ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ ԱՐՑԱԽԻՑ

«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպությունը Երևանի պետական համալսարանի և Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի հետ համատեղ 2019 թվականի սեպտեմբերի 12-15-ն Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում կազմակերպում է «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային երիտասարդական 4-րդ գիտաժողովը: Գիտաժողովին կարող են մասնակցել Արցախի, Հայաստանի և արտասահմանյան բուհերի ու գիտահետազոտական կենտրոնների ասպիրանտները/հայցորդները, երիտասարդ գիտնականներն ու մասնագետները (մասնակիցը պետք է լինի մինչև 35 տարեկան, բացառությամբ Կազմակերպության կողմից հրավիրյալ գիտնականների): Գիտաժողովի ոլորտներն են՝ • իրավագիտություն, • քաղաքագիտություն, • միջազգային հարաբերություններ, • պատմություն, • տնտեսագիտություն, • սոցիոլոգիա, • մանկավարժություն, • հոգեբանություն, • բանասիրություն և այլն: Գիտաժողովի շրջանակներում քննարկվելիք թեմաներն են` 1. Պետականության ամրապնդման տեսական և գործնական հիմնահարցերը, 2. Հայաստան – Արցախ — Սփյուռք փոխհարաբերությունները և համահայկական հիմնախնդիրները, 3. Հայաստանի և Արցախի Հանրապետությունների սոցիալ-տնտեսական զարգացման արդի մարտահրավերները, 4. Արցախի Հանրապետության ինքնորոշման, կազմավորման և միջազգային ճանաչման հիմնահարցերը, 5. Ղարաբաղյան հակամարտության ծագումը և կարգավորման գործընթացը, 6. Հայոց ցեղասպանության ճանաչումը և Թուրքիայի իրավական պատասխանատվությունը, 7. Հետխորհրդային տարածաշրջանի ճանաչված և չճանաչված երկրների հասարակական-քաղաքական զարգացումներն ու հիմնախնդիրները, 8. Սահմանադրականության հաստատման հիմնախնդիրները ճանաչված և չճանաչված պետություններում, 9. Հայ մեծերի ժառանգության մերօրյա ընկալումը և իմաստավորումը: Հոդվածը պետք է համապատասխանի նշված թեմաներից որևէ մեկին: Գիտաժողովի լավագույն աշխատանքները տպագրվելու են ՀՀ ԲՈԿ-ի ընդունելի հանդեսների ցանկում ընդգրկված «Գիտական Արցախ» պարբերականում: Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2019թ. հուլիսի 31-ը լրացնել մասնակցության հայտը և ուղարկել armstatehoodconf@gmail.com էլեկտրոնային փոստին: Հայտի հետ միաժամանակ պարտադիր պետք է ուղարկել նաև` • գիտական հոդվածը, • գիտական ղեկավարի կարծիքը կամ համապատասխան ամբիոնի երաշխավորագիրը (միայն գիտական աստիճան չունեցողների համար` սկանավորված տարբերակով): Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն: Գիտաժողովի աջակիցներն են` ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն և «Վալլեքս գարդեն հոթել» ՓԲԸ-ն: Գիտաժողովի տեղեկատվական գործընկերներն են` Արցախի հանրային հեռուստատեսությունը, Հայկական տեղեկատվական կենտրոնը, «Наша среда» online և «Արցախպրես» լրատվական գործակալությունները և «Ազատ Արցախ» հանրապետական թերթը: Ավելին`https://artsakhlib.am/2019/04/15/english-international-scientific-conference/ Ստորև տե՛ս. Գիտաժողովի պատմությունը Հոդվածներին ներկայացվող տեխնիկական պահանջները Գիտաժողովի-մասնակցության-հայտը
Facebook Comments