ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ ԱՐՑԱԽԻՑ

«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպությունը Երևանի պետական համալսարանի և Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի հետ համատեղ 2019 թվականի սեպտեմբերի 12-15-ն Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում կազմակերպում է «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային երիտասարդական 4-րդ գիտաժողովը:

Գիտաժողովին կարող են մասնակցել Արցախի, Հայաստանի և արտասահմանյան բուհերի ու գիտահետազոտական կենտրոնների ասպիրանտները/հայցորդները, երիտասարդ գիտնականներն ու մասնագետները (մասնակիցը պետք է լինի մինչև 35 տարեկան, բացառությամբ Կազմակերպության կողմից հրավիրյալ գիտնականների):

Գիտաժողովի ոլորտներն են՝
• իրավագիտություն,
• քաղաքագիտություն,
• միջազգային հարաբերություններ,
• պատմություն,
• տնտեսագիտություն,
• սոցիոլոգիա,
• մանկավարժություն,
• հոգեբանություն,
• բանասիրություն և այլն:

Գիտաժողովի շրջանակներում քննարկվելիք թեմաներն են`
1. Պետականության ամրապնդման տեսական և գործնական հիմնահարցերը,
2. Հայաստան – Արցախ – Սփյուռք փոխհարաբերությունները և համահայկական հիմնախնդիրները,
3. Հայաստանի և Արցախի Հանրապետությունների սոցիալ-տնտեսական զարգացման արդի մարտահրավերները,
4. Արցախի Հանրապետության ինքնորոշման, կազմավորման և միջազգային ճանաչման հիմնահարցերը,
5. Ղարաբաղյան հակամարտության ծագումը և կարգավորման գործընթացը,
6. Հայոց ցեղասպանության ճանաչումը և Թուրքիայի իրավական պատասխանատվությունը,
7. Հետխորհրդային տարածաշրջանի ճանաչված և չճանաչված երկրների հասարակական-քաղաքական զարգացումներն ու հիմնախնդիրները,
8. Սահմանադրականության հաստատման հիմնախնդիրները ճանաչված և չճանաչված պետություններում,
9. Հայ մեծերի ժառանգության մերօրյա ընկալումը և իմաստավորումը:

Հոդվածը պետք է համապատասխանի նշված թեմաներից որևէ մեկին:
Գիտաժողովի լավագույն աշխատանքները տպագրվելու են ՀՀ ԲՈԿ-ի ընդունելի հանդեսների ցանկում ընդգրկված «Գիտական Արցախ» պարբերականում:

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2019թ. հուլիսի 31-ը լրացնել մասնակցության հայտը և ուղարկել armstatehoodconf@gmail.com էլեկտրոնային փոստին: Հայտի հետ միաժամանակ պարտադիր պետք է ուղարկել նաև`
• գիտական հոդվածը,
• գիտական ղեկավարի կարծիքը կամ համապատասխան ամբիոնի երաշխավորագիրը (միայն գիտական աստիճան չունեցողների համար` սկանավորված տարբերակով):
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Գիտաժողովի աջակիցներն են` ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն և «Վալլեքս գարդեն հոթել» ՓԲԸ-ն:
Գիտաժողովի տեղեկատվական գործընկերներն են` Արցախի հանրային հեռուստատեսությունը, Հայկական տեղեկատվական կենտրոնը, «Наша среда» online և «Արցախպրես» լրատվական գործակալությունները և «Ազատ Արցախ» հանրապետական թերթը:
Ավելին`https://artsakhlib.am/2019/04/15/english-international-scientific-conference/

Ստորև տե՛ս.
Գիտաժողովի պատմությունը

Հոդվածներին ներկայացվող տեխնիկական պահանջները

Գիտաժողովի-մասնակցության-հայտը

Facebook Comments