ՎՇՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Գորիսի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը,  ուսանողությունն ու աշխատակազմը  վշտակցում են  մայիսի 10-ին ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ Առուշի Մեսրոպյանի հարազատներին, մերձավորներին և ծառայակիցներին՝ անժամանակ մահվան կապակցությամբ:

Նշենք,  որ Գագիկ Առուշի Մեսրոպյանը մինչ զորակոչվելը ՀՀ ազգային բանակ, սովորել է Գորիսի պետական համալսարանի ճարտարագիտության և տնտեսագիտության ֆակուլտետի  «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտության 1-ին կուրսում: Դրսևորելով անձնային վեհ հատկանիշներ և օրինակելի վարք՝ Գագիկը վայելում էր համալսարանականների սերն ու հարգանքը:

Թող փառավորվի հիշատակդ, հավե՛րժ ուսանող…

Facebook Comments