ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սիրելիˊ համալսարանականներ, փետրվարի 15-ին` ժամը 12:30-ին, Գորիսի պետական համալսարանում տեղի կունենա տեղեկատվական հանդիպում «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի կողմից  իրականացվող Առաջնորդության զարգացման երկամյա ծրագիր մասին:

Ծրագրի նպատակն է  յուրաքանչյուր երեխայի՝ անկախ իր սոցիալ-տնտեսական իրավիճակից, տրամադրել հավասար և գերազանց հանրակրթական կրթություն ստանալու հնարավարություն.  Հայաստանի բոլոր երեխաներն ունեն մեծ ներուժ, որի  բացահայտման և ճիշտ ուղղորդման արդյունքում կարող ենք ունենալ սոցիալական փոփոխություն։

 

Ծրագրին մասնակցելու նվազագույն պահանջներն են՝

  • 2019 թ. հուլիս ամսվա դրությամբ բակալավրի աստիճանի առկայություն
  • Հայերենի իմացություն:

Ծրագրին մասնակցելու առավելություններն են՝

  • Մասնագիտական աճի հնարավորություն
  • Մանկավարժի որակավորում
  • Մարզային համայնքների զարգացմանը նպաստելու հնարավորություն
  • Ֆինանսական աջակցություն
  • Նորարար մտքերը եւ նախագծերը իրականացնելու հարթակ
  • Առաջնորդության հմտությունների զարգացման հնարավորություն
  • Գաղափարակից մարդկանց հետ կապերի հաստատում
  • Կարիերայի զարգացման հնարավորություն

«Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի Առաջնորդության զարգացման երկամյա ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ լրացնելով հետևյալ առցանց հայտադիմումը https://arm.teachforarmenia.org/application2019:

Ծրագրի պայմանների կամ հայտադիմումի վերաբերյալ ցանկացած հավելյալ ինֆորմացիայի համար կարող ես զանգահարել 041 530-039  հեռախոսահամարով կամ գրել էլեկտոնային նամակ՝ anzhela.avagyan@teachforarmenia.org հասցեին:

Facebook Comments