ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ / ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
Հարգելի’ դիմորդներ,
Գորիսի պետական համալսարանը հայտարարում է 2019-2020 ուստարվա բակալավրիատի հեռակա ուսուցմամբ ընդունելություն` հետևյալ մասնագիտությունների գծով.
- Պատմություն
- Հայոց լեզու և գրականություն
- Տարրական մանկավարժություն և մեթոդիկա
- Իրավագիտություն
- Մաթեմատիկա
- Քիմիա
- Դեղագործական քիմիա
- Ֆիզիկա
- Տնտեսագիտություն
- Էլեկտրաէներգետիկա
Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են 2019թ.-ի օգոստոսի 26-ից մինչև սեպտեմբերի 25-ը:
Դիմում-հայտի հետ ներկայացվում են՝
- միջնակարգ կրթության ատեստատը, միջին մասնագիտական և մասնագիտական տեխնիկական կրթության մասին փաստաթուղթը (բնօրինակը),
- 6 լուսանկար (3×4 սմ չափսի),
- անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական),
- զինվորական գրքույկ և զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայություն անցնելու մասին,
- արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր (1-ին կամ 2-րդ խմբի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամության, ինչպես նաև զինծառայող ծնողի զոհվելու մասին, առանց ծնողական խնամքի մնացած լինելու մասին),
- միջազգային ու հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները,
- 2019թ. ավարտական միասնական քննությունների վկայագիր,
- փաստաթղթերի ընդունման, ձևակերպման համար 1500 ՀՀ դրամ և յուրաքանչյուր քննության համար ՀՀ 1500 դրամ վճարելու վերաբերյալ «Արարատ» բանկի անդորրագիրը (արտոնություններից օգտվող դիմորդները ազատվում են ընդունելության քննությունների վճարից):
Տեղեկությունների համար զանգահարել` 098-19-67-14, 077-22-57-27 (պատասխանատու քարտուղար` Անի Գալստյան)
(098) 19-67-12 (հանրային կապերի և լրատվության բաժին)
Հասցեն` ք. Գորիս, Ավանգարդ 2, Գորիսի պետական համալսարան, 1-ին մասնաշենք, 1-ին հարկ:
Ընդունելության տեղերի, քննությունների և ուսման վարձավճարների մասին տե’ս այստեղ` կից տեղեկատվական թերթիկում: ԳՊՀ հեռակա ընդունելություն 2019-2020 -բակալավրիատ- տեղեկատվական թերթիկ
ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ