ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ
Երևանի պետական համալսարանի՝ ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոնը և «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի հայոց լեզվի և գրականության ամբիոնը համատեղ կազմակերպում են հայագիտական միջազգային գիտաժողով՝ նվիրված 20-րդ դարի գրական, հասարակական ու մշակութային նշանավոր գործիչ Արշակ Չոպանյանի ծննդյան 150-ամյակին:
Զեկուցումների թեմատիկ ուղղություններն են՝
- Արշակ Չոպանյանի ազգային-հասարակական գործունեությունը
- Արշակ Չոպանյանի գեղարվեստական գործերը
- Արշակ Չոպանյանի թարգմանչական աշխատանքները
- Արշակ Չոպանյանը և գրական քննադատությունը
Գիտաժողովը կանցկացվի Իջևանում՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում, 2022 թ. հոկտեմբեր ամսին:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն:
Արտասահմանցի մասնակիցներն իրենց զեկուցումները կարող են ներկայացնել առցանց՝ ZOOM հարթակում:
Անհրաժեշտ է հայերեն զեկուցումների վերնագրերը, նկարագրականները (շուրջ 250 բառ) և մասնակցության հայտերը մինչև 2022 թվականի օգոստոսի 15-ը ուղարկել al.makaryan58@yandex.ru կամ avagyan.vachik@yandex.ru էլեկտրոնային հասցեին:
Հայտերի ստացումից հետո ընդգրկված մասնակիցներին գիտաժողովի մանրամասները կտեղեկացվեն մինչև սեպտեմբերի 10-ը:
Գիտաժողովի կազմակերպիչների կողմից ընտրված զեկուցումները հոդվածի տեսքով կտպագրվեն առանձին ժողովածուով:
Կից ներկայացնում ենք մասնակցության հայտի ձևը: