հաստատությունների համակարգողները ներկայացրեցին մանրամասն հաշվետվություններ ծրագրի իրականացման ընթացքի, շոշափելի արդյունքների, ութ մոդուլների մշակման, պիլոտային և այլ վերապատրաստման դասընթացների անցկացման, ձեռքբերված սարքավորումների, գրադարանային նոր ծառայությունների, ծրագրի պաշտոնական կայքի և այ լձեռքբերումների վերաբերյալ:
ԳՊՀ-ում ծրագրի համակարգող Ն. Սաֆարյանը մասնավորապես անդրադարձավ ծրագրի համաֆինանսավորման շրջանակներում վերանորոգված և ծրագրի միջոցներով ձեռքբերված սարքավորումներով հագեցած ընթերցասրահի առկայության կարևորությանը, որը հնարավորություն է ստեղծել բարելավել գրադարանային ծառայությունները, թվայնացնել հավաքածուներն ու ինտեգրվել ազգային և միջազգային գրադարանային ցանցերին: Նա նաև խոսեց ծրագրի շնորհիվ ԳՊՀ-ի գրադարանի և դրա ծառայությունների մասին բարձր իրազեկվածության, համայնքային և մարզային այլ գրադարանների հետ սերտ կապերի ու համագործակցության համար առկա բարենպաստ պայմանների և նախադրյալների առկայության մասին: Բազմազան վերապատրաստումները ծրագրի շրջանակներում նպաստեցին ոչ միայն ԳՊՀ-ի դասախոսական, վարչական և գրադարանի աշխատակազմի ներկայացուցիչների, այլև համայնքային գրադարանների աշխատակիցների շրջանում համապատասխան մասնագիտական հմտությոնների ու գիտելիքների ձևավորմանը և գրադարանային գործի զարգացմանը տարածաշրջանում:
Հոկտեմբերի 4-ին կոնֆերանսի մասնակիցներին հյուրընկալեցին Բելցի Ալեկու Ռուսոյի անվան պետական համալսարանում: Իրենց կատարած աշխատանքները ներկայացրին Ծրագրի եվրոպական գործընկեր բուհերի ներկայացուցիչները: Ջերարդ Քուլենը հիմնավորեց. «Անգլերենը՝ որպես դասավանդման միջոց» վերապատրաստման դասընթացի անհրաժեշտությունը, իռլանդացի գործընկերներ Ջերալդ Քավանագն ու Պադրիգ Քըրբին խոսեցին LNSS ծրագրում Լիմերիկի տեխնոլոգիական ինստիտուտի մասնակցության մասին, Բրաշովի «Տրանսիլվանիա» համալսարանից Անջելա Ռեպանովիչը ներկայացրեց ծրագրի սկզբում և վերջում շահառու գրադարանավարների շրջանում անցկացված հարցումների արդյունքները, իսկԿրետեի համալսարանի գրադարանի ղեկավար ՄանոլիսԿոուկոուրակիսը՝ պիլոտային դասընթացների գնահատման ամփոփ վերլուծությունը: Բուհական գրադարանների ծառայությունների զարգացման իրենց փորձի մասին ելույթներ ունեցան Բելառուսի պետական համալսարանի («LNSS ծրագիրը և բաց մատչելի պահոցների ցանցի զարգացումը Բելառուսում»), Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի («Բացմատչելիությունը Հայաստանում») և Բելցի Ալեկու Ռուսոյի անվան պետական համալսարանի («LNSS ծրագրի շրջանակներում ներդրված նորարարական ծառայությունները») գրադարանների ղեկավարները:
Ծրագրի ֆինանսական պատասխանատու Մանանա Սուլուկվաձեն ներկայացրեց հաշվետվություն գործընկեր հաստատությունների բյուջեի վերաբերյալ:
Համաժողովի ընթացքում եղան բազմաթիվ քննարկումներ ծրագրի շարունակականության ապահովման և հետագա համատեղ ծրագրերի մշակման վերաբերյալ:
Կոնֆերանսի մասնակիցներն այցելեցին Մոլդովայի՝ ծրագրում ընդգրկված երկու բուհերի գրադարաններ, ծանոթացան նրանց ամենօրյա աշխատանքային գործընթացին, պահոցներին և ականատես եղան LNSS ծրագրի շնորհիվ նրանց շոշափելի տեխնիկական վերազինմանը:
Համաժողովի ավարտին ԵՄ Արևելյան գործընկերության անդամ երեք երկրների՝ Հայաստանի, Բելառուսի ու Մոլդովայի ինը բուհի գրադարանների ղեկավարների միջև կնքվեց գործընկերության և համագործակցության հնգամյա հուշագիր, որը ենթադրում է Հայաստանի, Մոլդովայի և Բելոռուսի միջև գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում հետագա համագործակցության խթանում, տեղեկատվական գրագետ հասարուկության ձևավորում, համալսարանական գրադարանների աշխատակիցների մասնագիտական հմտությունների ու գրադարանային ծառայությունների զարգացում և գրադարանների միջև լավագույն փորձի փոխանակում:







erasmus

Բարձրագույն կրթության միջառարկայական բարեփոխումները զբոսաշրջության կառավարման և կիրառական երկրատեղեկատվության ոլորտների ուսումնական ծրագրերում

Վրաստան, Թբիլիսի

2016 թ-ի ապրիլի 23-30-ը և հունիսի 18-25-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անկացվեցին HERITAG կրթական ծրագրի GIS(գեոինֆորմացիոն համակարգեր) վերապատրաստման դասընթացներ, որին Գորիսի պետական համալսարանից մասնակցեցին Տնտեսագիտության ամբիոնի վարիչ Գուրգեն Մինասյանը և Էլեկտրոնիկայի ամբիոնի դասախոս Հայկ Մարտիրոսյանը:

Միջազգային Erasmus+ ծրագրի շրջանակներում իրականացվող HERITAG (բարձրագույն կրթության միջդիսցիպլինար բարեփոխումները զբոսաշրջության կառավարման մեջ և կիրառական գեոինֆորմացիան) կրթական ծրագիրն ընդգրկում է եվրոպական չորս երկրների (Իտալիա,Իսպանիա,Շվեդիա,Հունաստան) և Վրաստանի ու Հայաստանի պետական բարձրագույն մի քանի բուհեր և տուրիստական կազմակերպություններª Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, Գորիսի պետական համալսարանը, Կրթական բարեփոխումների կենտրոնը և Հայաստանի ներգնա տուրօպերատորների միությունը:

GIS վերապատրաստման դասընթացներն անցկացվել են երկու փուլով, որոնց հիմնական ուղղություններն էին` ծանոթացում GIS քարտեզներին, աշխարհագրական տվյալների մուտքագրում, քանակական և դասակարգվող տվյալների խորհրդանշում, տարածական հարաբերության վերլուծություն, քարտեզների դասավորություն և շերտավորում, GIS տվյալների խմբագրում, վերլուծում և խնդիրների լուծում: Դասընթացների ընթացքում վրացի փորձագետները ներկայացրել են տեսական դասախոսություններ, մասնակիցներին ծանոթացրել գեոինֆորմացիոն կիրառական գործընթացին̀ անմիջապես Թբիլիսիի տարբեր շրջաններում:

Ծրագրի նպատակը տուրիզմի բիզնեսի զարգացումն է և գեոինֆորմացիոն տեխնոլոգիաների ներառումը ուսումնական պրոցեսներում:

ԳՊՀ-ի ներկայացուցիչները GIS վերապատրաստման դասընթացներից յուրացրած գիտելիքներն ու փորձը բարենպաստորեն կկիրառեն մեր համալսարանում̀̀ ̀ մասնավորապես առաջիկայում ներդրվելիք «Զբոսաշրջության կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի և GIS լաբորատորիայի ուսումնական գործունեության շրջանակներում:

Heritag_1
Heritag_2
Heritag_3

Իսպանիա, Վալենսիա

Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 7-ը Իսպանիայի Վալենսիա քաղաքում տեղի ունեցավ ERASMUS+ HERITAG ծրագրի <<Զբոսաշրջային ձեռնարկատիրություն>>թեմայով դասընթաց, որին մասնակցեցին Գորիսի պետական համալսարանի Միջազգային համագործակցության և կրթության որակի ապահովման բաժնի մասնագետ, ծրագրի համակարգող Հայկ Բաբայանը և Տնտեսագիտության ամբիոնի վարիչ Գուրգեն Մինասյանը: Ծրագրի նպատակը տուրիզմի բիզնեսի զարգացում և գեոինֆորմացիոն տեխնոլոգիաների ներառումն ուսումնական գործընթացում : <<Զբոսաշրջային ձեռնարկատիրություն>>թեմայով դասընթացն ընդգրկում էր ծանոթություն Վալենսիայի պոլիտեխնիկ համալսարանի Start Up դպրոցին,մի շարք դասախոսություններ ձեռնարկություններ, բիզնես մոդել թեմաներով,խմբային աշխատանքներ, իսկ արդյունքում` բիզնես պլանի կազմում և ներկայացում:

Դասընթացի վերջին օրը կազմակերպվեց այցելություն Վալենսիայի պոլիտեխնիկ համալսարանի Start Up կենտրոն:

Heritag_6
Heritag_5

Հայաստան, Գորիս

Դեկտեմբերի 16-ին Գորիսի պետական համալսարանում էին HERITAG (բարձրագույն կրթության միջդիսցիպլինար բարեփոխումները զբոսաշրջության կառավարման մեջ և կիրառական գեոինֆորմացիան) կրթական ծրագրի համակարգող, Վալենսիայի պոլիտեխնիկ համալսարանի պրոֆեսոր Լուիս Անգել Ռուիզ Ֆերնանդեզը և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դասախոս, HERITAG ծրագրի հայաստանյան համակարգող Վարազդատ Հովհաննիսյանը:

Հանդիպմանը ներկա էին ԳՊՀ ռեկտոր Ա.Ղուկասյանը, ծրագրի ԳՊՀ համակարգող Հայկ Բաբայանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, հյուրեր:

Բացման խոսքով հանդես եկավ և ծրագրի արդյունավոր իրականացմանն օժանդակելու պատրաստակամություն հայտնեց ԳՊՀ ռեկտոր Ա.Ղուկասյանը:

Մեծապես տպավորված ԳՊՀ իր առաջին այցելությունից` Լ.Ա.Ռ. Ֆերնանդեզն ամփոփ ներկայացրեց HERITAG կրթական ծրագիրը, իրենց այցելության նպատակն ու պատասխանեց ներկաների հարցերին:

Պաշտոնական մասին հաջորդեց ծրագրի կառավարման թիմի հանդիպումը, որի ընթացքում ներկայացվեցին ծրագրի հիմնական նպատակներն ու գործունեությունը, ընդհանուր կառավարման խնդիրները, ինչպես նաև քննարկվեցին ֆինանասական ու տեխնիկական հարցեր:

Heritag_7
Heritag_8
Heritag_9
Heritag_10
Heritag_11
Heritag_12
Heritag_13
Heritag_14

ERASMUS+ HERITAG ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ ՃՇՀԱՀ-ՈՒՄ

2017թ. փետրվարի 28-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի ունեցավ ERASMUS+ HERITAG ծրագրի մոնիտորինգը, որին ներկա էին ERASMUS+ ծրագրերի հայաստանյան համակարգող Լանա Կարլովան և ծրագրի մասնակից բուհերի համակարգողները :

ԳՊՀ-ից ծրագրի մոնիտորինգին մասնակցեցին ԳՊՀ ռեկտոր Ա. Ղուկասյանը, ՄՀԿՈԱ բաժնի մասնագետ, ERASMUS+ HERITAG ծրագրի ԳՊՀ համակարգող Հ.Բաբայանը, գլխավոր հաշվապահ Ռ. Թապտուղյանը, Տնտեսագիտության ամբիոնի վարիչ Գ.Մինասյանը:

Հանդիպումը բացեց և ծրագրի նպատակների, կատարված աշխատանքների, փոխադարձ հանդիպումների, հետագա անելիքների, ֆինանսական և տեխնիկական բնույթի հարցերի մասին ներկայացրեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դասախոս, HERITAG ծրագրի հայաստանյան համակարգող Վ. Հովհաննիսյանը:

ERASMUS+ HERITAG ծրագրի ԳՊՀ համակարգող Հ. Բաբայանը էլ ներկայացրեց ԳՊՀ-ի կողմից ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքներն ու նախատեսվող քայլերը:

Մոնիտորինգին ներկաները քննարկեցին մասնակից բուհերի կողմից կատարված առանձին և ընդհանրական գործունեությունը, ամբողջացրին առաջիկա անելիքների ցանկը:

heritag-monitoring-1
heritag-monitoring-2
heritag-monitoring-3
heritag-monitoring-4
heritag-monitoring-5
heritag-monitoring-6
heritag-monitoring-7
heritag-monitoring-8

Իտալիա, Ռիմինի

2017թ-ի մարտի 19-ից ապրիլի 1-ը Erasmus+ HERITAG ծրագրի շրջանակներում Իտալիայի Ռիմինի քաղաքի Բոլոնիայի համալսարանում տեղի ունեցան վերապատրաստման դասընթացներ, որին մասնակցեցին HERITAG ծրագրի անդամ երկրների հայաստանյան և վրաստանյան մասնակիցները: Գորիսի պետական համալսարանից հանդիպանը ներկա էին ԳՊՀ-ում HERITAG ծրագրի համակարգող, ՄՀԿՈԱ բաժնի մասնագետ Հ. Բաբայանը և ԳՊՀ տնտեսագիտության ամբիոնի վարիչ Գ. Մինասյանը:

«Զբոսաշրջության կառավարում» խորագրով իրականացվեցին դասընթացներ` հետևյալ թեմաներով.

— Կրեատիվ (ստեղծագործական) արդյունաբերություն և տուրիզմ — Տուրիզմի տնտեսագիտություն — Մշակութային տնտեսագիտություն — Տվյալների բազան տուրիզմում — Մշակույթ և տուրիզմ՝ տեղական կայուն զարգացման համար — Մարդկային ռեսուրսների կառավարում և զբոսաշրջային ձեռնարկությունների կազմակերպում — Web System-ը տուրիզմի արդյունաբերության մեջ — Տուրիզմի արդյունաբերության ռազմավարությունը:

Դասընթացների ընթացքում մասնակիցներն այցելեցին Ռիմինի ինովացիոն հրապարակ և Start Up կենտրոն:

heritag-italy-1
heritag-italy-2
heritag-italy-3
heritag-italy-4

2017 թ-ի մարտի 23-ից 24-ը Erasmus+ HERITAG ծրագրի շրջանակներում Իտալիայի Ռիմինի քաղաքի Բոլոնիայի համալսարանում տեղի ունեցավ HERITAG ծրագրի կառավարման հանդիպումը, որին մասնակցեցին ծրագրի անդամ երկրների՝ Հայաստանի,Վրաստանի, Իսպանիայի, Հունաստանի և Իտալիայի մասնակիցները:

Գորիսի պետական համալսարանից ներկա էին ԳՊՀ ռեկտոր Ա.Ղուկասյանը, ԳՊՀ ՄՀԿՈԱ բաժնի միջազգային հարցերով պատասխանատու Ն.Սաֆարյանը ,ԳՊՀ-ում HERITAG ծրագրի համակարգող,ՄՀԿՈԱ բաժնի մասնագետ Հ. Բաբայանը:

Հանադիպանը ներկայացվեցին ծրագրի շրջանակներում համագործակցող բուհերի ուսումնական պլանները, ծրագրային խորհրդակցական մարմինը, ընդգրկված անդամների ցանկը, ուսանողների և շահառուների շրջանում իրականացված հարցումների արդյունքները, առաջիկա անելիքները, ինչպես նաև քննարկվեցին ֆինանսական ու տեխնիկական հարցեր:

rimini-heritag-1
rimini-heritag-2
rimini-heritag-3
rimini-heritag-7
rimini-heritag-6
rimini-heritag-4
rimini-heritag-5

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ

Ապրիլի 11-ին Գորիսի պետական համալսարանում կայացավ Erasmus+ LNSS («Գրադարանային ցանցի աջակցության ծառայություններ. գրադարանների արդիականացում Հայաստանում, Մոլդովայում և Բելառուսում` գրադարանների անձնակազմի զարգացման և գրադարանային ծառայությունների բարեփոխումների միջոցով») և Erasmus+ Heritag (Բարձրագույն կրթության միջառարկայական բարեփոխումներ զբոսաշրջության կառավարման և երկրատեղեկատվության ոլորտների ուսումնակրթական ծրագիր) միջազգային ծրագրերի շրջանակներում իրականացված աշխատանքների ներկայացում-քննարկումը, որին ներկա էին ԳՊՀ ռեկտոր Ա.Ղուկասյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, աշխատակիցներ, հյուրեր:

Erasmus+ LNSS ծրագրի նպատակների, ծրագրի շրջանակներում ըստ աշխատանքային փաթեթների իրականացված գործունեության, դասընթացների անցկացման, SWOT վերլուծության, 1-ին մոդուլի (գրադարաններ, գրադարանային տերմինաբանություն և գրադարանների հասանելիություն) շրջանակում իրականացված Պիլոտային դասընթացների անցկացման և արդյունքների, որպես ծրագրի համաֆինանսավորում` ԳՊՀ վերանորոգված և արդիականացված ընթերցասրահի, Ազգային իրազեկության օրվա նախապատրաստական աշխատանքների և հետագա անելիքների մասին հաշվետվություն ներկայացրեց ԳՊՀ–ում Erasmus+ LNSS ծրագրի համակարգող Ն.Սաֆարյանը:

ԳՊՀ–ում Erasmus+ Heritag ծրագրի համակարգող Հ.Բաբայանը ցուցադրեց և խոսեց Heritag ծրագրի շրջանակներում համագործակցող երկրների կողմից փոխադարձ այցելությունների և համագործակցության արդյունքների, ծրագրի մեկնարկին իրականացված հարցումների, շահառուների ներգրավվածության, ԳՊՀ կազմում ընդգրկված անդամների գործունեության վերաբերյալ: Erasmus+ Heritag ծրագրի ԳՊՀ ներկայացուցիչ, ԳՊՀ ՃՏՖ Տնտեսագիտության ամբիոնի վարիչ Գ.Մինասյանը, որպես աշխատանքների անմիջական մասնակից, անդրադարձավ Heritag ծրագրի նպատակներին, ծրագրի շրջանակներում ներդրվելիք «Զբոսաշրջության կառավարում» մասնագիտության ուսումնական պլանին, շուկայական պահանջներին ու առաջնահերթություններին համապատասխանեցված ակադեմիական առարկայացանկին, ԳՊՀ-ում GIS լաբորատորիայի առկայության պայմաններում նախատեսվող քայլերին ու աշխատանքներին:

Հաղորդումներին հաջորդեց ակտիվ քննարկում, որի ընթացքում ներկաները տարաբնույթ հարցեր ուղղեցին ծրագրերի ԳՊՀ համակարգողներին ու ներկայացուցիչներին: Հարցերն առավելապես վերաբերում էին LNSS ծրագրային ԳՊՀ խմբի կողմից մշակվելիք ռազմավարական ծրագրի քայլերին, ծրագրի նպատակային դրույթների իրատեսական արդյունքներին, ԳՊՀ գրադարանի էլեկտրոնային ֆոնդի ստեղծմանն ու թվայնացմանն ուղղված հրատապ աշխատանքներին, SWOT վերլուծության արդյունքում առանձնացված սպառնալիքներին, Heritag ծրագրի շրջանակներում պատրաստվելիք մասնագետների շուկայական պահանջարկին (մասնավորապես` Սյունիքի տարածաշրջանում), ծրագրի մասին ուսանողների ու շահառուների իրազեկվածության խնդրին, խորհրդակցական մարմնի ստեղծմանն ու նոր անդամների ներգրավմանը:

heritag_lnss
heritag_lnss_1
heritag_lnss_2
heritag_lnss_3
heritag_lnss_4
heritag_lnss_5
heritag_lnss_6
heritag_lnss_7

«ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ» ԴԱՍԸՆԹԱՑ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԲԱԹՈՒՄԻՈՒՄՐԱՍՏԱՆ)

Erasmus+ HERITAG (Բարձրագույն կրթության միջառարկայական բարեփոխումներ զբոսաշրջության կառավարման և կիրառական երկրատեղեկատվության ոլորտների ուսումնական ծրագրերում) ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 26 – 28-ը Շ.Ռուսթավելու անվ. Բաթումիի պետական համալսարանում տեղի ունեցան «Որակի ապահովումը բարձրագույն կրթության համակարգում» դասընթաց և ծրագրի կառավարման հերթական չորրորդ հանդիպում: Միջոցառումներին մասնակցում էին ներկայացուցիչներ ծրագրի գործընկեր կազմակերպություններից: «Որակի ապահովումը բարձրագույն կրթության համակարգում» դասընթացն ընդգրկում էր հետևյալ թեմաները.

  • ՈԱ չափորոշիչներ և ուղենիշեր եվրոպական բարձրագույն կրթության տարածքում
  • Որակի ներքին ապահովումը և իրականացումը Բոլոնիայի համալսարանում
  • Հավատարմագրման իրականացում
  • Կարողությունների և ուսումնառության արդյունքների վրա հիմնված կրթական ծրագրերի ստեղծում
  • ՈԱ քաղաքականությունը և իրականացումը ՀՊՏՀ-ում
  • Ուսումնառության արդյունքների վրա հիմնված կրթության կազմակերպում( Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանի և Իլիայի պետական համալսարանների փորձը)
  • Որակի ապահովումը Իլիայի պետական համալսարանում:

Յուրաքանչյուր տեսական դասընթացից հետո տեղի էին ունենում գործնական պարապմունքներ, քննարկումներ և քեյս-ստադիներ (case studies): Ծրագրի կառավարման հերթական չորրորդ հանդիպման ընթացքում քննարկվեցին հետևյալ հարցերը.

  • Աշխատանքային փաթեթների վերանայում, իրականացված աշխատանքներ և միջանկյալ հաշվետվություն
  • Խորհրդատվական մարմնի ստեղծման համաձայնագրերի կնքում
  • Կարիքների բացահայտման և հնարավորությունների վերլուծման վերաբերյալ հաշվետվություններ
  • Սարքավորումների ձեռքբերում և տեղադրում, լաբորատորիաների բացում

Գիտակրթական բարեփոխումների հիմնադրամը /SERF/ կնախապատրաստի հիմնական դասընթացների ծրագիր, որը սարքավորումների տեղադրումից անմիջապես հետո կիրականացվի ԳՊՀ-ում: Լաբորատորիաների բացման արարողություները նախատեսվում է իրականացնել աշխատաշուկայի/կարիերայի օրվան նվիրված միջոցառումների կամ արտաքին գնահատման նպատակով այցելությունների ընթացքում:

  • Կրթական ծրագրերի բարեփոխում, առարկայական ծրագրեր և դրանց բովանդակությունը, շարունակական կրթության մոդուլների ստեղծում
  • Արտաքին գնահատում և մշտադիտարկման ազգային համակարգ

2018թ-ի հունվար-փետրվար ամիսներին երեք փորձագետներ կայցելեն գործընկեր համալսարաններ և կներկայացնեն հաշվետվություններ, որոնք կընդգրկեն խորհուրդներ հետագա աշխատանքների արդյունավետ իրականացման համար:

  • ՈԱ ռազմավարական պլանի ստեղծում
  • Աշխատաշուկայի/կարիերայի օրեր

Վրաստանյան և հայաստանյան երկրների գործընկեր համալսարաններին հանձնարարվեց տեղեկացնել  աշխատաշուկայի/կարիերայի օրերի ձևաչափերն ու իրականացման ամսաթվերը մինչև նոյեմբերի 1-ը: Նախատեսվում է լաբորատորիաների բացման արարողություները և տեղեկատվության տարածման հետ կապված աշխատանքները համատեղել այդ օրվա հետ:

  • Դասավանդման մեթոդների վերաբերյալ դասընթաց

Աշխատանքային փաթեթ 6-ում նախատեսված այս դասընթացը կանցկացվի ԳՊՀ-ում, 2018թ-ի մայիսի  16-19-ը. ԵՄ գործընկերները կապահովեն դասընթացը դասընթացավարներով և անհրաժեշտ նյութերով:

  • Տեղեկատվության տարածմանն ուղղված աշխատանքներ
  • 2018թ-ի աշխատանքների օրացույցային պլան
  • Ֆինանսական հարցեր
  • Եզրակացություններ և վերջնաժամկետներ





Her.batumi-5

ԳՆԱՀԱՏՄԱՆ ՇԱԲԱԹ` ERASMUS+ HERITAGE ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

Ս.թ. փետրվարի 12-14-ը Erasmus + Heritage (Բարձրագույն կրթության միջառարկայական բարեփոխումներ զբոսաշրջության կառավարման և կիրառական երկրատեղեկատվության ոլորտների ուսումնական ծրագրերում) ծրագրի շրջանակներում Երևանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանում տեղի ունեցան ծրագրի որակի հսկողության հանդիպումներ, որոնց նպատակն էր վերլուծել նախագծի առաջին երկու տարվա ընթացքում կատարված աշխատանքները, արդյունքները ու ստանալ արտաքին կոմիտեից ստացված արձագանքները վերջին մեկ տարվա ընթացքում մնացած գործողությունների լավ պլանավորման համար:
Ծրագրի որակի վերահսկողության գնահատման վահանակը կազմելու նպատակով եռօրյա հանդիպումներին ներկա էին երեք արտաքին փորձագետներ` դոկտոր պրոֆեսոր Հեյնզ Սալերը /գեոդեզիայի պրոֆեսոր եւ Միջազգային հարաբերությունների համակարգող, Կարլսրուեի կիրառական գիտությունների համալսարանի գեոմատիկայի բաժին, (Գերմանիա)/, դոկտոր պրոֆեսոր Անկա Լիսեկը / գեոինֆորմացիոն եւ Անշարժ գույք կադաստրի ամբիոնի վարիչ, Լյուբլյանայի համալսարան (Սլովենիա)/, դոկտոր պրոֆեսոր Մարթա Մելեդդին /Սասարիի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ (Իտալիա)/:
Փորձագիտական վերլուծության ընթացքում համագործակցող երեք համալսարանների` Երևանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանի, Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի և Գորիսի պետական համալսարանի ծրագրային ներկայացուցիչները տեսաշարով ներկայացրին Heritage ծրագրի շրջանակներում 2016-2018թթ. իրականացրած աշխատանքները` մասնավորապես «Զբոսաշրջության կառավարման» մասնագիտության ուսումնական պլանը, մասնագիտության պահանջարկը տարածաշրջանում, ծրագրի շրջանակներում համագործակցող բուհերի հետ համատեղ իրականացրած ձեռնարկները, վերջին երկու համալսարաներում նոր բացված գեոինֆորմացիոն տեխնոլոգիայի լաբորատորիաները, ցուցադրություններն էլ ամփոփեցին ծրագրային հետագա գործողությունների պլանի ներկայացմամբ.

ԳՊՀ-Ի ՀԵՏԱԳԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ HERITAGE ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

• Ս.թ. մարտի 26-30-ը Գորիսի պետական համալսարանում «Գեոինֆորմացիոն համակարգեր» առարկայից տեղի կունենան վերապատրաստման դասընթացներ, որոնք կվարեն ոլորտի առաջատար մասնագետները:
• Ս.թ. մարտի 30-ին ծրագրի շրջանակներում Կարիերայի օրվան նվիրված ԳՊՀ-ում տեղի կունենա GIS լաբորատորիայի բացման պաշտոնական արարողությունը, որին կմասնակցեն ԳՊՀ-ի ղեկավարությունը, շահառու կազմակերպությունների ներակացուցիչները, ուսանողները:
• Ս.թ. մայիսի 14-18-ը HERITAGE ծրագրի շրջանակներում համագործակցող կոնսորցիումի անդամ երկրների համալսարանների ներկայացուցիչների մասնակցությամբ ԳՊՀ-ում տեղի կունենա աշխատանքային խմբի ծրագրային հանդիպումը:

Համագործակցող բուհերի ծրագրային անդամների ելույթներից հետո միջազգային փորձագետների հետ ծավալվեց ակտիվ քննարկում ներկայացված տեսաշարերի ու կատարված աշխատանքների վերաբերյալ, փորձագետներն իրենց ելույթներում համառոտ խոսեցին տեսանելի արդյունքների մասին ու բանավոր գնահատեցին կատարված աշխատանքները` հուսաշատ, որ ներկայացված հետագա գործողությունների պլանները ևս հաջողությամբ կիրականացվեն:

heritag gnahat.shabat-1
heritag gnahat.shabat-2
heritag gnahat.shabat-3
heritag gnahat.shabat-4
heritag gnahat.shabat-5

«Դասավանդման նոր մեթոդներ» թեմայով աշխատաժողով և երկրատեղեկատվական համակարգերի մասնագիտական լաբորատորիայի բացում ԳՊՀ-ում

Եվրոպական Միության «Էրազմուս+ «Բարձրագույն կրթության միջառարկայական բարեփոխումներ՝ զբոսաշրջության կառավարման և կիրառական երկրատեղեկատվական համակարգերի մասնագիտական ոլորտների կրթական ծրագրերում» («ՀԵՐԻՏԱԳ») ծրագրի շրջանակներում մայիսի 14 – 16-ը Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցավ եռօրյա աշխատաժողով «Դասավանդման նոր մեթոդներ» թեմայով:
Աշխատաժողովին ներկա փորձագետների կողմից ներկայացված նյութերը վերաբերում էին բարձրագույն կրթության մեջ կիրառվող դասավանդման և ուսումնառության ժամանակակից մեթոդներին: Առանձին դասընթացների միջոցով ներկայացվեցին մեթոդական ուսումնասիրություններ զբոսաշրջության կառավարման և կիրառական երկրատեղեկատվական համակարգերի մասնագիտական ոլորտների կրթական ծրագրերում արդյունավետ կիրառվող խնդրահենք, նախագծահենք և ինտերակտիվ ուսուցման ու դասավանդման մեթոդներ: Գործընկեր համալսարանների փորձագետները անդրադարձան այդ մեթոդների ներդրման և կիրառման լավագույն և արդյունավետ օրինակներին ու փորձին: Քննարկումների ընթացքում մասնագետները ներկայացրեցին իրենց համալսարաններում նշված դասավանդման և ուսումնառության մեթոդների ներդրման արդյունքները, ինչպես նաև անդրադարձան այդ մեթոդների ներդրման հետ կապված հետագա ծրագրերին և խնդիրներին:
Դասընթացները նախատեսված էին ԳՊՀ-ի և ծրագրի գործընկեր հաստատությունների պրոֆեսորադասախոսական ու վարչական աշխատակազմերի ներկայացուցիչների համար: Շուրջ 35 մասնակից ներկա էին դասընթացին և ստացան հավաստագրեր:
Աշխատաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան ԳՊՀ ռեկտոր Ա. Ղուկասյանը և «ՀԵՐԻՏԱԳ» ծրագրի համակարգող Լուիս Ռուիզը: ԳՊՀ ռեկտոր Ա. Ղուկասյանը խոսեց միջազգային համագործակցության կարևորության և այդ ասպարեզում համալսարանի ձեռքբերումների ու անելիքների մասին: Համառոտ ներկայացվեց ԳՊՀ «ՀԵՐԻՏԱԳ» ծրագրի իրականացման ընթացքը նկարագրող փուլերը և ստացված շոշափելի արդյունքները: Մասնավորապես կարևորվեց ծրագրի շրջանակներում գործընկեր համալսարանների մասնագետների մեթոդական աջակցությամբ «Զբոսաշրջության կառավարում» նոր մագիստրոսական կրթական ծրագրի ներդրումը: Ռեկտորը նաև նշեց, որ կրթական ծրագրի հաջող իրականացման համար ստացված է անհրաժեշտ տեխնիկա զբոսաշրջության բնագավառում երկրատեղեկատվական համակարգերի ներդրման և կիրառական հետազոտություններ կատարելու համար։
Դասընթացները վարումէին կոնսորցիումի անդամ եվրոպական, վրացական և հայկական ԲՈՒՀ-երի և այլ հաստատությունների փորձագետները: Աշխատաժողովի ծրագրում ընդգրկված էին հետևյալ թեմաները`
• «Ակտիվ ուսուցման խնդրահենք մեթոդներ», Հուան Ֆան, Թագավորական տեխնոլոգիական համալսարան, Շվեդիա
• «Ուսուցման նախագծահենք մեթոդներ», Ներսես Գևորգյան, ՀՊՏՀ, Հայաստան
• «Ինտերակտիվ դասավանդման մեթոդներ», Վարազդատ Հովհաննիսյան, ՃՇՀԱՀ, Հայաստան
• «Մշակութային ժառանգության, զբոսաշրջության և գործարար ուղղություններին առնչվող երկրատեղեկատվական համակարգերի դասավանդման մեթոդների կիրառումը Իլիայի պետական համալսարանում», Իրակլի Ուգուլավա, Վրաստան
• «Երկրատեղեկատվական տեխնոլոգիաները մշակութային ժառանգության և զբոսաշրջության մեջ» առարկայի ուսումնական պլանը և դասավանդման մեթոդներ», Քեթրին Կոխիաշվիլի և Իրինա Կազարիանի, Շոթա Ռուսթավելու անվան Բաթումի պետական համալսարան, Վրաստան
• «Դասավանդման լավագույն փորձերը բարձրագույն կրթության մեջ», Մաուրիցիո Մուսոնի, Բոլոնիայի համալսարան, Իտալիա
• «ՈԱ համակարգը և էլեկտրոնային ուսուցման հարթակ Սալոնիկի Արիստոտելի անվան համալսարանում», Էլենի Պապադոպուլու, Հունաստան
• «Սթարթապ նախագծեր և բիզնես պլանի ստեղծում», Օսկար Մորանտ, Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարան, Իսպանիա:
ԳՊՀ-ի ներկայացուցիչները ներկայացրեցին «Զբոսաշրջության կառավարում» նոր մագիստրոսական կրթական ծրագրի ներդրման և դրա իրականացման հետ կապված ծրագրերի և խնդիրների մասին: Կրթական ծրագրի ուսումնական պլանը իր մեջ ներառում է «Երկրատեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը զբոսաշրջության մեջ» և «Տարածական տվյալների բազաներ և հավաքագրման տեխնոլոգիա» նոր դասընթացները: Ծրագրի գործընկերները, որոնք ունեն հարուստ փորձ և մասնագիտական հմտություններ այդ դասընթացները իրականացնելու ոլորտում՝ պատրաստակամություն հայտնեցին աջակցել անհրաժեշտ խորհրդատվությամբ և դասավանդման նյութերով՝ կրթական ծրագրի հաջող իրականացումն ապահովելու համար:
Դասընթացների առաջին օրվա ավարտին կարևոր իրադարձություն էր երկրատեղեկատվական համակարգերի լաբորատորիայի պաշտոնական բացումը, որին ներկա էին դասընթացի մասնակիցները, ԳՊՀ-ի վարչական ու պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, համայնքապետարանի, տեղական ԶԼՄ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Լաբորատորիան ստեղծվել է «ՀԵՐԻՏԱԳ» ծրագրի շրջանակներում և ունի անհրաժեշտ սարքավորումներ երկրատեղեկատվական համակարգերի և տեխնոլոգիաների կիրառմամբ մշակութային ժառանգության և զբոսաշրջության վերաբերյալ տվյալների հավաքագրման, քարտեզագրման, ինչպես նաև ուսանողների և ոլորտի մասնագետների համար դասընթացների կազմակերպման համար:
ԳՊՀ ռեկտոր Ա. Ղուկասյանն իր ելույթում կարևորեց ԳՊՀ-ի մասնակցությունը «ՀԵՐԻՏԱԳ» ծրագրին և երկրատեղեկատվական համակարգերի և տեխնոլոգիաների կիրառումը կառավարման և տնտեսագիտական ոլորտներում` հաշվի առնելով, որ դրանք խթանում են զբոսաշրջության և տնտեսության այլ ոլորտներում առկա խնդիրների ուսումնասիրությունը, հետազոտությունը և հնարավորություն են տալիս ուսանողներին ու ոլորտի մասնագետներին` ձեռքբերելու նոր հմտություններ ու կարողություններ:

Heritag gorc.hand.-2
Heritag gorc.hand.-1
Heritag gorc.hand.-3
Heritag gorc.hand.-4
Heritag gorc.hand.-5
Heritag gorc.hand.-6
Heritag gorc.hand.-glx