ՎՇՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Գորիսի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողությունն ու աշխատակազմը վշտակցում են մայիսի 10-ին ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ Առուշի Մեսրոպյանի հարազատներին, մերձավորներին և ծառայակիցներին՝ անժամանակ մահվան կապակցությամբ:
Նշենք, որ Գագիկ Առուշի Մեսրոպյանը մինչ զորակոչվելը ՀՀ ազգային բանակ, սովորել է Գորիսի պետական համալսարանի ճարտարագիտության և տնտեսագիտության ֆակուլտետի «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտության 1-ին կուրսում: Դրսևորելով անձնային վեհ հատկանիշներ և օրինակելի վարք՝ Գագիկը վայելում էր համալսարանականների սերն ու հարգանքը:
Թող փառավորվի հիշատակդ, հավե՛րժ ուսանող…