ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԵՐԿԱՄՅԱ ԾՐԱԳԻՐ ՌԵՇԵՏՆԵՎԻ ԱՆՎԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ

Ակադեմիկոս Մ. Ֆ. Ռեշետնևի անվան Սիբիրի գիտության և տեխնոլոգիաների պետական համալսարանը Գորիսի պետական համալսարանի ուսանողներին հրավիրում է մասնակցելու ՌԴ կառավարության քվոտայով հատկացված օտարերկրյա ուսանողների համար նախատեսված կրթաթոշակային մրցույթին: Այն թեկնածուները, որոնց կտրամադրվի քվոտա, իրավունք կստանան սովորել մագիստրոսական ծրագրերով (Հավելված 1) Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից հատկացված միջոցների հաշվին:

Պետական ​​կրթաթոշակը ներառում է՝

  • ընտրված մասնագիտության անվճար ուսուցում՝ ուսումնառության ողջ ժամանակահատվածի համար,
  • ակադեմիական ամենամսյա կրթաթոշակ,
  • կեցավայրի ապահովում:

Ուսման տևողությունը 2 տարի է (2021-2023):
Փաստաթղթերի ցանկը կարող եք գտնել Հավելված 2-ում:
Մասնակցության հայտը (Հավելված 3) անհրաժեշտ է ուղարկել reshetnevuniversity@yandex.ru էլ. հասցեին մինչև ս. թ. փետրվարի 22-ը:

ԳՊՀ արտաքին կապերի և համագործակցության բաժին

Facebook Comments