ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ ՀԱՄԼԵՏ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ՀԱՅՑՆ ԸՆԴԴԵՄ ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ
Ս.թ. հունիսի 19-ին Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը, քննելով ըստ հայցի Համլետ Հովսեփյանի ընդդեմ «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի (այսուհետ` Կազմակերպություն) աշխատանքային պայմանագիրը լուծելու մասով անհատական իրավական ակտն անվավեր ճանաչելու (վերացնելու) նախկին աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի և դրամական հատուցման գումարների բռնագանձման պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.03.2019 թվականի որոշման դեմ Համլետ Հովսեփյանի ներկայացուցիչ Մուշեղ Առաքելյանի բերած վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը, որոշեց.
- Թիվ ՍԴ3/0326/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.03.2019 թվականի որոշման դեմ Համլետ Հովսեփյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել:
- Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Facebook Comments