ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ

Հարգելի՛ դասախոսներ, ասպիրանտներ, գիտահետազոտական գործունեությամբ զբաղվող անձինք,
Գավառի պետական համալսարանը հրավիրում է մասնակցելու ամենամյա 25-րդ գիտաժողովին, որը տեղի կունենա  2022 թ. հուլիսի 2-ին /մեկնարկը՝ ժամը 11.00-ին/, առցանց ձևաչափով։
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2022թ.  հունիսի 20-ը լրացնել էլեկտրոնային հայտ՝ հետևյալ հղումով. http://gsu.am/hy/electroniapplication/ և զեկուցումներն ուղարկել ԳՊՀ info@gsu.am, infogsu@mail.ru էլեկտրոնային փոստի հասցեներին։
Ընդունված զեկուցումները կներկայացվեն գիտաժողովի ընթացքում և որպես հոդված կտպագրվեն ԳՊՀ գիտական պարբերականում։
Զեկուցումներին (հոդվածներին) ներկայացվող տեխնիկական պահանջներին և մասնակցության այլ մանրամասներին ծանոթացե՛ք կից տեղեկատվական թերթիկում:ԳՊՀ 25-րդ գիտաժողովի տեղեկատվական թերթիկ

Facebook Comments