ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՀԵՌԱԿԱ ԿՐԹԱՁԵՎԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

ՍԻՐԵԼԻ՛ ԴԻՄՈՐԴ,


Գորիսի պետական համալսարանում մեկնարկել է 2022/2023 ուստարվա մագիստրատուրայի  ընդունելությունը՝ հեռակա կրթաձևով:

Ընդունելությունը կտևի ս.թ. օգոստոսի 25-ից և կտևի մինչև սեպտեմբերի 23-ը:

Մրցույթը կանցկացվի սեպտեմբերի 26- ից մինչև 30-ը:

Փաստաթղթերն ընդունվում են տեղում՝ ԳՊՀ ընդունող հանձնաժողովի աշխատասենյակում:

Ընդունելության փաստաթղթերի ցանկը ներկայացվում է ստորև.

  • անձնագրի պատճենը,
  • դիպլոմի և հավելվածի (միջուկի) բնօրինակները՝ պատճենների հետ միասին,
  • ինքնակենսագրություն (համակարգչային շարվածքով, sylfaen կամ ghea grapalat տառատեսակով, ստորագրված),
  • 4 լուսանկար (3×4 չափի),
  • զինվորական ծառայության առնչության վերաբերյալ փաստաթուղթը և պատճեն (առկայության դեպքում),
  • հրատարակված գիտական աշխատանքների ցուցակը (առկայության դեպքում),
  • ՀՀ օրենսդրությամբ սահմանված հատուկ արտոնություններից օգտվելու մասին փաստաթուղթը և պատճեն I և II կարգի հաշմանդամության վերաբերյալ տեղեկանք, մինչև 23 տարեկան երկկողմանի ծնողազուրկ, զոհված զինծառայողի երեխա լինելու մասին փաստաթղթեր,
  • Ընդունելության ծառայությունների համար սահմանված 2000 դրամի վճարի անդորրագիր` վճարված Արարատ բանկի ԳՊՀ հետևյալ հաշվեհամարին 900288000012 :
  • Տվյալ մասնագիտության որակավորում չունեցող դիմորդների հետ անցկացվում է նաև հարցազրույց-քննություն՝ համապատասխան առարկաներից:

Հարցերի և խորհրդատվության համար կարող եք դիմել՝

ԳՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար՝ Ա. Գալստյան

(հեռ.՝ 098-19-67-14; 077-22-57-27):

ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ 2022/2023 ՈՒՍՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ

Դասիչը

Մասնագիտությունը

Դասիչը

Կրթական ծրագիրը

Պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) Բուհի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառմամբ, (վճարովի) Ուսման վարձի

չափը (հազար դրամ)

Ընդամենը
  Այդ թվում`  բանակից զորացրված (ԲԶ)
1 2 3 4 5 6
Իրավագիտություն 042101.00.7 Իրավագիտություն

042.101.01.7

20 450
Մասնագիտական               մանկավարժություն 011401.00.7 Քիմիա

011.401.02.7

10 280
Հատուկ

մանկավարժություն 011302.00.7

Հատուկ                     մանկավարժություն 011302.05.7 15 350
Սոցիալական մանկավարժություն

011301.00.7

Սոցիալական մանկավարժություն

011301.03.7

15 350
Տնտեսագիտություն 031101.00.7 Ձեռնարկությունների                     տնտեսագիտություն 031101.03.7 20 420
Facebook Comments