Կրթաթոշակի հնարավորություն՝ Սլովակիայի Հանրապետության կողմից

Սիրով տեղեկացնում ենք, որ Սլովակիայի Հանրապետության կառավարությունը Հայաստանին հատկացրել է բակալավրիատի և մագիստրատուրայի մեկ համալսարանական կրթաթոշակ՝ 2021-2022 ուսումնական տարվա համար:
Կրթաթոշակը ստանալու համար ՀՀ քաղաքացիություն ունեցող ուսանողները կարող են դիմել էլեկտրոնային եղանակով ս.թ․ մարտի 26-ից մայիսի 30-ն ընկած ժամանակահատվածում www.vladnestipendia.sk կայքի միջոցով, որտեղ տեղադրված է նաև ձեռնարկ` անհրաժեշտ բոլոր տեղեկություններով։ Թեկնածուները կարող են օգտվել տեխնիկական աջակցությունից, որը հասանելի է helpdesk@studyabroad.sk էլ․ փոստի հասցեով և +421 907 551 404 հեռախոսահամարով։
Պետական կրթաթոշակ ստանալու համար պարտադիր պայման է սլովակերենի իմացությունը: Դիմորդները հնարավորություն ունեն անցնել սլովակերենի լեզվական և մասնագիտական անվճար վերապատրաստում Բրատիսլավա քաղաքում ս.թ․ սեպտեմբերի 2-ից 2022թ. հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում։
Ընդունելության ընթացքում թեկնածուները պարտավոր են պահանջվող փաստաթղթերի բնօրինակները տպագիր տարբերակով ներկայացնել Սլովակիայի Հանրապետության կրթության, գիտության հետազոտության և սպորտի նախարարության միջազգային համագործակցության և եվրոպական հարցերի բաժին։ Պահանջվող փաստաթղթերի թվում է ՀՀ ԱԳ նախարարության կամ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից տրված կրթաթոշակին առաջադրվելու մասին պաշտոնական նամակը։
Կից ներկայացնում ենք կրթաթոշակի համար առաջնային մասնագիտությունների ցանկը։Առաջնային մասնագիտություններ

ԳՊՀ արտաքին կապերի և համագործակցության բաժին

Facebook Comments