ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սիրելիˊ համալսարանականներ, փետրվարի 15-ին` ժամը 12:30-ին, Գորիսի պետական համալսարանում տեղի կունենա տեղեկատվական հանդիպում «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող Առաջնորդության զարգացման երկամյա ծրագիր մասին:
Ծրագրի նպատակն է յուրաքանչյուր երեխայի՝ անկախ իր սոցիալ-տնտեսական իրավիճակից, տրամադրել հավասար և գերազանց հանրակրթական կրթություն ստանալու հնարավարություն. Հայաստանի բոլոր երեխաներն ունեն մեծ ներուժ, որի բացահայտման և ճիշտ ուղղորդման արդյունքում կարող ենք ունենալ սոցիալական փոփոխություն։
Ծրագրին մասնակցելու նվազագույն պահանջներն են՝
- 2019 թ. հուլիս ամսվա դրությամբ բակալավրի աստիճանի առկայություն
- Հայերենի իմացություն:
Ծրագրին մասնակցելու առավելություններն են՝
- Մասնագիտական աճի հնարավորություն
- Մանկավարժի որակավորում
- Մարզային համայնքների զարգացմանը նպաստելու հնարավորություն
- Ֆինանսական աջակցություն
- Նորարար մտքերը եւ նախագծերը իրականացնելու հարթակ
- Առաջնորդության հմտությունների զարգացման հնարավորություն
- Գաղափարակից մարդկանց հետ կապերի հաստատում
- Կարիերայի զարգացման հնարավորություն
«Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի Առաջնորդության զարգացման երկամյա ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ լրացնելով հետևյալ առցանց հայտադիմումը https://arm.teachforarmenia.org/application2019:
Ծրագրի պայմանների կամ հայտադիմումի վերաբերյալ ցանկացած հավելյալ ինֆորմացիայի համար կարող ես զանգահարել 041 530-039 հեռախոսահամարով կամ գրել էլեկտոնային նամակ՝ anzhela.avagyan@teachforarmenia.org հասցեին: