ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ

Երևանի պետական համալսարանի՝ ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոնը և «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի հայոց լեզվի և գրականության ամբիոնը համատեղ կազմակերպում են հայագիտական միջազգային գիտաժողով՝ նվիրված 20-րդ դարի գրական, հասարակական ու մշակութային նշանավոր գործիչ Արշակ Չոպանյանի ծննդյան 150-ամյակին:

Զեկուցումների թեմատիկ ուղղություններն են՝

  • Արշակ Չոպանյանի ազգային-հասարակական գործունեությունը
  • Արշակ Չոպանյանի գեղարվեստական գործերը
  • Արշակ Չոպանյանի թարգմանչական աշխատանքները
  • Արշակ Չոպանյանը և գրական քննադատությունը

Գիտաժողովը կանցկացվի Իջևանում՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում, 2022 թ. հոկտեմբեր ամսին:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն:

Արտասահմանցի մասնակիցներն իրենց զեկուցումները կարող են ներկայացնել առցանց՝ ZOOM հարթակում:

Անհրաժեշտ է հայերեն զեկուցումների վերնագրերը, նկարագրականները (շուրջ 250 բառ) և մասնակցության հայտերը մինչև 2022 թվականի օգոստոսի 15-ը ուղարկել al.makaryan58@yandex.ru կամ avagyan.vachik@yandex.ru էլեկտրոնային հասցեին:

Հայտերի ստացումից հետո ընդգրկված մասնակիցներին գիտաժողովի մանրամասները կտեղեկացվեն մինչև սեպտեմբերի 10-ը:

Գիտաժողովի կազմակերպիչների կողմից ընտրված զեկուցումները հոդվածի տեսքով կտպագրվեն առանձին ժողովածուով:

Կից ներկայացնում ենք մասնակցության հայտի ձևը:

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԻ ՁԵՎԱԹՈՒՂԹ pdf-icons

Facebook Comments