ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՀԵՌԱԿԱ ԿՐԹԱՁԵՎԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

ՍԻՐԵԼԻ՛ ԴԻՄՈՐԴ,
Գորիսի պետական համալսարանում մեկնարկել է 2022/2023 ուստարվա մագիստրատուրայի ընդունելությունը՝ հեռակա կրթաձևով:
Ընդունելությունը կտևի ս.թ. օգոստոսի 25-ից և կտևի մինչև սեպտեմբերի 23-ը:
Մրցույթը կանցկացվի սեպտեմբերի 26- ից մինչև 30-ը:
Փաստաթղթերն ընդունվում են տեղում՝ ԳՊՀ ընդունող հանձնաժողովի աշխատասենյակում:
Ընդունելության փաստաթղթերի ցանկը ներկայացվում է ստորև.
- անձնագրի պատճենը,
- դիպլոմի և հավելվածի (միջուկի) բնօրինակները՝ պատճենների հետ միասին,
- ինքնակենսագրություն (համակարգչային շարվածքով, sylfaen կամ ghea grapalat տառատեսակով, ստորագրված),
- 4 լուսանկար (3×4 չափի),
- զինվորական ծառայության առնչության վերաբերյալ փաստաթուղթը և պատճեն (առկայության դեպքում),
- հրատարակված գիտական աշխատանքների ցուցակը (առկայության դեպքում),
- ՀՀ օրենսդրությամբ սահմանված հատուկ արտոնություններից օգտվելու մասին փաստաթուղթը և պատճեն I և II կարգի հաշմանդամության վերաբերյալ տեղեկանք, մինչև 23 տարեկան երկկողմանի ծնողազուրկ, զոհված զինծառայողի երեխա լինելու մասին փաստաթղթեր,
- Ընդունելության ծառայությունների համար սահմանված 2000 դրամի վճարի անդորրագիր` վճարված Արարատ բանկի ԳՊՀ հետևյալ հաշվեհամարին 900288000012 :
- Տվյալ մասնագիտության որակավորում չունեցող դիմորդների հետ անցկացվում է նաև հարցազրույց-քննություն՝ համապատասխան առարկաներից:
Հարցերի և խորհրդատվության համար կարող եք դիմել՝
ԳՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար՝ Ա. Գալստյան
(հեռ.՝ 098-19-67-14; 077-22-57-27):
ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ 2022/2023 ՈՒՍՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ
Դասիչը
Մասնագիտությունը |
Դասիչը
Կրթական ծրագիրը |
Պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) | Բուհի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառմամբ, (վճարովի) | Ուսման վարձի
չափը (հազար դրամ) |
||
Ընդամենը | ||||||
Այդ թվում` բանակից զորացրված (ԲԶ) | ||||||
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
Իրավագիտություն 042101.00.7 | Իրավագիտություն
042.101.01.7 |
20 | 450 | |||
Մասնագիտական մանկավարժություն 011401.00.7 | Քիմիա
011.401.02.7 |
10 | 280 | |||
Հատուկ
մանկավարժություն 011302.00.7 |
Հատուկ մանկավարժություն 011302.05.7 | 15 | 350 | |||
Սոցիալական մանկավարժություն
011301.00.7 |
Սոցիալական մանկավարժություն
011301.03.7 |
15 | 350 | |||
Տնտեսագիտություն 031101.00.7 | Ձեռնարկությունների տնտեսագիտություն 031101.03.7 | 20 | 420 |